hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Միջազգային գիտաժողով

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը

Կենսագրություն

Վարդան Ուռուտյան

Վարդան Ուռուտյանը ծնվել է 1977թ. Շիրակի մարզի Մարալիկ քաղաքում: 1994թ. ոսկե մեդալով ավարտելով Մարալիկի թիվ 1 միջնակարգ դպրոցը' ընդունվել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտ: 1999թ. գերազանցությամբ ավարտել է վերանվանված Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտի ընդհանուր տնտեսագիտության ֆակուլտետը' «Համաշխարհային էկոնոմիկա» մասնագիտությամբ: 1999-2002թթ. եղել է Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտի «Տնտեսագիտության տեսություն» ամբիոնի ասպիրանտ: 2002թ. հաջողությամբ պաշտպանելով «Ագրոպարենային համակարգը և նրա զարգացման պետական կարգավորման հիմնական ուղղությունները անցումային շրջանում (ՀՀ օրինակով)» թեմայով ատենախոսությունը, ավարտելով ԵՊՏԻ-ի ասպիրանտուրան' ստացել է տնտեսագիտական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:

2003թ. ավարտել է Կանադայի Գուելֆի համալսարանի հետասպիրանտական հատուկ դասընթացը: 2006-2012թթ. ընթացքում Համաշխարհային բանկի ինստիտուտի կողմից ստացել է 4 հավաստագիր: Վ. Ուռուտյանը մշտապես զբաղվել է գիտելիքների կատարելագործմամբ և գիտահետազոտական աշխատանքների իրականացմամբ: Բազմիցս գործուղվել է եվրոպական և ամերիկյան համալսարաններ փորձի փոխանակման և վերապատրաստման նպատակով: 2008թ. ավարտել է Տեխասի A&M համալսարանում կազմակերպված «Առաջնորդություն և կրթության կառավարում» հատուկ դասընթացը, իսկ 2011թ. ավարտել է Մաաստրիխտի կառավարման դպրոցի «Բարձրագույն ուսումնական հաստատությունների կառավարում» գործադիր կառավարման ծրագիրը:

2000թ. սեպտեմբերից առ այսօր աշխատում է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի, ԱՄՆ գյուղդեպարտամենտի և Տեխասի A&M համալսարանի կողմից հիմնադրված Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնում (Ագրոբիզնեսի դեպարտամենտ) որպես դասախոս և հետազոտող: 2005թ.-ից նշված կենտրոնի (դեպարտամենտի) փոխտնօրեն էր, իսկ 2007թ. սեպտեմբերից' տնօրենը: Գերազանց տիրապետում է անգլերենին և ռուսերենին, ինչպես նաև մի շարք վերլուծական ծրագրակազմերի (SPSS, SIMETAR և այլն): Անգլերեն լեզվով դասավանդում է «Ֆինանսների կառավարում», «Ֆինանսների վերլուծություն» և «Գյուղատնտեսական կոոպերատիվներ» դասընթացները: Մասնակցել է տարածաշրջանային և միջազգային մի շարք հետազոտական ծրագրերի: Եղել է Համաշխարհային բանկի, Ասիական զարգացման բանկի, ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի փորձագետ և բազմիցս մասնակցել այդ կառույցների իրականացրած հետազոտական ծրագրերին որպես թիմի ղեկավար և գլխավոր հետազոտող:

2007թ. Վ. Ուռուտյանը ստացել է դոցենտի կոչում, իսկ 2010թ. փետրվարից Տեխասի A&M համալսարանի Գյուղատնտեսական էկոնոմիկայի դեպարտամենտի ասոշիեյթ պրոֆեսոր է: 2014թ.-ից մշակել և իրականացրել է միջազգային չափանիշներին համապատասխանող մի շարք կրթական ծրագրեր Վիրջինիայի տեխնոլոգիական և նահանգային համալսարանի, Ֆրեզնոյի նահանգային համալսարանի, Փենսիլվանիայի նահանգային համալսարանի (ԱՄՆ) և Գայզենհայմի համալսարանի (Գերմանիա) հետ: Վ. Ուռուտյանը անդամակցում է գիտահետազոտական բազմաթիվ հեղինակավոր միջազգային կազմակերպությունների, այդ թվում՝ Պարենի և ագրոբիզնեսի կառավարման միջազգային ընկերակցությանը (IFAMA), Գյուղատնտեսական տնտեսագետների միջազգային (IAAE) և Եվրոպական ընկերակցություններին (EAAE) և Կոոպերատիվների միջազգային դաշինքի հետազոտական խորհրդին (ICA RC):

