hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

«Չմոռացվող ցավ» խորագիր

Միջազգային գիտաժողով

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՀԵՌԱԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՆ 2017-2018 ՈՒՍՏԱՐՎԱ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ

pdf_logo

2017/2018 ուսումնական տարվա հեռակա
ուսուցման մասնագիտությունները, ընդունելության քննությունները,
նախատեսվող տեղերը եվ վարձավճարների չափը

W Ագրոնոմիա, սելեկցիա և գենետիկա
W Գյուղատնտեսական կենդանիների սելեկցիա, գենետիկա և կենսատեխնոլոգիա
W Ագրոէկոլոգիա
W Պաշտպանված գրունտի տեխնոլոգիա
W Բույսերի պաշտպանություն
W Անասնաբուժական սանիտարական փորձաքննություն
W Անտառային տնտեսություն և բնակավայրերի կանաչապատում
W Խմորման արտադրության տեխնոլոգիա և գինեգործություն
W Հացի, հրուշակեղենի և մակարոնի արտադրության տեխնոլոգիա
W Կաթի և կաթնամթերքի, մանկական և ֆունկցիոնալ սննդի տեխնոլոգիա
W Կաշվի և մորթու արտադրության տեխնոլոգիա
W Մսի և մսամթերքի տեխնոլոգիա
W Պահածոյացման և սննդախտանյութերի տեխնոլոգիա
W Կենսագործունեության անվտանգություն
W Գյուղատնտեսական հումքի և պարենամթերքի փորձաքննություն, ստանդարտացում և սերտիֆիկացում
W Գյուղատնտեսության մեքենայացում, մեքենաներ և սարքավորումներ
W Գյուղատնտեսության էլեկտրիֆիկացիա և ավտոմատացում
W Հողաբարելավում, հողային և ջրային պաշարների օգտագործում, հիդրոտեխնիկական կառուցվածքներ
Հողաշինարարություն, հողային կադաստր
Փոխադրումների և ճանապարհային երթևեկության կազմակերպում և կառավարում
Ագրոբիզնես
Ֆինանսներ (ըստ ոլորտի)
Հաշվապահական հաշվառում և հարկում (ըստ ոլորտի)
Ապահովագրական գործ
Ագրոէկոնոմիկա և սննդարդյունաբերության էկոնոմիկա
Ագրարային քաղաքականություն, խորհրդատվություն և տեղեկատվություն, մասնագիտությունների գծով:

ՀԱԱՀ հեռակա ուսուցման դեպարտամենտում ուսուցումը կատարվում է միայն վճարովի համակարգում: Դիմորդներն ըստ մասնագիտությունների քննություններ են հանձնում հետևյալ առարկաներից.
ա) Ագրոնոմիա, ագրոէկոլոգիա, բույսերի պաշտպանություն, անասնաբուծություն, անասնաբուժական սանիտարական փորձաքննություն – մրցութային քննություններ` մաթեմատիկա կամ կենսաբանություն (գրավոր, հանձնելը պարտադիր է) և կենսաբանություն** կամ քիմիա**, ոչ մրցութային քննություն` հայոց լեզու*:
բ) անտառային տնտեսություն և բնակավայրերի կանաչապատում - մրցութային քննություններ` մաթեմատիկա կամ ֆիզիկա (գրավոր, հանձնելը պարտադիր է) և քիմիա** կամ կենսաբանություն**, ոչ մրցութային քննություն` հայոց լեզու*:
գ) Խմորման արտադրությունների տեխնոլոգիա և գինեգործություն, մսի և մսամթերքի տեխնոլոգիա, պահածոյացման և սննդախտանյութերի տեխնոլոգիա, հացի, հրուշակեղենի և մակարոնի արտադրանքի տեխնոլոգիա, կաթի և կաթնամթերքի տեխնոլոգիա, կաշվի և մորթու տեխնոլոգիա, գյուղատնտեսական հումքի և պարենամթերքի փորձաքննություն, ստանդարտացում և սերտիֆիկացում - մրցութային քննություններ` մաթեմատիկա (գրավոր, հանձնելը պարտադիր է) և քիմիա** կամ ֆիզիկա**, ոչ մրցութային քննություն` հայոց լեզու*:
դ) Գյուղատնտեսության մեքենայացում, գյուղատնտեսության էլեկտրիֆիկացիա և ավտոմատացում, հողաբարելավում, հողային և ջրային պաշարների օգտագործում և պահպանում, հողաշինարարություն և հողային կադաստր, փոխադրումների կազմակերպումն ու կառավարումն ագրոպարենային համակարգում, փոխադրումների և ճանապարհային երթևեկության կազմակերպում և կառավարում - մրցութային քննություններ` մաթեմատիկա (գրավոր, հանձնելը պարտադիր է) և ֆիզիկա**, ոչ մրցութային քննություն` հայոց լեզու*:
ե) Ագրոպարենային համակարգի ֆինանսների կառավարում, ագրոպարենային համակարգի հաշվապահական հաշվառում և աուդիտ, ապահովագրական գործ (ագրոպարենային համակարգի), ագրոբիզնես և շուկայաբանություն, հողագույքային հարաբերություններ - մրցութային քննություններ` մաթեմատիկա (գրավոր), հայոց լեզու (գրավոր), օտար լեզու (գրավոր):
զ) Ագրարային արտադրության էկոնոմիկա և կառավարում, ագրարային քաղաքականություն և տարածաշրջանի զարգացում, սննդարդյունաբերության էկոնոմիկա և կառավարում, ապրանքագիտություն - մրցութային քննություններ` մաթեմատիկա (գրավոր), օտար լեզու**, ոչ մրցութային քննություն` հայոց լեզու*:

