hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Միջազգային գիտաժողով

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՄԵՔԵՆԱՅԱՑՄԱՆ ԵՎ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՖԱԿՈՒԼՏԵՏ

Դեկան` տ.գ.դ., պրոֆ.
Եսոյան Արամայիս Մյասնիկի

Հայկական գյուղատնտեսական ինստիտուտի գյուղատնտեսության մեքենայացման ֆակուլտետը կազմավորվել է 1942 թ.: Առաջին դեկանն է եղել Ա.Ա. Մատթևոսյանը: Հետագայում ֆակուլտետի դեկան են աշխատել Է.Ա. Մկրտումյանը, Ս.Ս. Սահակյանը, Զ.Ա. Մելքոնյանը, Գ.Գ. Աղաջանյանը, Հ.Վ. Մաքսապետյանը, Վ.Մ. Ատոմյանը, Գ.Մ. Կարապետյանը, Ծ.Ք. Քանքանյանը, Հ.Մ. Սարգսյանը: Գյուղատնտեսական ակադեմիայի հիմնադրումից հետո, գյուղմեքենայացման և հիդրոմելիորացիայի ֆակուլտետների միավորման արդյունքում, ձևավորվեց ճարտարա-գիտական ֆակուլտետը, որը 1994-1997 թթ. գլխավորել է Հ.Մ. Սարգսյանը, 1997-2006 թթ.` Ա.Ջ. Աղասարյանը: 2006-2017 թթ. ֆակուլտետի դեկան է եղել պրոֆեսոր Ն.Ա. Բազիկյանը, իսկ 2017թ. մարտից դեկան է նշանակվել Ա. Մ. Եսոյանը:
Ֆակուլտետում երկար տարիներ զբաղվել են Հայաստանում մշակաբույսերի համալիր մշակման և բերքահավաքի մեքենայացման աշխատանքներով, հանրապետության գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսություններում ու անասնապահական ֆերմաներում գյուղատնտեսական տեխնիկայի շահագործման և տեխնիկական սպասարկման արդյունավետ մեթոդների մշակմամբ ու ներդրմամբ, կերարտադրության և ֆերմաների մեքենայացման արդյունավետության բարձրացման, գյուղատնտեսության էլեկտրիֆիկացման և ավտոմատաց-ման, լեռնային երկրագործության էներգախնայողական տեխնիկական միջոցների կատարելագործման, լեռնային պայմաններում աշխատող տրակտորային ագրեգատի դինամիկայի և տեխնոլոգիական բնութագրերի բարելավման, ավտոմոբիլների շահագործական հատկանիշների ուսում-նասիրության, տրանսպորտային փոխադրումների արդյունավետության բարձրացման և անվտանգ երթևեկության կազմակերպման, գյուղա-տնտեսական մեքենաների հուսալիության բարձրացման հարցերով:
Ֆակուլտետի դասախոսների կողմից հրատարակվել են մի քանի տասնյակ դասագրքեր, ուսումնական ձեռնարկներ, ինչպես նաև մենագրություններ, հանձնարարականներ, հարյուրավոր գիտական հոդվածներ և ուսումնամեթոդական աշխատանքներ:
Ֆակուլտետում ուսուցումը կազմակերպվում է բարձրագույն մասնա-գիտական կրթության պետական կրթական չափորոշիչներին համապատասխան առարկայական ծրագրերով:

Ֆակուլտետի կազմում ընդգրկված են հետևյալ 7ամբիոնները`

Ֆակուլտետում ուսուցումը տարվում է 3 մասնագիտությունների գծով`

Հիմնադրման օրվանից մինչև այժմ ֆակուլտետը տվել է ավելի քան 8000 շրջանավարտ, ովքեր աշխատում են գյուղատնտեսական արտադրության տարբեր բնագավառներում: Ֆակուլտետի ամբիոններն ու լաբորա-տորիաները, ուսումնական կաբինետներն ու արհեստանոցներն ապահով-ված են ուսուցման համար անհրաժեշտ մեքենաներով ու սարքա-վորումներով: Ֆակուլտետում ստեղծված է հատուկ համակարգչային լսարան, որտեղ ուսանողներն ուսումնասիրում են «Համակարգչային գրաֆիկա» առարկան: Ֆակուլտետի «Գյուղմեքենայացում, մեքենաներ և սարքավորումներ» մասնագիտությամբ ուսանողները ստանում են տրակտորիստ-մեքենավարի որակավորում:

Առանձին ուշադրություն է դարձվում ուսանողների արտադրական հմտությունների ձեռքբերման հիմնախնդիրներին: ՈՒսանողների ուսումնաարտադրական պրակտիկան կազմակերպվում է հանրա-պետության առաջատար գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսություններում, ոլորտի այլ ձեռնարկություններում: Ֆակուլտետի դասախոսների մեծ մասը կատարում է գիտահետազոտական աշխատանք:

 

Հայտարարություն

Մրցույթ Erasmus+ «Միջազգային կրեդիտային շարժունություն» կրթաթոշակային ծրագրի շրջանակներում Գայզենհայմի համալսարանում (Գերմանիա) սովորելու համար:

Ուսման տևողությունը 10 ամիս է: ՀԱԱՀ-ից Գայզենհայմի համալսարանում ուսումը 2018-2019 ուսումնական տարվա ընթացքում շարունակելու հնարավորություն կստանա 4 ուսանող։
Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի ազգային ագրարային համալսարանի, Խմորման արտադրությունների տեխնոլոգիա և գինեգործություն բաժնի 2-րդ կուրսը հաջողութամբ ավարտած, բարձր առաջադիմություն ունեցող և անգլերենին լավ տիրապետող բակալավրիատի ուսանողները:

...

Հայտարարություն

Մրցույթ Erasmus+ «Միջազգային կրեդիտային շարժունություն» կրթաթոշակային ծրագրի շրջանակներում Սալերնոյի համալսարանում սովորելու համար

Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող Erasmus+ ՀԳ1 «Միջազգային կրեդիտային շարժունություն» ծրագրի շրջանակներում ՀԱԱՀ-ը հայտարարում է մրցույթ՝ ուսումը Սալերնոյի համալսարանում (Իտալիա) շարունակելու համար: Ուսման տևողությունը 6 ամիս է: ՀԱԱՀ-ից Սալերնոյի համալսարանում ուսումը 2018-2019 ուսումնական տարվա 1-ին կիսամյակում շարունակելու հնարավորություն կստանա 1 ուսանող։ Եվրոպական հանձնաժողովը հոգալու է ուսանողների ճանապարհածախսը` 360 եվրո և ամսական տրամադրելու է 850 եվրո կրթաթոշակ։

...
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Մայիս 2018
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
29 30 1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31 1 2

Գրանցվեք նորությունների համար

10