hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Միջոցառումների ցանկ

Կադրերի և հատուկ բաժին

Կադրերի և հատուկ բաժնի վարիչ՝
Ալեքսանդր Վարդանի Գազարյան

1994թ. Երևանի անասնաբուծական-անասնաբուժական և Հայկական գյուղատնտեսական ինստիտուտների կադրերի և հատուկ բաժինների միավորմամբ, որպես ինքնուրույն կառուցվածքային ստորաբաժանում ստեղծվել է Հայկական գյուղատնտեսական ակադեմիայի կադրերի և հատուկ բաժինը:

Աշխատանքները կազմակերպելիս  բաժինը ղեկավարվում է ՀՀ աշխատանքային օրենսգրքով, ՀՀ կառավարության որոշումներով, ՀՀ կրթության և գիտության նախարարության որոշումներով, ցուցումներով, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի կանոնադրությամբ, կանոնակարգերով, կադրային տեղեկատուներով, նորմատիվային այլ փաստաթղթերով:

Կադրերի և հատուկ բաժնի հիմնական խնդիրներն ու պարտականություններն են.

  • Հայաստանի ազգային ագրարային համալսարանի աշխատակիցների պլանաչափ համալրում բարձրակարգ, գիտակ, փորձառու և հմուտ մասնագետներով:
  • Կադրային հարցերի վերաբերյալ փաստաթղթերի ընդունում, մշակում, պայմանագրերի կնքում, հաշվառում, վերահսկում, վիճակագրական տվյալների և հաշվետվությունների պատրաստում ու ներկայացում:
  • Պրոֆեսորադասախոսական և գիտական կադրերի հաշվառում, վաստակաշատ գիտնականներին, երկարամյա բարեխիղճ աշխատակիցներին խրախուսման ներկայացում:
  • Համալսարանի աշխատակիցների աշխատանքային կարգապահության վերահսկում:
  • Հատուկ մասի աշխատանքների համակարգում, շրջանավարտների դիպլոմների լրացում և տրամադրում:
  • Քաղաքացիական պաշտպանության ոլորտի աշխատանքների համակարգում:
  • Համալսարանի բոլոր ստորաբաժանումների և գործող հասարակական կազմակերպությունների հետ համագործակցում:

Մինչև միավորվելը` Երևանի անասնաբուծական-անասնաբուժական և Հայկական գյուղատնտեսական ինստիտուտներում կադրերի և հատուկ բաժնում աշխատանքները ղեկավարել են Վ.Ս.Բաղդասարյանը, Ե.Ս.Եսայանը, Հ.Ս.Մելիքյանը, Կ.Ա.Չոբանյանը, Լ.Մ.Նուբարյանը, Գ.Ս.Հովսեփյանը, Հ.Կ.Հովսեփյանը, Ս.Գ.Սադոյանը:

1994-1998 թթ. Հայկական գյուղատնտեսական ակադեմիայի կադրերի և հատուկ բաժինը ղեկավարել է Հ.Գ.Մելիքյանը: 1998-ից բաժնի վարիչի պաշտոնը զբաղեցնում է Ա.Վ.Գազարյանը:

Ներկայումս կադրերի և հատուկ բաժնում աշխատում են Գ.Ս.Հովսեփյանը, Կ.Վ.Ասատրյանը, Գ.Գ.Ղարիբյանը, Լ.Ս.Ափյանը, Ն.Վ.Սարգսյանը և քաղաքացիական պաշտպանության պետ Վ.Ն.Սևոյանը:

Հետադարձ կապ
ՀԱԱՀ, I մասնաշենք, 317 սենյակ
Հեռ. (37412) 52 56 82, ներքին՝ 3-40

 

Հայտարարություն

Հայտարարություն

Հայտարարություն

Հունիսի 5-ին ՀԱԱՀ-ի I մասնաշենքի 425 սենյակում տեղի կունենա հանդիպում Նյու Ջերսիի Սննդի, սնուցման և առողջության ինստիտուտի առաջատար մասնագետ, «Պրոբիոտիկներ և հակամանրէալ պրոտեիններ» միջազգային ամսագրի գլխավոր խմբագիր պրոֆեսոր Միքայել Չիկինդասի, Ռուսաստանի Դաշնության Կրթության և գիտության նախարարության Հարավային դաշնության համալսարանի կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտի առաջատար գիտաշխատող պրոֆեսոր Վլադիմիր Չիստյակովի և ՌԴ Էպիդեմիոլոգիայի ինստիտուտի գիտական ծրագրերի կոորդինատոր կ.գ.դ. Վյաչեսլավ Մելնիկովի հետ:

...
Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Ապրիլ 2017
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
26 27 28 29 30 31 1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 1 2 3 4 5 6

Գրանցվեք նորությունների համար

10