hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Միջոցառումների ցանկ

Հիդրոտեխնիկական կառուցվածքների և մելիորացիայի ամբիոն

Ամբիոնի վարիչ`
Սարգիս Մնացականի Ղազարյան

Հայկական գյուղատնտեսական ինստիտուտի գյուղատնտեսական մելիորացիայի ամբիոնը հիմնադրվել է 1946-1947 ուսումնական տարում, իսկ հիդրավլիկայի և հիդրոտեխնիկական կառուցվածքների ամբիոնը` 1947թ.: Նշված ամբիոնների միավորմամբ 1997թ. կազմավորվեց հիդրոտեխնիկական կառուցվածքների և մելիորացիայի ամբիոնը: Ներկայումս ամբիոնի վարիչն է տ.գ.դ., պրոֆեսոր Ս. Մ. Ղազարյանը:
Ամբիոնում գործում են հիդրավլիկայի, հիդրոտեխնիկական կառուցվածքների, մելիորացիայի, ջրամատակարարման, ջրաչափության, պոմպերի և պոմպային կայանների լաբորատորիաներն ու գեոդեզիայի կաբինետը, որտեղ անցկացվում են ծրագրով նախատեսված բոլոր լաբորատոր պարապմունքները:
Ամբիոնում կատարվում են բազմա-բնույթ գիտահետազոտական աշխատանքներ, որոնք նպատա-կաուղղված են ՀՀ ջրային ռեսուրս-ների՝ ոռոգման և էներգետիկ նպա-տակներով արդյունավետ օգտա-գործմանը, մշակաբույսերի ոռոգ-ման ռեժիմների ուսումնասիրմանը, հիդրոտեխնիկական, հիդրոմելիո-րատիվ, հիդրոէներգետիկ համակարգերի ընտրությանը, կատարելագործ-մանը, համադասավորությանը, նախագծմանը, հիդրավլիկական հաշվարկների մեթոդների մշակմանը և այլն: Արդյունքները հրատարակվել են մի շարք միջազգային հանդեսներում և տեղեկագրերում:
Ամբիոնում կատարվող լայնամասշտաբ ուսումնամեթոդական, գիտա-հետազոտական աշխատանքներն ուղղված են ուսումնական գործընթացի կատարելագործմանը: Հատկապես պետք է նշել պրոֆեսոր Ս. Ղազարյանի գլխավորությամբ և ակտիվ մասնակցությամբ տարվող գիտական և հետազոտական աշխատանքների մասին, որոնք ուղղված են հանրապետությունում հիդրոմելիորատիվ համակարգերի նախագծմանը և կառուցմանը:
Ամբիոնը համագործակցում է ՀՀ գյուղատնտեսության նախարարությանն առընթեր Ջրային տնտեսության պետական կոմիտեի, «Հայջրնախագիծ ինստիտուտ», «Հիդրոնախագիծ ինստիտուտ ՓԲԸ-երի, Մոսկվայի հիդրոմելիորատիվ և Սանկտ-Պետերբուրգի պոլիտեխնիկական համալ-սարանների ինժեներաշինարարական ինստիտուտների, Կիևի և Նովոսիբիրսկի հիդրոդինամիկայի, Մոսկվայի ջրային հիմնախնդիրների գիտահետազոտական ինստիտուտների հետ:

Ամբիոնի դասախոսական և ուսումնաօժանդակ կազմը

Ամբիոնի վարիչ` Սարգիս Մնացականի Ղազարյան - տ.գ.դ., պրոֆեսոր

  1. Եղիազարյան Գուրգեն Մարկոսի - գ.գ.դ., պրոֆեսոր
  2. Ղազարյան Նելլի Ենոքի - տ.գ.թ., դոցենտ
  3. Մուրադյան Էդիկ Կամսարի - տ.գ.թ., դոցենտ
  4. Ղազինյան Ռուզան Վլադիմիրի - գ.գ.թ., դոցենտ
  5. Ալոյան Նաիրա Գրիգորի - տ.գ.թ., դոցենտ
  6. Զաքարյան Արտակ Կոմիտասի - տ.գ.թ., դոցենտ
  7. Մարտիրոսյան Քոչար Վասիլի - տ.գ.թ., դոցենտ
  8. Նավոյան Գեղամ Ռազմիկի - դասախոս
  9. Ղազարյան Հայկ Սամվելի - տ.գ.թ., դասախոս
  10. Հարությունյան Մարգարիտ Արտաշեսի - տ.գ.թ., դասախոս
  11. Կոբելյան Վահան Սուրիկի - տ.գ.թ., ասիստենտ
  12. Դավեյան Հարություն Հրաչիկի - տ.գ.թ., ասիստենտ
  13. Բարսեղյան Նաիրա Մամիկոնի - 1 -ին կարգի լաբորանտ
  14. Համբարձումյան Արմինե Մկրտչի - 1-ին կարգի լաբորանտ
  15. Գիշյան Սոնա Գագիկի - 1-ին կարգի լաբորանտ
  16. Ավետյան Նաիրա Էդիկի - 2-րդ կարգի լաբորանտ
  17. Մայտեսյան Սպարտակ Սերգեյի - լաբորատորիայի վարիչ
  18. Տոնոյան Հովիկ Յուրիկի - 1-ին կարգի մասնագետ

Դասավանդվող առարկաները
«Գեոդեզիա», «Ճարտարագիտական գեոդեզիա», «Գեոդեզիայի հիմունքներ», «Երկրաբանություն և հիդրոերկրաբանություն», «Երկրաբանության հիմունքներ», «Մելիորացիա», «Մելիորացիայի հիմունքներ», «Մելիորացիա և հողերի վերականգնում», «Հիդրավլիկա», «Հիդրավլիկայի հիմունքներ», «Հիդրավլիկայի հիմունքներ և գյուղ. ջրամատակարարում», «Հիդրավլիկա և հիդրոմեքենաներ», «Հիդրավլիկա և հիդրոպնևմատիկ հաղորդակներ», «Հիդրոտեխնիկական կառուցվածքներ», «Հիդրոտեխնիկական և ափապաշտպան կառուցվածքներ», «Ձկնատնտեսության հիդրոտեխնիկա», «Ջրային պաշարների համալիր օգտագործում և պահպանում», «Հիդրոօդերևութաբանություն, կլիմատալոգիա», «Հիդրոլոգիա, հոսքի կանոնավորում», «Պոմպեր և պոմպային կայաններ», «Գյուղատնտեսական ջրամատակարարում և ջրարբիացում», «Հիդրոմելիորատիվ համակարգերի շահագործում», «Հիդրոմելիորատիվ աշխատանքների կազմակերպում և տեխնոլոգիա»:

pdf_logo

2015-2016 ուստարվա ուսումնական գործընթացի կազմակերպման բազմագործոնային բաղադրիչները կրեդիտային համակարգով՝ ըստ դասավանդվող կուրսերի և առարկաների:

Հետադարձ կապ
ՀԱԱՀ, II-րդ մասնաշենք, 215 սենյակ
Հեռ. (37412) 52 07 10, 55-67-84, ներքին՝ 2-91, 2-49
E-mail: Այս էլ.փոստի հասցեն պահպանված է spam bots-երից, պետք է JavaScript-ին հնարավորություն տալ դիտելու համար

 
Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Ապրիլ 2017
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
26 27 28 29 30 31 1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 1 2 3 4 5 6

Գրանցվեք նորությունների համար

10