hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Միջոցառումների ցանկ

ՀԱԱՀ սպորտի բաժին

ՀԱԱՀ-ում սպորտային միջոցառումների կազմակերպման ու ուսանողների ֆիզիկական դաստիարակության կարևորագույն հարցերը համակարգում է սպորտի բաժինը:
Իր գործունեության ընթացքում բաժնի մարզիչները պատրաստել են բարձրակարգ բազմաթիվ մարզիկներ, ովքեր, մասնակցելով տարբեր առաջնությունների, բարձր են պահել ոչ միայն համալսարանի, այլ նաև հանրապետության պատիվը: Այսօր գործում են աթլետիկայի (մարզիչներ Գ. Հովհաննիսյան, Հ. Սարգսյան, Հ. Կիրակոսյան), բասկետբոլի (Ռ. Պետրոսյան, Ա. Բեգլարյան), վոլեյբոլի (Պ.Պետրոսյան), սեղանի թենիսի (Ս. Վիրաբյան), շախմատի (Ռ. Չատինյան), լողի (Վ. Ասլանյան), մինի ֆուտբոլի (Ա. Ակոպով), պաուելիֆթինգի, ծանրամարտի, բազկամարտի, ուժային եռամարտի, կուլտուրիզմի սեկցիոն խմբակները, որտեղ բարձրագույն վարպետության դասեր են ստանում մեր ուսանող-ուսանողուհի մարզիկները:
2011թ. 20-րդ հոբելյանական վազքարշավին, որին մասնակցում էին ՀՀ բոլոր բուհերը, մեր համալսարանի ուսանողուհիները (Ք. Սարգսյան, Լ. Եղիազարյան) գրավեցին համապատասխանաբար 1-ին և 2-րդ տեղերը: Համալսարանի վոլեյբոլի հավաքական թիմը 2011-2012թթ. և 2013-2014թթ. ուսանողական խաղերում գրավել է երրորդ տեղը, իսկ 2013-2014թթ. ֆուտբոլի մեր հավաքական թիմը միջբուհական խաղերում գրավել է երրորդ տեղը:
2013-2014 ուստարում համալսարանական թիմերի «Վահանյանի գավաթ» շախմատի միջազգային թիմային բաց առաջնությանը մասնակցող 10 թիմերի մեջ (նաև արտերկրից) մեր բուհի բոլոր մասնակիցները հանդես եկան առանց պարտության և 18 հնարավորից տոնելով 16 հաղթանակ՝ արժանացան Վահանյանի ոսկե մեդալին: 2014թ. միջբուհական առաջնությունում ձյուդո մարզաձևից 60 կգ քաշային կարգում համալսարանի ուսանող Հարություն Օհանյանը գրավել է երկրորդ տեղը, նույն թվականին ֆուտբոլի միջբուհական առաջնությունում աղջիկների թիմը գրավեց 3-րդ տեղը, իսկ 15-րդ հանրապետական ուսանողական մարզական խաղերի ծրագրով հրաձգության առաջնությունում աղջիկները գրավեցին պատվավոր 2-րդ տեղը: 2015թ. ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների 16-րդ հանրապետական ուսանողական մարզական խաղերի ծրագրով հրաձգության առաջնությունում տղաների թիմը գրավեց 3-րդ տեղը, իսկ աղջիկների առաջնությունում Քնարիկ Բաբայանը՝ 2-րդ տեղը, նուն առաջնությունում Հրաչիկ Օհանյանը գրավեց 1-ին տեղը: Ձյուդո մարզաձևում 90+ քաշային կարգում 3-րդ պատվավոր տեղը բաժին հասավ Արմեն Գևորգյանին: Ուսանողական 16-րդ մարզական խաղերի կրոսավազքի մրցումներում աղջիկների պայքարում մեր թիմը գրավեց 3-րդ մրցանակային տեղը, իսկ տղաների հավաքականը գրավեց 1-ին տեղը՝ նվաճելով չեմպիոնների գավաթը: Անհատական պայքարում մեր համալսարանի ուսանող Նարեկ Պետրոսյանը գրավեց 3-րդ պատվավոր տեղը:
2016թ. համալսարանի ուսանող Լևոն Մովսիսյանը բուհերի ուսանողների 16-րդ հանրապետական մարզական խաղերի ծրագրով ձյուդոյի առաջնությունում 81 կգ քաշային կարգում գրավեց 3-րդ տեղը:
2016թ. մարտի 28-30 տեղի ունեցած շախմատի մրցաշարում տղաների հավաքականը 13 թիմերի մեջ գրավեց 1-ին տեղը՝ արժանանալով ուսանողական ավանդական խաղերի ծրագրով անցկացրած մրցաշարի քառակի չեմպիոնի կոչման:
Ծանրամարտի, պաուերլիֆթինգի, բազկամարտի և կուլտուրիզմի մարզիկները, բացի միջբուհական առաջնություններից, մասնակցել են նաև հանրապետական և միջազգային մրցումների և հաճախ հաղթանակած վերադարձել: Նրանցից լավագույնները Հայաստանի հավաքականի անդամներ են` Տիգրան Արամյան, Արամայիս Գրիգորյան, Էդուարդ Զաքարյան, Հովհաննես Ավագյան, Սևակ Նազարյան, Օրժիկ Ուրումյան, Գագիկ Ասատրյան, Եվրոպայի արծաթե մեդալակիր Արման Աբրահամյան, ՀՀ առաջնության հաղթողներ` Ալբերտ Վարդանյան, Հայկ Վաթյան, Մհեր Հակոբյան, Շաղիկ Մուրադյան, Հովհաննես Ավագյան, Արման Սիմոնյան և Արման Աբրահամյան: Բոլոր մարզիկները պարգևատրվել են մեդալներով և պատվոգրերով:
Համալսարանի ռեկտոր Ա. Թարվերդյանը մշտապես ուշադրության կենտրոնում է պահում սպորտի բաժնի գործունեությունը՝ ֆիզիկական դաստիարակությունը համարելով ուսման առաջադիմության անհրաժեշտ նախապայման: Նրա կողմից լավագույնները միշտ խրախուսվում են դրամական պարգևներով, պատվոգրերով և շնորհակալագրերով:

 

«Վաճառքի և սպասարկման դպրոց» ՎիվաՍել-ՄՏՍ-ում

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Հունվար 2017
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31 1 2 3 4

Գրանցվեք նորությունների համար

10