hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Միջոցառումների ցանկ

Ուսանողական գիտական ընկերության պատմությունը

1999թ. ուսանողական խորհրդի ուսումնակրթական և գիտական խմբակի բազայի վրա կազմավորվեց ՀԳԱ ՈՒԳԸ-ն, որը շուրջ 10 տարի դադարեցրել էր իր գործունեությունը: Նախկինում և՛ Հայկական գյուղատնտեսական, և՛ Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտներում ՈՒԳԸ-ն իր զգալի ավանդն է ունեցել ուսանողների` որպես մասնագետ ձևավորման գործում: Նրանում ընդգրկված ուսանողներն ակտիվ մասնակցություն են ունեցել ամբիոններում տարվող գիտահետազոտական աշխատանքներին, զեկուցումներով հանդես են եկել գիտաժողովներում, մասնակցել են հանրապետական և միջազգային մրցանակաբաշխություններին:

Նորաստեղծ ուսանողական գիտական ընկերության ձևավորմանը նախորդել է ֆակուլտետային ուսանողական գիտական ընկերությունների կազմավորման գործընթացը: Կազմավորման օրվանից ՀԳԱ ՈՒԳԸ-ն ղեկավարում էր Արտակ Նորավյանը: 2000թ. մայիսին ուսանողական գիտական ընկերությունը ուսանողական խորհրդի և գիտական կենտրոնի հետ համատեղ նախապատրաստել և անցկացրել է ՀԳԱ 70-ամյակին նվիրված հոբելյանական ուսանողական գիտաժողովը: Գիտաժողովում լավագույն զեկուցումներով հանդես եկած ուսանողները պարգևատրվեցին պատվոգրերով և դրամական մրցանակներով, իսկ այդ զեկուցումները տեղ գտան «ՀԳԱ 70-ամյակին նվիրված ուսանողական գիտաժողովի թեզիսներ» ժողովածույում:
2002 թվականից ՈՒԳԸ նախագահ է ընտրվում Հայկ Հովսեփյանը:
2002թ.–ի տեղի ունեցած գիտաժողովն արժանացել է «Հայկյան» հեղինակավոր մրցանակի:

 
Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Ապրիլ 2017
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
26 27 28 29 30 31 1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 1 2 3 4 5 6

Գրանցվեք նորությունների համար

10