hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Միջազգային գիտաժողով

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
Ուրբաթ, Նոյեմբեր 08

Ամենակարևոր մշակաբույսի`ցորենի համար աշխարհը պարտական է նաև Հայաստանին

Նոյեմբերի 7-ին Հայաստանի ազգային ագրարային համալսարանում մեկնարկեց ամենամյա միջազգային գիտաժողովը: Բացելով լիագումար նիստը բուհի ռեկտոր, ՀՀ ԳԱԱ թղթակից-անդամ, գիտության վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Արշալույս Թարվերդյանը նշեց. «Եվրոպայի ու Ամերիկայի մեր գործընկերների շրջանում արդեն լայն ճանաչում գտած ու բարի համբավ վայելող միջազգային այս գիտաժողովներում յուրաքանչյուր տարի թեման նվիրված է լինում ագրարային ոլորտի որևէ հիմնախնդրի ու կրկնություններ չեն լինում, քանզի ոլորտի պես բազմազան, տարաբնույթ են նաեւ քննարկման, լուծման կարոտ հարցերը»:

Ընթերցել...
 
Չորեքշաբթի, Նոյեմբեր 06

Միջազգային գիտաժողով ՀԱԱՀ-ում

Նոյեմբերի 7-8-ը Հայաստանի ազգային ագրարային համալսարանում տեղի կունենա «Պարենային անվտանգության և կենսաբազմազանության հիմնախնդիրները» խորագրով գիտաժողով:
Բացման խոսքով հանդես կգա ՀԱԱՀ-ի ռեկտոր Ա. Թարվերդյանը: Ողջույնի խոսքով հանդես կգան ՀՀ կրթության և գիտության նախարար Ա. Աշոտյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարար Ս.Կարապետյանը:

Ընթերցել...
 
Ուրբաթ, Նոյեմբեր 01

Տեղեկատվական օր «Էրազմուս +» ծրագրի շրջանակներում


Ս/թ հոկտեմբերի 24-25 Եվրոպական հանձնաժողովը Լիտվայի նախագահության հետ համատեղ Լիտվայում` Կաունասի տեխնոլոգիական համալսարանում կազմակերպել էին «Տեղեկատվական օր Էրազմուս+ ծրագրի շրջանակներում» Արևելյան գործընկեր երկրների համար: «Էրազմուս+»-ը ԵՄ նոր ծրագիր է կրթության, վերապատրաստման, երիտասարդության և սպորտի հարցերով, որը մեկնարկելու է 2014թ. հունվար ամսին:

Ընթերցել...
 
Հինգշաբթի, Հոկտեմբեր 31

TEMPUS La MANCHE «Բարձրագույն կրթության փոփոխությունների նախաձեռնում և կառավարում» ծրագրի հերթական հանդիպում Բրագանսայի պոլիտեխնիկական համալսարանում

Ս/թ հոկտեմբերի 21-26 Tempus (La MANCHE) «Բարձրագույն կրթության փոփոխությունների նախաձեռնում և կառավարում» ծրագրի շրջանակներում կայացավ ծրագրի հերթական հանդիպումը Բրագանսայի պոլիտեխնիկական համալսարանում /Պորտուգալիա/: Հանդիպմանը մասնակցել են Ուսումնամեթոդական կենտրոնի տնօրեն, պրոռեկտոր Սմբատ Դավեյանը, Արտաքին կապերի դեպարտամենտի դրամաշնորհային ծրագրերի համակարգման բաժնի վարիչ Վ. Գրիգորյանը և Անասնաբուժական-բժշկագիտության և անասնաբուծության ֆակուլտետի դոցենտ Արթուր Մկրտչյանը:

Ընթերցել...
 
Հինգշաբթի, Հոկտեմբեր 31

ՀԱԱՀ-ի ուսանողական խորհուրդը
պարգևատրվել է քաղաքապետի շնորհակալագրով

Մայրաքաղաքի 2795-րդ տարեդարձին նվիրված «Էրեբունի-Երևան» տոնակատարության միջոցա-ռումների կազմակերպչական աշխատանքներին մասնակցելու և ներդրած ջանքերի համար Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողնական խորհուրդը պարգևատրվել է քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհակալագրով:

 
<< Սկիզբ < Նախորդ 151 152 153 154 155 156 157 158 159 160 Հաջորդ > Վերջ >>

155 էջ 206-ից

Ուշադրությու´ն

Կյանքի և բիզնես հմտությունների դասընթացներ

Ուսման հնարավորություն Իտալիայի Սալերնոյի համալսարանում

ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Հոկտեմբեր 2018
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
30 1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31 1 2 3

Գրանցվեք նորությունների համար

10