hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Միջոցառումների ցանկ

Գիտական կոչումներ և պարգևներ

ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, ՀՀ ԳԱԱ իսկական անդամ Ա. Թարվերդյանը տեխնիկական գիտությունների թեկնածու է դարձել 1979 թվականին, դոցենտի կոչում շնորհվել է 1983 թվականին: 1997 թվականին պաշտպանել է դոկտորական ատենախոսություն, իսկ 2002թ. նրան շնորհվել է պրոֆեսորի գիտական կոչում: 2006 թվականից ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ է, իսկ 2014 թվականից՝ ՀՀ ԳԱԱ իսկական անդամ:

Գիտության և բարձրագույն կրթության ոլորտներում նշանակալից ձեռքբերումների և մատուցած ծառայությունների համար 2000թ. պրոֆեսոր Ա. Թարվերդյանը պարգևատրվել է «Անանիա Շիրակացու» մեդալով, իսկ 2004թ.` Ռուսաստանի Դաշնության «Տիմիրյազևի ոսկե մեդալով»: 2007թ. հունիսին Եվրոպական բիզնես ասամբլեայի ազգային կոմիտեն (EBA Օքսֆորդ, Մեծ Բրիտանիա), բարձր գնահատելով պրոֆեսոր Ա. Թարվերդյանի մասնագիտական գործունեությունը և անձնական ավանդը ժամանակակից հասարակության զարգացման գործում, նրան շնորհել է Սոկրատեսի անվան մրցանակ և մեդալ:

2011թ. գիտության և կրթության մեջ վաստակի և երկարամյա բեղմնավոր մանկավարժական աշխատանքի համար ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով պարոն Թարվերդյանը արժանացել է գիտության վաստակավոր գործչի կոչման, ինչպես նաև ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով Ա. Թարվերդյանին շնորհվել է «Արցախի երախտագիտության» մեդալը:

2012թ. փետրվարին արժանացել է ՌԴ Տիմիրյազևի անվան պետական ագրարային համալսարանի «Պատվավոր դոկտորի» կոչման: 2013թ. հոկտեմբերին Քիշինևում շնորհվել է Մոլդովայի պետական ագրարային համալսարանի պատվավոր դոկտորի կոչում:

 
Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Ապրիլ 2017
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
26 27 28 29 30 31 1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 1 2 3 4 5 6

Գրանցվեք նորությունների համար

10