hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Միջոցառումների ցանկ

Ագրոէկոլոգիայի ամբիոն

Ամբիոնի վարիչ՝
Գալստյան Մերուժան Հայկարամի

Ագրոէկոլոգիայի ամբիոնը կազմավորվել է 1999թ.: Ամբիոնի հիմնադիր վարիչը եղել է պրոֆեսոր Է.Մ. Հայրապետյանը:
2008 թվից ամբիոնը ղեկավարում է գ.գ.դ., պրոֆեսոր Մ.Հ. Գալստյանը: Ամբիոնում հրատարակվել է շուրջ 270 գիտական հոդված, 4 մենա-գրություն, 16 մեթոդական ցուցում, 3 դասագրքեր և 7 ուսումնական ձեռնարկ:
2005թ. ամբիոնին կից հիմնադրվել է Էկոլոգիայի և օրգանական գյուղա-տնտեսության պրոբլեմային լաբորատորիան, որտեղ տարվող գիտական հետազոտություններն ուղղված են հանրապետության տարբեր մարզերի հողային ռեսուրսների պահպանման ու արդյունավետ օգտագործման, Սևանա լճի էկոլոգիական հիմնախնդիրներին:

ՀՀ-ում առաջին անգամ ագրոէկո-լոգիայի լաբորատորիայում է մշակվել միջազգային ճանաչում գտած տեխնածին աղտոտված հողատարածքներից էկոլոգիապես մաքուր բուսաբուծական արտադ-րանք ստանալու տեխնոլոգիան (Է.Մ. Հայրապետյան, Մ.Հ. Գալստյան, Ս.Ս. Հարությունյան և Ս.Ջ. Թամոյան): Ներկայումս լաբորատորիան պրոֆեսոր Մ.Հ. Գալստյանի ղեկավարությամբ հանրապետության տարբեր հողակլիմայական պայմաններում (Տավուշի, Սյունիքի, Գեղարքունիքի, Արարատի մարզեր) իրականացնում է էկոլոգիապես մաքուր սննդամթերքի ստացման տեխնոլոգիաներ: Ուսումնական ծրագրերի կատարելագործմանը և դրանք միջազգային չափանիշներին առավելագույնս համապատասխանեցնելուն զուգընթաց ամբիոնում իրականացվում են նաև գիտական, ուսումնամեթոդական և հետա-զոտական լայնածավալ աշխատանքներ:
Ամբիոնում 2005 թվականից մինչև այժմ պաշտպանել են դոկտորական 2 և թեկնածուական 16 ատենախոսություններ, որից 10-ը ԻԻՀ քաղաքացիներ: Ներկայումս ամբիոնն ունի 5 ասպիրանտ և մեկ հայցորդ:
2006 թվից սկսած` ագրոէկոլոգիայի պրոբլեմային լաբորատորիան ԱՄՆ-ի Ֆրեզնոյի, իսկ 2011 թ.-ից ԱՄՆ-ի Նյու Ջերսիի և ՀՊԱՀ համալսարանների համագործակցության շրջանակներում իրականացնում է «Էկոլոգիական տեսակետից անվտանգ բուսաբուծական մթերքների արտադրության տեխնոլոգիաների մշակումը ՀՀ տեխնածին աղտոտված հողերում» դրամաշնորհային գիտական ծրագրերը:
2011 թվից ամբիոնը, ԵՊՀ-ի քիմիական էկոլոգիայի, Հայ-ռուսական Սլավոնական համալսարանի առողջապահության էկոլոգիայի ամբիոն-ների մասնակցությամբ Լեհաստանի և ՀՀ բնապահպանության նախարարության թափոնների կառավարման վարչության հետ իրականացնում է «Թափոնների կառավարումը և շրջակա միջավայրի պահպանությունը» ԵՄ ֆինանսավորմամբ ուսումնական եռամյա ծրագիրը:

