hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Միջազգային գիտաժողով

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
Երկուշաբթի, Ապրիլ 15

«Գրադարան, այժմ նաև թվային»

Ապրիլի 15-ին մեկնարկում է Ազգային գրադարանային շաբաթը, որն այս տարի անցկացվում է «Գրադարան, այժմ նաև թվային» կարգախոսով: Արդեն 11-րդ տարի է «Գրադարանային ասոցիացիա» ՀԿ-ն կազմակերպում է «Ազգային գրադարանային շաբաթ», որի հիմնական նպատակն է հանրության բոլոր շերտերի ուշադրությունը հրավիրել գրադարանների ու գրադարանային խնդիրների վրա: Միջոցառումները անցկացվելու են մայրաքաղաքային, քաղաքային, գյուղական գրեթե բոլոր գրադարաններում: Գրադարանային շաբաթը կմեկնարկի Հայաստանի Ազգային գրադարանից: Հայաստանի ազգային ագրարային համալսարանի գրադարանը ևս մասնակցում է այս կարևոր միջոցառմանը:
Ապրիլի 15-22 ՀԱԱՀ-ում կանցկացվեն մի շարք միջոցառումներ, դասախոսություններ, քննարկումներ:

Միջոցառումների ժամանակացույցին կարող եք  ծանոթանալ  իրադարձությունների օրացույցից կամ բեռնել այստեղից

 
Շաբաթ, Ապրիլ 13

Ի  Գ Ի Տ ՈՒ Թ Յ ՈՒ Ն  ՈՒ Ս Ա Ն Ո Ղ Ն Ե Ր Ի  
ԵՎ  Մ Ա Գ Ի Ս Տ Ր Ա Ն Տ Ն Ե Ր Ի


girl-with-bookՀայաստանի Հանրապետության կառավարությունը և Հայաստանի բանկերի միությունը համատեղ իրականացնում են «Ուսման վարկավորման» ծրագիր: Ծրագրից կարող են օգտվել համալսարանի բոլոր ուսանողները: Պայմանների և ներկայացվող փաստաթղթերի մասին անհրաժեշտ տեղեկություններ ուսանողները կարող են ստանալ ֆակուլտետների դեկանատներում, հաշվապահությունում և ուսումնամեթոդական կենտրոնում, ինչպես նաև Հայաստանի բանկերի միությունից. «ՀԱՅԲԻԶՆԵՍ» (ABB), «ԱՆԵԼԻՔ» (ANELIQ), «ՀԱՅԷԿՈՆՈՄ» (AEB), «ԱՐԱՐԱՏ» (ARARAT), «ՎՏԲ» (BTБ), «ԱՌԵԿՍԻՄ» (AREXIM), «ԱՐԴՇԻՆԻՆՎԵՍՏ» (ASHB) և «ՊՐՈՄԵԹԵՅ» (PROMETEY) բանկերից:

ՏԵՂԵԿԱՆՔ -ի ձև:

 
Շաբաթ, Ապրիլ 13

Տնտեսագիտական ֆակուլտետը շախմատի և վոլեյբոլի
խաղերի առաջատար

Ավարտվեցին «Ուսանողական գարուն 2013»-ի շախմատի և վոլեյբոլի խաղերը: Ձեզ ենք ներկայացնում հաղթող ֆակուլտետները:

Շախմատ
1-ին տեղում է տնտեսագիտական ֆակուլտետը (3միավոր), 2-րդ` ագրոբիզնեսի և շուկայաբանության (2միավոր), 3-րդ՝ պարենամթերքի տեխնոլոգիաների ֆակուլտետ (1 միավոր):

Վոլեյբոլ
1-ին տեղում է տնտեսագիտական ֆակուլտետ (3 միավոր), 2-րդ՝ անասնաբուժական-բժշկագիտության և անասնաբուծության ֆակուլտետը (2 միավոր), 3-րդ ՝ ագրոնոմիական ֆակուլտետը (1 միավոր):

 
Չորեքշաբթի, Ապրիլ 10

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան
հայտարարում է մրցույթ

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան (ՀՀ ԳԱԱ) հայտարարում է երիտասարդ գիտնականների (մինչև 35 տարեկան) գիտական աշխատանքների «Ակադեմիա» ամենամյա երկրորդ մրցանակաբաշխությունը: 2013թ. մրցանակաբաշխությունը նվիրված է ՀՀ ԳԱԱ 70-ամյակին և մրցանակը հաղթողին կհանձնվի 2013թ. հոկտեմբեր ամսին` 70-ամյակի տոնակատարության օրերին:
2013թ. մրցույթը հայտարարվում է «կենսաբանություն» ոլորտում 2011 և 2012 թվականների ընթացքում տպագրված գիտական աշխատանքների համար, որոնք հրապարակվել են երտասարդ հեղինակների կողմից Ազդեցության Գործակից (Impact Factor) ունեցող գրախոսվող գիտական ամսագրերում:

Ընթերցել...
 
Չորեքշաբթի, Ապրիլ 10

ՀԱԱՀ-ում մեկնարկել են շախմատի և վոլեյբոլի խաղերը

Ապրիլի 9-ին « Ուսանողական գարուն 2013»-ի շրջանակներում մեկնարկել են  շախմատի և վոլեյբոլի խաղերը:

Վոլեյբոլ

Պարենամթերքի տեխնոլոգիաների ֆակուլտետը խաղաց հիդրոմելիորացիայի, հողաշինարարության և հողային կադաստրի ֆակուլտետի հետ, տնտեսագիտականը` գյուղատնտեսության մեքենայացման և ավտոմոբիլային տրանսպորտի, ագրոբիզնեսի և շուկայաբանության ֆակուլտետը` ագրոնոմիական ֆակուլտետի հետ: Կիսաեզրափակչում կխաղան ագրոնոմիական, տնտեսագիտական, պարենամթերքի տեխնոլոգիաների և անասնաբուժական-բժշկագիտության և անասնաբուծության ֆակուլտետները:

Ընթերցել...
 
<< Սկիզբ < Նախորդ 151 152 153 154 155 156 157 158 159 160 Հաջորդ > Վերջ >>

157 էջ 190-ից

Հովնանյան կրթաթոշակ ուսանողներին. մրցույթը կկայանա նոյեմբերին

Մրցույթ ուսումը Կրակովի Յագելլոնիան համալսարանում շարունակելու նպատակո

Հայտարարություն

ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Հուլիս 2018
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31 1 2 3 4

Գրանցվեք նորությունների համար

10