hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Միջոցառումների ցանկ

Էլեկտրոնային ուսուցման համակարգչային կաբինետ

2000թ. Գերմանիայի Հոհենհայմի, Հոլանդիայի Վագենինգենի համալսարանները և ՀԳԱ-ն շահեցին Եվրոխորհրդի տրամադրած «Tempus Jep-21203-2000» շնորհը: Շատ կարճ ժամանակահատվածում հնարավոր եղավ ստեղծել միջամբիոնային համակարգչային կաբինետ (տնտեսագիտական ֆակուլտետի կազմում): Համակարգչային կաբինետն իր առջև խնդիր դրեց ապահովել ուսումնական, ուսումնամեթոդական և գիտահետազոտական աշխատանքների կատարման ժամանակ համակարգչային տեխնիկայի արդյունավետ օգտագործումը:

Կաբինետի գործառույթներն են.

  • Տնտեսագիտական, իրավական, տեղեկատվական և այլ նյութերի հավաքում (գերատեսչություններից, ձեռնարկություններից, տնտեսություններից և այլ կազմակերպություններից) ու ամփոփ տվյալների բազաների ու բանկերի ձևավորում:
  • Ուսումնական գործընթացի կազմակերպում համակարգչային գրագիտության տարածման միջոցով: Համակարգչին չտիրապետող դասախոսների, ուսանողների հետ օպերատորական դասաժամերի անցկացում Ինֆորմատիկայի և մաթ. մեթոդների ամբիոնի ծրագրային նյութերի շրջանակներում: Տեխնիկական աջակցության ցուցաբերում:
  • Ուսումնամեթոդական աշխատանքների կատարման, ինչպես նաև ամբիոնների կողմից ներկայացված նյութերի համակարգչային լուծումների ապահովում և սպասարկում:

2011 թվականից տնտեսագիտական ֆակուլտետի միջամբիոնային համակարգչային կաբինետն ընդգրկվեց ՀԱԱՀ-ի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի կազմի մեջ և վերանվանվեց` «Էլեկտրոնային ուսուցման համակարգչային կաբինետ»: Էլեկտրոնային ուսուցումն իրենից ներկայացնում է հմտությունների և գիտելիքների փոխանցում համացանցի միջոցով: Էլեկտրոնային ուսուցման գործընթացն իր մեջ ներառում է ցանցային ուսուցումը, համակարգչային ուսուցումը, վիրտուալ կրթությունը և թվային համագործակցությունը:

Որպես Էլեկտրոնային ուսուցման համակարգչային կաբինետ ստորաբաժանումն իրականացնում է հետևյալ գործառույթները`

  • էլեկտրոնային ուսուցման ներդրում,
  • տեղեկատվության կառավարում և տեխնոլոգիաների կրթության մատուցում,
  • համակարգչային հմտությունների ինտենսիվ դասընթացների կազմակերպում:

Հետադարձ կապ
ՀԱԱՀ, I-մասնաշենք, 433 սենյակ
Հեռ. ներքին՝ 3-41

 
Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Փետրվար 2017
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
29 30 31 1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 1 2 3 4

Գրանցվեք նորությունների համար

10