hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Միջազգային գիտաժողով

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը

ՀԻԴՐՈՄԵԼԻՈՐԱՑԻԱՅԻ, ՀՈՂԱՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՈՂԱՅԻՆ ԿԱԴԱՍՏՐԻ ՖԱԿՈՒԼՏԵՏ

A.Aghasaryan
Դեկան՝ տ.գ.թ.,դոցենտ
Աղասարյան Արմեն Արտյուշայի

Հիդրոմելիորացիայի ֆակուլտետը կազմավորվել է 1951թ.` Հայկական գյուղատնտեսական ինստիտուտի գյուղատնտեսության մեքենայացման ֆակուլտետի «Հիդրոմելիորացիա» մասնագիտության բազայի վրա: Հետագայում ֆակուլտետը մի քանի անգամ վերակազմավորվեց, իսկ 2005-2006 ուսումնական տարվանից որոշվեց ճարտարագիտական ֆակուլտետը նորից բաժանել երկու` գյուղատնտեսության մեքենայաց-ման և տրանսպորտային փոխադրումների ու հիդրոմելիորացիայի, հողաշինարարության և հողային կադաստրի ֆակուլտետների` հաշվի առնելով հիդրոմելիորացիա, հողաշինարարություն և հողային կադաստր մասնագիտությունների կարևոր դերը գյուղատնտեսության զարգացման գործում: 2009-2013թթ. ֆակուլտետը ղեկավարել է դոցենտ Պ.Ս. Էֆենդյանը, 2013թ. դեկտեմբերից ֆակուլտետի դեկան է եղել գ.գ.դ., պրոֆեսոր Գ.Մ. Եղիազարյանը, իսկ 2017թ. մարտից դեկան  է նշանակվել տ.գ.թ., դոցենտ Ա. Ա. Աղասարյանը:

Հիդրոմելիորացիայի, հողաշինարարության և հողային կադաստրի Ֆակուլտետը պատրաստում է միջազգային չափորոշիչներին համա-պատասխան մասնագետներ, որոնք մեծ պահանջարկ ունեն հանրապետության ժողովրդական տնտեսության բոլոր ճյուղերում:

Ֆակուլտետի կազմում ընդգրկված են հետևյալ ամբիոնները.

Ֆակուլտետը ներկայումս պատրաստում է ինժեներներ հետևյալ մասնագիտությունների գծով`

Գիտահետազոտական աշխատանքների իրականացմանը զուգահեռ ֆակուլտետի ամբիոններում կարևոր նշանակություն է տրվում նաև երիտասարդ կադրերի պատրաստման հիմնահարցերին: Ասպիրանտների ղեկավարման և կադրերի պատրաստման գործում մեծ աշխատանք են կատարում ֆակուլտետի դոկտոր-պրոֆեսորներ Ա. Թարվերդյանը, Ս. Ղազարյանը, Ռ. Մինասյանը, Գ. Եղիազարյանը և ուրիշներ: Ֆակուլտետի ամբիոններն ու լաբորատորիաները, ուսումնական կաբինետներն ու արհեստանոցներն ապահովված են անհրաժեշտ սարքավորումներով:
Լաբորատորիաներում ու նախագծման կաբինետներում ուսանողները հնարավորություն ունեն օգտվել համակարգչային տեխնիկայից: Ֆակուլտետում գիտահետազոտական աշխատանքներ են տարվում հետևյալ ուղղություններով. գյուղատնտեսական մշակաբույսերի ջրասպառման ռեժիմների ճշգրտում Պենման-Մոնթեյթ FAO-56 մեթոդով, արոտավայրերի ջրարբիացման հիմնախնդիրների ուսումնասիրություն, ոռոգելի հողատարածությունների ջրաաղային ռեժիմի կարգավորում, բազմաշերտ ջրատար հողաշերտերի դեպքում ստորերկրյա ջրերի հիդրոդինամիկական ռեժիմների հետազոտում, հողային պատվարների ֆիլտրացման և անհամասեռ գրունտներում հորիզոնական դրենաժների հաշվարկման մեթոդների կատարելագործում, ՀՀ հողերի միավորման օպտիմալ ուղիների մշակում և հողային պաշարների արդյունավետ օգտագործում, գյուղական բնակավայրերում կենցաղային վնասվածության նվազեցմանն ուղղված, արտակարգ իրավիճակներում բնակչության անվտանգությունն ապահովող միջոցառումների մշակում և այլն:
Ֆակուլտետը սերտորեն համագործակցում է ՀՀ տարածքային կառավարման նախարարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի, ՀՀ Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի, «Գեոդեզիայի և քարտեզագրման կենտ-րոն», «Հողշինմոնիտորինգ» ՊՈԱԿ-ների, «Տեղեկատվական կենտրոն», կադաստրի տարածքային ստորաբաժանումների, մարզպետարանների, տեղական ինքնակառավարման մարմինների և ՀՀ արտակարգ իրավիճակ-ների նախարարության հետ: Շարունակվում է համագործակցությունը Մոսկվայի հիդրոմելիորատիվ, Սանկտ-Պետերբուրգի պոլիտեխնիկական ինստիտուտների, ինչպես նաև Կիևի և Նովոսիբիրսկի հիդրոդինամիկայի, Մոսկվայի ջրային հիմնախնդիրների գիտահետազոտական ինստիտուտ-ների հետ:

 

Հայտարարություն

Ասպիրանտուրայի ընդունելության հայտարարություն

Հայտարարություն

Մրցույթ Erasmus+ «Միջազգային կրեդիտային շարժունություն» կրթաթոշակային ծրագրի շրջանակներում Գայզենհայմի համալսարանում (Գերմանիա) սովորելու համար:

Ուսման տևողությունը 10 ամիս է: ՀԱԱՀ-ից Գայզենհայմի համալսարանում ուսումը 2018-2019 ուսումնական տարվա ընթացքում շարունակելու հնարավորություն կստանա 4 ուսանող։
Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի ազգային ագրարային համալսարանի, Խմորման արտադրությունների տեխնոլոգիա և գինեգործություն բաժնի 2-րդ կուրսը հաջողութամբ ավարտած, բարձր առաջադիմություն ունեցող և անգլերենին լավ տիրապետող բակալավրիատի ուսանողները:

...
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Հունիս 2018
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
27 28 29 30 31 1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30

Գրանցվեք նորությունների համար

10