hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Միջոցառումների ցանկ

Հիդրոմելիորացիա, հողաշինարարություն և հողային կադաստր ֆակուլտետի մասնագիտությունները

«Հողաբարելավում, հողային և ջրային պաշարների օգտագործում և պահպանում» 

«Հողաբարելավում, հողային և ջրային պաշարների օգտագործում և պահպանում» մասնագիտությունն առնչվում է գիտության այն բնագավառին, որը ներառում է մարդկային գործունեության եղանակների, միջոցների և մեթոդների ամբողջությունն` ուղղված հիդրոմելիորատիվ համակարգերի կոնստրուկտավորման, շահագործման ու շինարարության, գյուղատնտեսական հողերի ոռոգման և չորացման նոր մեթոդների մշակման, ՀՀ ջրային ռեսուրսների համալիր օգտագործման, պահապանման և էներգետիկ արդյունավետ օգտագործման, կիրառման և գիտագործնական խնդիրների լուծմանը:

«Հողաբարելավում, հողային և ջրային պաշարների օգտագործում և պահպանում» մասնագիտությամբ տեխնիկայի և տեխնոլոգիայի բակալավրը բուհն ավարտելուց հետո կարող է աշխատել գյուղացիական կոլեկտիվ և պետական տնտեսություններում, ինչպես նաև հիդրոմելիորատիվ համակարգերի, պոմպակայանների շահագործման և շինարարության ձեռնարկություններում և նախագծային, գիտական և ուսումնական համակարգերի սպասարկման ոլորտներում:

«Հողաշինարարություն և հողային կադաստր»

«Հողաշինարարություն և հողային կադաստր» մասնագիտությունն առնչվում է մարդկային գործունեության եղանակներին, միջոցներին և մեթոդներին, որոնք ուղղված են` ՀՀ հողային ռեսուրսների արդյունավետ օգտագործման և կառավարման, հողաշինարարությունում հողաշինարարական և գեոդեզիական աշխատանքների կազմակերպման, հողատեսքերի կադաստրային գնահատման, նոր մեթոդների մշակման և հեռանկարային գնահատման, կիրառման և գիտագործնական խնդիրների լուծմանը:

«Հողաշինարարություն և հողային կադաստր» մասնագիտությամբ տեխնիկայի և տեխնոլոգիայի բակալավրը բուհն ավարտելուց հետո կարող է աշխատել հողերի կադաստրային գնահատման, հողակադաստրային աշխատանքների կազմակերպաման, գյուղատնտեսական նշանակության հողատեսքերի հողաշինարարական աշխատանքների կազմակերպման, հողաշինարարությունում գեոդեզիական աշխատանքնրի կազմակերպման ոլորտներում:

«Կենսագործունեության անվտանգություն և անվտանգությունն արտակարգ իրավիճակներում»

«Կենսագործունեություն և անվտանգություն» մասնագիտությունն առնչվում է գիտության այն բնագավառին, որն ուղղված է` ՀՀ քաղաքացիներին բնական աղետներից, արտակարգ իրավիճակներից պաշտպանելու, առաջին բուժօգնություն ցուցաբերելու, տրանսպորտային էկոլոգիայի և երթևեկության անվտանգության բարձրացման մեթոդների մշակման, հանրապետությունում արտակարգ իրավիճակներում բնակչության անվտանգության ապահովման մեթոդների կատարելագործման, կիրառման և գիտագործնական խնդիրների լուծմանը:

Այս մասնագիտությամբ տեխնիկայի և տեխնոլոգիայի բակալավրը բուհն ավարտելուց հետո կարող է աշխատել տեխնիկայի և տեխնոլոգիայի անվտանգության ոլորտներում, ինչպես նաև արտակարգ իրավիճակների կառավարմամբ մասնագիտացված հիմնարկություններում:

 
Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Ապրիլ 2017
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
26 27 28 29 30 31 1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 1 2 3 4 5 6

Գրանցվեք նորությունների համար

10