ru
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

Национальный аграрный университет Армении

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Боль которая не забудется

Международная конференция

Консультация в онлайн режиме, понедельник, среда, пятница, с 10:00 до 12:00
These articles are available only in armenian.

Շիրակի ակադեմիկոս Մ.Գ. Թումանյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջ

Տնօրեն` Վարդանյան Գագիկ

1922թ. Ալեքպոլի առևտրական ուսումնարանի հենքի վրա ստեղծված ինդուստրիալ տեխնիկումն ուներ երեք բաժին՝ գյուղատնտեսական, էլեկտրատեխնիկական և շինարարական: 1924թ. ինդուստրիալ տեխնիկումի գյուղատնտեսական բաժնի վրա հիմնադրվում է Լենինականի դաշտավարական տեխնիկումը, որը 1970թ. վերանվանվել է Հացիկի սովխոզ-տեխնիկում, 1989թ.` Հացիկի խորհրդային տնտեսության տեխնիկում, 1992թ.` Հացիկի պետական տնտեսության տեխնիկում, 1996թ.` Ախուրյանի պետական գյուղատնտեսական տեխնիկում, 2000թ.` Շիրակի ակ. Մ.Գ. Թումանյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջ: 2012թ. այն, որպես մասնաճյուղ, ընդգրկվել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի կազմի մեջ:
Իր գործունեության 90-ից ավելի տարիների ընթացքում քոլեջը 15 000-ից ավելի շրջանավարտ է տվել «Գյուղատնտեսության մեքենայացման, փոխադրումների կազմակերպումը և երթևեկության կառավարումը ավտոտրանսպորտում», «Ագրոնոմիա», «Անասնաբուժություն», «Մելիո-րացիա և ջրային ռեսուրսների համալիր օգտագործում», «Ֆինանսներ և բանկային գործ», «Միս-մսամթերքի տեխնոլոգիա», «Ապրանքա-գիտություն», «Իրավագիտություն և սոցիալական աշխատանք», «Մենեջմենթ», «Էկոնոմիկա», «Հաշվապահական հաշվառում և հսկում» մասնագիտությունների գծով` առկա և հեռակա ուսուցմամբ:
Մինչև 1988 թվի երկրաշարժը քոլեջն ունեցել է անհրաժեշտ տեխնիկական միջոցներով հագեցած կաբինետ-լաբորատորիաներ, որտեղ անցկացվել են տեսական և գործնական պարապմունքներ: Շենքի 3-րդ հարկը ծառայել է որպես տեխնիկումի հանրակացարան:
1988թ. ավերիչ երկրաշարժից հետո տեխնիկումն իր գործունեությունը շարունակել է տարբեր շենք-շինություններում: 2004թ. ՀՀ գյուղատնտեսության նախարարության և Շիրակի մարզային իշխանությունների օժանդակությամբ այն տեղափոխվել է Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի հանրակացարանի շենք:
Այժմ քոլեջի առկա և հեռակա բաժիններում գործում է վեց մասնագիտություն`

  • Փոխադրումների կազմակերպումը և երթևեկության կառավարումը ավտոմոբիլային տրանսպորտում
  • էկոնոմիկա, հաշվապահական հաշվառում և հսկում
  • Մենեջմենթ
  • Ապրանքագիտություն
  • Իրավագիտություն
  • Մսի և մսամթերքի տեխնոլոգիա

Առկա ուսուցման համակարգում սովորում է 180, իսկ հեռակա բաժնում` 90 ուսանող:
Տարբեր տարիների ընթացքում քոլեջը ղեկավարել են Վաղո Ստեփանյանը, Հովհաննես Չերնոմորյանը, Ամալյա Միրզոյանը, Աշոտ Դարբինյանը, Մկրտիչ Առաքելյանը, Ռաֆիկ Մովսիսյանը, Կարապետ Մովսիսյանը, Կամո Զաքարյանը, իսկ 2010 թվից` Գագիկ Վարդանյանը:

Հետադարձ կապ

 

Календарь

Октябрь 2018
Вс Пн Вт Ср Чт Пт Сб
30 1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31 1 2 3