Ծանոթություն - W նշանով մասնագիտությունների դիմորդները կարող են ընդունվել առանց ընդունելության քննությունների, որպես մրցութային առարկաների գնահատականներ հայտագրելով ատեստատի կամ համապատասխան ավարտական փաստաթղթի նշված առարկաների քննությունների գնահատականը, իսկ պետական ավարտական քննական գնահատականի բացակայության դեպքում` տարեկան գնահատականը:
• Նշված մասնագիտությունների գծով դիմորդները պարտադիր հանձնում են մեկ միասնական քննություն «մաթեմատիկա» առարկայից, իսկ «հայոց լեզու» և «օտար լեզու» առարկաների գնահատականները հայտագրում են ատեստատի կամ համապատասխան ավարտական փաստաթղթի նշված առարկաների քննությունների գնահատականը:
Այն դիմորդները, ովքեր իրենց ցանկությամբ կհանձնեն տվյալ մասնագիտության մրցութային առարկան, կօգտվեն առաջնահերթ ընդունվելու արտոնությունից:
* հայոց լեզվի (ոչ մրցութային քննություն) գնահատականը փոխանցվում է ատեստատից,
** նշված առարկաներից քննություն հանձնողները մրցույթով ընդունվում են առաջին հերթին:

Դիմորդի ցանկությամբ, ատեստատում վերը նշված քննական գնահատականը կարող է չհաշվվել որպես ընդունելության քննական գնահատական, այդ դեպքում դիմորդին կարտոնվի քննությունների հանձնման իրավունք, ընդ որում, երբ դիմորդը ստանում է ավելի բարձր գնահատական, հաշվի է առնվում հանձնած քննության արդյունքը, ցածր միավոր ստանալու դեպքում հաշվի է առնվում միջնակարգ կրթության ատեստատի տարեկան կամ պետական ավարտական քննության փոխանցված գնահատականը:
Միջնակարգ կրթության վկայականում հայոց լեզվից գնահատական չունեցող դիմորդները հայոց լեզվի փոխարեն քննություն են հանձնում ռուսաց լեզվից` գրավոր, իսկ նաև ռուսաց լեզվից գնահատական չունեցողները` որևէ օտար լեզվից` գրավոր:
Հանրապետության բուհերի ցերեկային բաժինների 2017-2018թթ. ընդունելության միասնական քննությունները հաջողությամբ հանձնած, սակայն տարբեր պատճառներով բուհերի ցերեկային բաժինները չընդունված դիմորդները կարող են ընդունվել ՀԱԱՀ-ի հեռակա ուսուցման դեպարտամենտ` հանձնած քննությունների արդյունքների հիման վրա կամ մասնակցելու ընդունելության քննություններին (քննությանը) գնահատականը բարձրացնելու նպատակով: Ընդունելության յուրաքանչյուր քննության համար, դիմորդը համալսարանի դրամարկղ է մուծում 1500 դրամ, որն անկախ քննությանը մասնակցելուց կամ արդյունքից, հետ չի վերադարձվում: Ընդունելության քննությունները հաջողությամբ հանձնած դիմորդներից մրցույթից դուրս ընդունվում են`
ա) առաջին և երկրորդ խմբերի և մինչև 18 տարեկան մանկուց հաշմանդամները, որոնց համար բժշկական աշխատանքային փորձաքննական հանձնախմբի եզրակացության համաձայն տվյալ մասնագիտությամբ սովորելը հակացուցված չէ,
բ) ՀՀ պաշտպանության ժամանակ զոհված զինծառայողների երեխաները, ժամկետային զինվորական ծառայության պարտականությունները կատարելիս հաշմանդամություն ձեռք բերած քաղաքացիները` համաձայն ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՀ Կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության և ազգային անվտանգության ծառայության կողմից տրված վկայականների,
