hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Միջազգային գիտաժողով

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
Երեքշաբթի, Հոկտեմբեր 15

Համալսարանի ռեկտորատը, պրոֆեսորադասախոսական կազմը և ուսանողները սրտանց շնորհավորում են պարոն Թարվերդյանին ծննդյան օրվա կապակցությամբ, ցանկանում հաջողություններ, ամենայն բարիք և անսպառ եռանդ՝ աշխատանքային բնագավառում նորանոր հաջողություններ արձանագրելու համար:

 
Երկուշաբթի, Հոկտեմբեր 14

Հայտարարություն

Հոկտեմբերի 15-ին, ժամը 14-ին Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Մեծ դահլիճում (Տերյան 74, առաջին մասնաշենք, երրորդ հարկ) կկայանա կուսակցական, պետական ականավոր գործիչ Անտոն Քոչինյանի ծննդյան 100 ամյակին նվիրված հանդիսավոր նիստ, որի նախաձեռնողներն են կառավարական հոբելյանական հանձնաժողովն ու բուհի ռեկտորատը:

 
Չորեքշաբթի, Հոկտեմբեր 09

Ագրոբիզնեսի և շուկայաբանության ֆակուլտետում անցկացվեց «Ինչ, որտեղ, երբ» ինտելեկտուալ խաղը

Հոկտեմբերի 8-ին տեղի ունեցավ ագրոբիզնեսի և շուկայաբանության ֆակուլտետի Ուսանողական խորհրդի և Ուսանողական գիտական ընկերության կողմից կազմակերպված «Ինչ, որտեղ, երբ» ինտելեկտուալ խաղը, որին մասնակցում էին ֆակուլտետի բոլոր մասնագիտությունների առաջին կուրսի ուսանողները, Ագրարային քաղաքականության և խորհրդատվության ամբիոնի դասախոս Ծաղկանուշ Միրզոյանը,  ՈՒսանողական խորհրդի և ՈՒսանողական գիտական ընկերության ակտիվ անդամները:

Ընթերցել...
 
Չորեքշաբթի, Հոկտեմբեր 09

Արենի գինու փառատոն 2013

Հոկտեմբերի 5-ին ՀԱԱՀ-ի պարենամթերքի տեխնոլոգիաների ֆակուլտետի ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ, նույն ֆակուլտետի «Խմորման արտադրության տեխնոլոգիա և գինեգործություն» մասնագիտության 1-5-րդ կուրսի ուսանողները, ՈւԽ-ի ներկայացուցիչները ՀԱԱՀ-ի ՈւԽ նախագահ Հայկ Ղևոնդյանի գլխավորությամբ մասնակցեցին Վայոց ձորի մարզի Արենի համայնքում անցկացվող գինու ամենամյա փառատոնին: 
Ուսանողները մասնակցեցին միջոցառման բացման արարողությանը, այնուհետև համտեսեցին տնական և գործարանային պայմաններում արտադրված գինիները:

Ընթերցել...
 
Հինգշաբթի, Հոկտեմբեր 03

ՀԱԱՀ-ի ուսանողն աշխարհի կրկնակի չեմպիոն

Սեպտեմբերի 1-8-ը Լեհաստանի Գդինա քաղաքում անկացված բազկամարտի աշխարհի առաջնությունում Հեռակա ուսուցման դեպարտամենտի «Փոխադրումների կազմակերպումը և կառավարումը տրանսպորտում» մասնագիտության չորրորդ կուրսի ուսանող 20-ամյա Աշոտ Ադամյանը, եզրափակչում հաղթելով ադրբեջանցի մրցակցին, հռչակվեց աշխարհի չեմպիոն (մինչեւ 60կգ քաշային կարգ):  Ինչպես արդեն տեղեկացրել էինք, երեք ամիս առաջ Աշոտ Ադամյանը դարձել էր Եվրոպայի չեմպիոն: Այժմ նա պատրաստվում է բազկամարտի Հայաստանի առաջնությանը, իսկ նոյեմբերին կմասնակցի Վարշավայում կայանալիք «Նեմիրովի Գավաթ» հեղինակավոր մրցաշարին:

Ընթերցել...
 
<< Սկիզբ < Նախորդ 151 152 153 154 155 156 157 158 159 160 Հաջորդ > Վերջ >>

151 էջ 200-ից

Հայտարարություն

Շվեյցարիայի կառավարության «Գերազանցության կրթաթոշակներ» ծրագիրը` հայ դիմորդների համար

Շվեյցարիայի կառավարությունը ներկայացնում է 2019–2020 թթ. «Գերազանցության կրթաթոշակներ» ծրագիր` հայ դիմորդների համար, որին մասնակցելու պայմաններն ամբողջությամբ ներկայացնում ենք․
Ամբողջական կրթաթոշակներ Շվեյցարիայում ասպիրանտական, հետդոկտորական ծրագրով սովորելու կամ հետազոտություններ իրականացնելու համար։
All disciplines taught in the mentioned Universities are accepted, except artistic disciplines
Դիմումներն ընդունվում են նշված համալսարաններում դասավանդվող բոլոր մասնագիտություններով, բացառությամբ արվեստի բնագավառի մասնագիտությունների։

...

Միջազգային դասընթացներ գյուղատնտեսության ոլորտում

Օքսֆորդի համալսարանում սովորելու հնարավորություն

ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Սեպտեմբեր 2018
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
26 27 28 29 30 31 1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 1 2 3 4 5 6

Գրանցվեք նորությունների համար

10