hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Միջոցառումների ցանկ

Անասնաբուժության և անասնաբուժական սանիտարական փորձաքննության պրոբլեմային լաբորատորիա

Անասնաբուժության և անասնաբուժական սանիտարական  փորձաքննության պրոբլեմային լաբորատորիաՀՀ պետական բյուջեից գիտական և գիտատեխնիկական գործունեության հիմնարար կիրառական նշանակություն ունեցող գիտական ծրագրերի բաղադրիչով բազային ֆինանսավորմամբ ՀԱԱՀ-ի գիտական կենտրոնի կազմում գործում է 2005թ-ից: Այն ղեկավարում է պրոֆեսոր Ս.Լ. Գրիգորյանը:

Լաբորատորիայի կազմում ընդգրկված են անասնաբուժական բժշկագիտության ֆակուլտետի համաճարակաբանության, մակաբուծաբանության, անասնաբուժական սանիտարական փորձաքննության, ոչ վարակիչ հիվանդությունների, թերապիայի, վիրաբուժության, ծննդագիտության և դիագնոստիկայի մասնագետներ` պրոֆեսորներ Վ.Վ. Աբրահամյանը, Հ.Զ. Նաղաշյանը, գիտությունների թեկնածուներ Ս. Գ. Եղոյան, Կ.Ա. Սուքիասյան, Պ.Ա. Ստեփանյան, Վ.Վ. Գրիգորյան, Մ.Ա. Սարգսյան, Ա.Ռ. Մկրտչյանը, Գ.Մ. Պետրոսյանը, Մ.Ա. Սահակյանը, Լ.Ա. Մովսիսյանը և ուրիշներ:

Անցած հինգ տարիների ընթացքում լաբորատորիայի աշխատակիցները զգալի աշխատանք են կատարել անասնաբուժության և անասնաբուժասանիտարական փորձաքննության ուղղությամբ, մասնավորապես` իրականացվել է «Գյուղատնտեսական կենդանիների և մարդու խիստ վտանգավոր հիվանդությունների` պաստերելյոզի, էխինոկոկոզի և տրիխինելյոզի կանխարգելման ու պայքարի միջոցառումների մշակումը» ծրագիրը:

Նշված ծրագրի շրջանակում կատարվել են հետազոտական աշխատանքների ամենամյա եռամսյակային ծրագրավորում և նախատեսվող աշխատանքների բաժանում աշխատակիցների միջև:

Հետադարձ կապ
ՀԱԱՀ, VI մասնաշենք
Հեռ. +374 (10) 45 15 85

 
Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Ապրիլ 2017
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
26 27 28 29 30 31 1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 1 2 3 4 5 6

Գրանցվեք նորությունների համար

10