hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Միջոցառումների ցանկ

Գյուղատնտեսական տեխնիկայի շահագործման ամբիոն

Margaryan

Ամբիոնի վարիչ՝
Մարգարյան Արմեն Ստեփանի

Նախկինում մեքենատրակտորային պարկի շահագործման (ՄՏՊՇ) ամբիոնը կազմավորվել է 1951 թվին: Ամբիոնը ղեկավարել են դոցենտ Վ.Պ. Գալստյանը, Գ.Մ. Կարապետյանը, Վ.Ա. Շահբազյանը, Ա.Ջ. Աղասարյանը և պրոֆեսոր Ս.Ե. Մարգարյանը, ում ղեկավարության տարիներին ամբիոնում հատկապես մեծ թափ առան գիտահետազոտական աշխատանքները` մշակվեցին նոր տեխնոլոգիաներ ու տասնյակ մեքենասարքավորումներ: Ամբիոնը դարձավ գիտական ու դասախոսական կադրերի պատրաստման դարբնոց: 2008 թվին ամբիոնի վարիչ է ընտրվել տ.գ.դ., պրոֆեսոր Ա.Ս. Մարգարյանը, ով պահպանում ու զարգացնում է ամբիոնի ավանդույթները:

Ամբիոնում գիտահետազոտական աշխատանքները տարվում են երկու ուղղությամբ` գյուղատնտե-սական տեխնիկայի շահագործման և անասնապահության նոր տեխնո-լոգիաների ու փոքրաչափ մեքենա-ների մշակման: Ամբիոնի դասա-խոսների կողմից մշակվել և արտադրությունում ներդրվել են գոմաղբի աերոբային և ան-աերոբային մշակման և կենսահումուսի արտադրության նոր տեխնո-լոգիաներ և մեքենասարքավորումներ, խտացրած, կոպիտ, հյութալի կերերի մանրիչ մեքենաներ, շարժական կթի ագրեգատ, անասնաշենքերի օդափոխության համակարգ: Լուրջ հետազոտություններ են կատարվում գյուղատնտեսական արտադրությունում այլընտրանքային էներգիայի աղբյուրների օգտագործման տեխնոլոգիաների ու մեքենաների ներդրման ուղղությամբ:
Ամբիոնի դասախոսները ստացել են 100-ից ավելի գյուտի հեղինակային վկայական ու արտոնագիր, որոնցից մի քանիսը պատենտավորվել են Կանադայում, Ֆրանսիայում, ԳԴՀ-ում և ԳՖՀ-ում: Տպագրվել է 600-ից ավելի գիտական աշխատանք, մենագրություն և ուսումնական ձեռնարկ:
Բոլոր առարկաների գծով մշակվել են ուսուցման նոր ծրագրեր:
Ամբիոնի աշխատակազմն իր գիտական, արտադրական, և ուսումնական աշխատանքները կազմակերպելիս համագործակցում է ՀԱԱՀ ամբիոնների, ՀԱԱՀ-ին կից գյուղատնտեսության մեքենայացման, էլեկտրիֆիկացման և ավտոմոբիլային փոխադրումների գիտահետազոտական ինստիտուտի անասնապահության մեքենայացման բաժնի, հանրապետության գիտական կենտրոնների, Հայաստանի ֆերմերների ազգային միության և ֆերմերային տնտեսությունների հետ:

Ամբիոնի դասախոսական և ուսումնաօժանդակ կազմը

Ամբիոնի վարիչ ՝ Մարգարյան Արմեն Ստեփանի - տ.գ.դ., պրոֆեսոր

  1. Շահբազյան Վարդգես Արամի - պրոֆեսոր-խորհրդատու
  2. Պապյան Սերյոժա Խաչատուրի - տ.գ.թ., դոցենտ
  3. Դանիելյան Գևորգ Հայկազի - տ.գ.թ., դոցենտ
  4. Դավթյան Արմեն Գերասիմի - տ.գ.թ., դոցենտ
  5. Մազմանյան Արամ Գրիգորի - տ.գ.թ., դոցենտ
  6. Անտոնյան Լուսինե Գևորգի - տ.գ.թ., դասախոս
  7. Ղարիբյան Կարինե Հայկի - լաբորատոիայի վարիչ
  8. Արշակյան Վրեժ Հակոբի - առաջատար մասնագետ
  9. Հարությունյան Ավետիս Անդրանիկի - 1-ին կարգի լաբորանտ
  10. Սիմոնյան Մարիետա Աշոտի - 2-րդ կարգի լաբորանտ

Դասավանդվող առարկաները
«Գյուղ. տեխնիկայի շահագործում», «Անտառտնտեսության աշխատանք-ների մեքենայացում», «Գյուղատնտեսության նյութատեխնիկական ապահովում», «Անասնապահական ֆերմաների մեքենայացում», «Գյուղատնտեսության մեքենայացում», «Արտադրական ուսուցում և Ճանապարհային երթևեկության կանոններ»
Մագիստրանտների համար - «Մեքենատրակտորային հավաքակայանի շահագործում», «Անասնապահության մեքենասարքավորումների հաշվարկը և նախագծումը», «Ագրարային տեխնիկա և վարում», «Գիտական ուսումնասիրությունների մեթոդաբանություն», «Անասնապահական առաջնակարգ տեխնոլոգիաներ և տեխնիկական միջոցներ»
Ասպիրանտների համար - «ՄՏԱ շահագործման առանձնահատկությունները ՀՀ-ում», «Մեքենայացված աշխատանքների որակի գնահատման և տեխնիկական նորմավորման հիմունքները», «ՀՀ-ում ՄՏՊ կառուցվածքի բարելավում», «Տեխնոլոգիաների զարգացման և տեխնիկական միջոցների կատարելագործման ուղղությունները անասնապահությունում»
Քոլեջում - «Գյուղմեքենայացում», «Գյուղարտադրության մեքենա-յացում»:

pdf_logo

2015-2016 ուստարվա ուսումնական գործընթացի կազմակերպման բազմագործոնային բաղադրիչները կրեդիտային համակարգով՝ ըստ դասավանդվող կուրսերի և առարկաների:

Հետադարձ կապ
ՀԱԱՀ, II-մասնաշենք, 339 սենյակ
Հեռ. (37412) 52 55 41, ներքին՝ 2-65, 2-67, 2-66
E-mail: Այս էլ.փոստի հասցեն պահպանված է spam bots-երից, պետք է JavaScript-ին հնարավորություն տալ դիտելու համար

 
Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Ապրիլ 2017
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
26 27 28 29 30 31 1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 1 2 3 4 5 6

Գրանցվեք նորությունների համար

10