hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Միջոցառումների ցանկ

Անասնաբուժական սանիտարական փորձաքննության և զոոհիգիենայի ամբիոն

Ամբիոնի վարիչ՝
Գարեգին Համբարձումյան

Անասնաբուժական սանիտարական փորձաքննության ամբիոնը կազմավորվել է 1931 թվին, որի առաջին վարիչը եղել է դոցենտ Ֆ.Ա. Տուրանդինը, ապա Գ. Տեր-Հակոպովը, այնուհետև պրոֆ. Լ.Բ. Հարությունյանը, դոցենտ Մ.Լ. Քենտիկյանը: 1966 թվին անասնա-բուժական սանիտարական փորձաքննության ամբիոնը միավորվել է մակաբուծաբանության ամբիոնին: Նորաստեղծ միացյալ ամբիոնի վարիչ է նշանակվել պրոֆ. Ա.Հ. Ղևոնդյանը, ապա այն ղեկավարել են դոցենտ Վ. Հ. Հայրումյանը, պրոֆ. Վ. Ջ. Հակոբյանը:
Զոոհիգիենա և անասնաբուժության հիմունքների ամբիոնը ստեղծվել է 1935թվին: Առաջին վարիչը եղել է Տ.Ա. Քալանթարը: Հետագա տարիներին ամբիոնը ղեկավարել են` պրոֆ. Լ.Բ. Հարությունյանը, դոցենտ Գ.Ա. Երիցյանը, Զ.Ք. Դիլանյանը, պրոֆ. Վ.Ս. Գազարյանը, պրոֆեսորներ Է.Գ. Աբրահամյանը, Յու.Հ. Աբովյանը:
1994թ. Հայկական գյուղատնտեսական և Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտների միավորման արդյունքում ստեղծվեց Անասնաբուժական սանիտարիայի, փորձաքննության և զոոհիգիենայի ամբիոնը:

Ամբիոնի դասախոսները հետևո-ղական են եղել կենդանիների խնամքի և պահվածքի բարելավ-ման, բուժկանխարգելիչ նոր, առավել արդյունավետ ձևերի և մեթոդների մշակման խնդիրնե-րում: Արտադրության մեջ բենտոսելենի հաբերի կիրառմամբ ներդրվել է ոչխարների սպիտակ մկանային հիվանդության կանխարգելման ավելի արդյունավետ մեթոդ, որն ապահովում է գլխաքանակի պահպանում և մթերատվության բարձրացում:
Ամբիոնի աշխատակիցները ակտիվ մասնակցություն են ցուցաբերում միջազգային, հանրապետական մասնագիտական գիտաժողովներին, գիտամեթոդական կոնֆերանսներին, սեմինարներին, ինչպես նաև պարբերաբար մասնակցում են վերապատրաստման դասընթացներին:
Ամբիոնը սերտ կապ է հաստատել արտադրության հետ: Արտադրական աշխատանքի մեծ փորձ ունեցող դասախոսները լինում են տնտեսություններում, մասնակցում զանազան հիմնահարցերի լուծմանը:
Այսօր ամբիոնը կարևոր դեր ունի ազգաբնակչության սննդի անվտանգության ապահովման գործում: Ելնելով խնդրի կարևորու-թյունից՝ դեռևս 1998թ. ամբիոնին կից կազմավորվեց գիտահետա-զոտական լաբորատորիա, որի նպատակն է բարձրացնել պատրաստվող ապագա մասնագետների որակավորումը և աշխատանքներ ծավալել անասնաբուժա-սանիտարական փորձաքննության հետ կապված որոշ հիմնահարցերի ուսումնասիրման ուղղությամբ:
Ամբիոնի աշխատակիցները հրատարակել են 4 դասագիրք, 13 ուսումնական ձեռնարկ, 65 մեթոդական ցուցումներ և շուրջ 775 գիտական հոդվածներ:
Այժմ ամբիոնում շարունակվում է գիտական աշխատանքը «Երևան» թեմայով:
Ամբիոնը 2007 թվին ճանաչվել է լավագույնը և պարգևատրվել «Ոսկե հասկ» մրցանակով:

Ամբիոնի դասախոսական և ուսումնաօժանդակ կազմը

Ամբիոնի վարիչ` Գարեգին Համբարձումյան - անասնաբուժ.գ.թ.

  1. Աբրահամյան Վիկտոր Վահանի - անասնաբուժ.գ.դ., պրոֆեսոր
  2. Ստեփանյան Պարգև Անուշավանի - կ.գ.թ., դոցենտ
  3. Արզումանյան Սոնա Պավելի - կ.գ.թ., դոցենտ
  4. Պետրոսյան Գայանե Մարտինի - կ.գ.թ., դոցենտ
  5. Ալթունյան Սիրանուշ Հարությունի - անասնաբուժ.գ.թ., դոցենտ
  6. Բաբախանյան Թամարա Օգսենտիոսի - ասիստենտ
  7. Աբովյան Արևիկ Յուրիի - անասնաբուժ.գ.թ., դասախոս
  8. Աբովյան Քնարիկ Վոլոդյայի - լաբորանտ
  9. Գալստյան Աղավնի Էդուարդի - լաբորանտ

Դասավանդվող առարկաները
«Անասնաբուժական սանիտարական փորձաքննություն», «Զոոհիգիենա սանիտարիայի հիմունքներով», «Զոոհիգիենա», «Անասնաբուժության հիմունքներ», «Անասնաբուժական սանիտարիա», «Մանկական և ֆունկցիոնալ սննդի արտադրության սանիտարիա և սննդի հիգիենա», «Անասնաբուժական փորձաքննություն», «Կաշվի և մորթու անասնաբուժական սանիտարիա և փորձաքննություն», «Ձկան և ձկնամթերքների փորձաքննություն», «Անասնաբուծական մթերքների փորձաքննություն», «Բուսական ծագման հումքի և մթերքի փորձաքննություն», «Կենդանական ծագման հումքի և մթերքների փորձաքննություն», «Կենդանական ծագման հումքի և մթերքների անվտանգություն», «Բուսական ծագման հումքի և մթերքների անվտանգություն», «Բուսական ծագման հումքի և մթերքների փորձաքննություն», «Անասնապահական մթերքների արտադրության հիգիենա»:

pdf_logo

2015-2016 ուստարվա ուսումնական գործընթացի կազմակերպման բազմագործոնային բաղադրիչները կրեդիտային համակարգով՝ ըստ դասավանդվող կուրսերի և առարկաների:

Հետադարձ կապ
ՀԱԱՀ, V մասնաշենք
Հեռ. (37412) 52 53 75, ներքին՝3-88
E-mail: Այս էլ.փոստի հասցեն պահպանված է spam bots-երից, պետք է JavaScript-ին հնարավորություն տալ դիտելու համար

 
Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Ապրիլ 2017
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
26 27 28 29 30 31 1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 1 2 3 4 5 6

Գրանցվեք նորությունների համար

10