գ) Առանց ծնողական խնամքի մնացած մինչև 23 տարեկան երեխաները:
Ընդունելությունը կատարվում է հետևյալ կարգախմբերով` առանձին-առանձին:
ա) Նպատակային կարգով ընդունվողներ (սահմանված տեղերում ըստ մարզերի): Այս կարգախմբում մրցույթից դուրս մնացած դիմորդները մասնակցում են ընդհանուր մրցույթին:
բ) Ընդհանուր մրցույթ (մնացած տեղերում):
Յուրաքանչյուր կարգախմբում ընդունելությունը կատարվում է հետևյալ հաջորդականությամբ` մրցույթից դուրս ընդունվում են «ա», «բ» և «գ» ենթակետերում նշված կատեգորիայի դիմորդները, մրցութային հավասար միավորների դեպքում ըստ հերթականությամբ առավելություն է տրվում`
ա) ընտրած կամ հարակից մասնագիտությամբ աշխատող դիմորդներին (ցանկը որոշում է ՀԱԱՀ-ի ընդունող հանձնաժողովը) և զինվորական ծառայությունից զորացրվածները,
բ) նախորդ տարիների մեդալակիրներին,
գ) հանրապետական օլիմպիադաների առաջին կարգի դիպլոմ ստացած դիմորդներին,
դ) բուհի կողմից նշված առաջին մրցութային քննությունից առավել բարձր միավոր ստացած դիմորդներին,
ե) դպրոցի ավարտական պետական քննություններից առավելագույն ցուցանիշ ունեցող դիմորդներին,
զ) տվյալ մասնագիտությանը համապատասխան, միջին մասնագիտական կրթություն ստացած դիմորդներին:

Դիմորդներն ընդունող հանձնաժողով պետք է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը.
- դիմում (ըստ ՀԱԱՀ-ում հաստատված միասնական ձևի),
- կրթության մասին վկայականի բնագիր,
- 6 լուսանկար (3x4 սմ չափսի), - քաղվածք աշխատանքային գրքույկից (գյուղացիական և կոլեկտիվ տնտեսություններում աշխատողները ներկայացնում են տեղեկանք գյուղական համայնքից),
- նպատակային տեղերում ընդունվող դիմորդները ներկայացնում են ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից տրված համապատասխան գործուղման ձև,
- լրացուցիչ տեղեկանքներ (տեղեկանք` 1-ին և 2-րդ խմբի և մինչև 18 տարեկան մանկուց հաշմանդամության, ինչպես նաև զինծառայող ծնողի զոհվելու մասին, հանրապետական կամ միջազգային օլիմպիադաներին մասնակցելու մասին փաստաթուղթ),
- դիմորդներն անձնագիրն ու զինգրքույկը (տեղեկանք զինկոմիսարիատից` ժամկետային ծառայության անցնելու մասին) ներկայացնում են անձամբ:

Փաստաթղթերը ներկայացնել ՀԱԱՀ-ի հեռակա ուսուցման դեպարտամենտ (ք. Երևան, Տերյան 74, 2-րդ մասնաշենք, 430 սենյակ, հեռ. 56-23-25): Ընդունելությունը կատարվում է օգոստոսի 10-ից մինչև հոկտեմբերի 1-ը, ժամը 10.00-16.00-ը (բացի կիրակի օրերից):

 
Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Դեկտեմբեր 2017
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
26 27 28 29 30 1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31 1 2 3 4 5 6

Գրանցվեք նորությունների համար

10