Վ. Ուռուտյանը հրատարակել է 37 գիտամեթոդական աշխատանքներ, որից 33-ը՝ ատենախոսության պաշտպանությունից հետո, իսկ 23-ը ներկայացվել են միջազգային գիտաժողովներում: Աշխատանքների թվում են երկու ուսումնամեթոդական ցուցումներ: Աշխատանքային գործունեության ընթացքում արժանացել է բազմաթիվ գովասանագրերի և հավաստագրերի: 2002թ. դեկտեմբերին ԱՄՆ դեսպան Ջոն Օրդուեյը և 2005թ. մայիսին դեսպան Ջոն Էվանսը Վ. Ուռուտյանին պարգևատրել են գնահատանքի հավաստագրով: 2011թ. Վ. Ուռուտյանը պարգևատրվել է ՀՊԱՀ ոսկե հուշամեդալով, իսկ 2015թ.' ՀԱԱՀ ոսկե մեդալով: 2013թ. խրախուսվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարի շնորհակալագրով:

Անկուսակցական է: Ամուսնացած է, ունի երեք որդի:

 

Դասավանդման հնարավորություն Ավեիրուի համալսարանում (Պորտուգալիա)

Դասավանդման հնարավորություն Ավեիրուի համալսարանում (Պորտուգալիա)

 Դասավանդման հնարավորություն Ավեիրուի համալսարանում (Պորտուգալիա) 

Erasmus+ ՀԳ1 «Միջազգային կրեդիտային շարժունություն» ծրագրի շրջանակներում ՀԱԱՀ-ը հայտարարում է դասախոսական 1 տեղի մրցույթ Ավեիրուի համալսարանում (Պորտուգալիա) 5 օրով դասավանդելու նպատակով։ ՀԱԱՀ-ից մրցույթին կարող են մասնակցել համապատասխան ֆակուլտետների դասախոսներ՝ http://www.ua.pt/page/14578: Մրցույթին մասնակցելու համար պետք է ստորև ներկայացված փաստաթղթերը PDF ձևաչափով ուղարկել tovmasyan_lusine@yahoo.com էլեկտրոնային հասցեին` նամակի դաշտում նշելով Staff outgoing from ANAU to Aveiro, իսկ բնօրինակները հանձնել ՀԱԱՀ-ի Արտաքին կապերի դեպարտամենտ:

...

Պորտուգալիայի Ավեիրուի համալսարանում սովորելու հնարավորություն

Պորտուգալիայի Ավեիրուի համալսարանում սովորելու հնարավորություն

Ուզո՞ւմ եք սովորել Ավեիրուի համալսարանում (Պորտուգալիա)
Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող Erasmus+ ՀԳ1 «Միջազգային կրեդիտային շարժունություն» ծրագրի շրջանակներում ՀԱԱՀ-ը հայտարարում է 3 տեղի մրցույթ Ավեիրուի համալսարանում (Պորտուգալիա) ուսումը 1 կիսամյակով շարունակելու նպատակով:
Մրցույթին կարող են մասնակցել ՀԱԱՀ-ի բակալավրիատի ուսանողները (բացի առաջին և ավարտական կուրսերից)՝ հետևյալ մասնագիտությունների գծով.

...
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Սեպտեմբեր 2018
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
26 27 28 29 30 31 1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 1 2 3 4 5 6

Գրանցվեք նորությունների համար

10