Ամբիոնի և Մոսկվայի Տիմիրյազևի անվան գյուղատնտեսական ակա-դեմիայի համագործակցության արդյունքում 2010 թվականից ամենամյա ամառային էկոլոգիա-կան դպրոցում վերապատրաստում են անցնում ամբիոնի 3-5 երիտա-սարդ դասախոսներ, ասպիրանտ-ներ ու մագիստրանտներ, իսկ TEMPUS ծրագրի շրջանակներում սովորող «Բնապահպանական նորագույն տեխնոլոգիաներ» մագիստրոսների վերապատրաստումն իրականացվում է Պորտուգալիայում և Իսպանիայում:
Ուսումնագիտական և հասարակական գործունեության մեջ հաջողու-թյունների հասնելու համար ամբիոնը 2011 և 2012 թվականներին արժանացել է համապատասխանաբար երրորդ և երկրորդ կարգի դիպլոմների, իսկ 2013 թվականի արդյունքներով, ՀԱԱՀ-ում կազմա-կերպված մրցանակաբաշխությամբ, լավագույն ամբիոն անվանա-կարգում` արժանացել է «Ոսկե հասկ» մրցանակի:

Ամբիոնի դասախոսական և ուսումնաօժանդակ կազմը

Ամբիոնի վարիչ՝ Գալստյան Մերուժան Հայկարամի - գ.գ.դ., պրոֆեսոր

  1. Հարությունյան Սլավիկ Սամսոնի - գ.գ.դ., պրոֆեսոր
  2. Հունանյան Սուրիկ Ալեքսանի - գ.գ.դ., դոցենտ
  3. Թամոյան Սամվել Ջանիբեկի - գ.գ.թ., դոցենտ
  4. Մկրտչյան Անժելա Լիպարիտի - կ.գ.թ., դոցենտ
  5. Սարգսյան Կարինե Շահենի - կ.գ.թ., դոցենտ
  6. Մարկոսյան Մարինե Սաշայի - գ.գ.թ., դոցենտ
  7. Խաչատրյան Հրանտ Էդիկի - գ.գ.թ., դասախոս
  8. Պարոնյան Արմենուհի Մերուժանի - գ.գ.թ., ասիստենտ
  9. Նալբանդյան Արփինե Հովհաննեսի - գ.գ.թ., ասիստենտ
  10. Հայրապետյան Օլգա Իվանի - լաբորանտ
  11. Սիմոնյան Լիլիթ Լևիկի - լաբորանտ
  12. Մաթևոսյան Լիլիթ Գագիկի - գ.գ.թ., լաբորանտ

Դասավանդվող առարկաները
«Ագրոէկոլոգիա», «Շրջակա միջավայրի պահպանություն և էկոլոգիական փորձաքննություն», «Շրջակա միջավայրի աղտոտման հսկողություն (մոնիտորինգ)», «Ագրոէկոլոգիա և շրջակա միջավայրի պահպանություն», «Կենսոլորտի քիմիա», «Էկոլոգիայի հիմունքներ», «Ավտոտրանսպորտի էկոլոգիական անվտանգություն և շրջակա միջավայրի պահպանություն», «Էկոլոգիայի հիմնախնդիրներ», «Ագրոէկոլոգիական նորագույն տեխնոլոգիաներ», «Բնապահպանական կենսատեխնոլոգիա», «Թափոնների վերամշակման կենսատեխնոլոգիա», «Էկոլոգիայի արդի պրոբլեմներ և բնօգտագործում», «Բնապահպանություն», «Տեխնածին աղտոտված հողերի վերակուլտիվացման տեխնոլոգիաներ», «Ագրոֆիզիկա», «Երկրա-տեղեկատվական համակարգերը ագրոէկոհամակարգերում»:

pdf_logo

2015-2016 ուստարվա ուսումնական գործընթացի կազմակերպման բազմագործոնային բաղադրիչները կրեդիտային համակարգով՝ ըստ դասավանդվող կուրսերի և առարկաների:

Հետադարձ կապ
ՀԱԱՀ, I-մասնաշենք, 418 սենյակ
Հեռ. (37412) 56 20 01, ներքին՝ 3-64
E-mail: Այս էլ.փոստի հասցեն պահպանված է spam bots-երից, պետք է JavaScript-ին հնարավորություն տալ դիտելու համար

 

«Վաճառքի և սպասարկման դպրոց» ՎիվաՍել-ՄՏՍ-ում

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Հունվար 2017
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31 1 2 3 4

Գրանցվեք նորությունների համար

10