hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Միջազգային գիտաժողով

ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ԲԺՇԿԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՆԱՍՆԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏ

Դեկան՝ անաս.գ.դ., պրոֆ.
Ալբերտ Վիրաբի Վարդանյան

Անասնաբուժական բժշկագիտության և անասնաբուծության ֆակուլտետը հիմնադրվել է 1928թ. Անդրկովկասյան անասնաբուժական ինստիտուտի կազմում` որպես անասնաբուժական ֆակուլտետ: Հիմնադիր դեկանն է եղել պրոֆեսոր Բ.Ն.Միխայլովը: Հայկական գյուղատնտեսական ինստիտուտի անասնաբուծական ֆակուլտետը հիմնադրվել է 1930թ., ապա 1932թ. տեղափոխվել է Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտ: Հիմնադիր դեկանն է եղել Ա. Թամամշևը: 1994թ. Հայկական գյուղատնտեսական և Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտների միավորումից հետո ֆակուլտետը վերանվանվեց անասնաբուժական բժշկագիտության ֆակուլտետ, իսկ 2003թ. երկու ֆակուլտետների միավորմամբ կազմավորվեց անասնաբուժական բժշկագիտության և անասնաբուծության ֆակուլտետը:

2006 թ.-ից ֆակուլտետը ղեկավարում է պրոֆեսոր Ա.Վ. Վարդանյանը:

Ֆակուլտետի կազմում գործում են հետևյալ ամբիոնները.

Անասնաբուժական բժշկագիտության և անասնաբուծական ֆակուլտետը մասնագետներ է պատրաստում 3 մասնագիտությունների գծով`

Ֆակուլտետն ունի նյութատեխնիկական հարուստ բազա, եվրոպական նորագույն մասնագիտական գրականություն և սարքավորումներ: ՈՒսուցումը պատշաճ մակարդակով կազմակերպելու համար գործնական ուսուցումը տարվում է անասնաբուժական կլինիկաներում, փորձնական տնտեսություններում, մսի կոմբինատներում, կաթի գործարաններում, անասնապահական ֆերմաներում, ինչպես նաև համալսարանի ուսումնափորձնական տնտեսությունում: Ֆակուլտետին կից գործող անասնաբուժական կլինիկաներն ու լաբորատորիան ոչ միայն նպաստում են ուսանողների գործնական հմտությունների ձեռքբերմանն, այլև սպասարկում են բնակչությանը:

Բոլոր երեք մասնագիտությունների գծով ուսանողները մասնակցում են արհեստական սերմնավորողի դասընթացներին և ստանում «Արհեստական սերմնավորող օպերատորի» որակավորում:

Ֆակուլտետի շրջանակներում իրականացվում են տարաբնույթ ծրագրեր, այդ թվում և միջազգային, ինչպես ` «Տեմպուս-Տասիս», «Էրասմուս», «ՄՆՏՑ» և այլն: Ամբողջովին վերափոխվել և եվրոպական ստանդարտներին են համապատասխանեցվել ֆակուլտետի մասնագիտությունների կրթական պետական չափորոշիչները (ստանդարտներ) և ուսումնական պլանները, առարկայական ծրագրերն ու ուսումնամեթոդական գրականությունը:

 

Ի գիտություն

Հայ-ֆրանսիական գիտահետազոտական ծրագրերի օր

Հայ և ֆրանսիացի գիտաշխատողների գործունեությունը և ուսանողների փոխանակման ծրագրերն արժևորելու նպատակով 2017թ. սեպտեմբերի 19-ին ժամը 10:00-ին Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը Գիտություների ազգային ակադեմիայի գիտաժողովների դահլիճում կազմակերպում է «Հայ-ֆրանսիական գիտահետազոտական ծրագրերի օր»: Այս գիտաժողովը հայ ուսանողներին հնարավորություն կտա տեղեկանալու Ֆրանսիայում և Հայաստանում դոկտորանտուրայի շարժունակության հնարավորությունների մասին և ավելի մոտիկից ծանոթանալու հայ-ֆրանսիական գիտահետազոտական ծրագրերին:

...

Հայտարարություն

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Սեպտեմբեր 2017
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
27 28 29 30 31 1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30

Գրանցվեք նորությունների համար

10