hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

«Չմոռացվող ցավ» խորագիր

Միջազգային գիտաժողով

Տոհմաբուծության զարգացման ռազմավարությունը

Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանի մոտ այսօր կայացել է խորհրդակցություն՝ Հայաստանում տոհմաբուծության զարգացման ռազմավարության քննարկման նպատակով, որը մշակվել է Գյուղատնտեսության նախարարության և Հայաստանի ազգային ագրարային համալսարանի մասնագետներից կազմված աշխատանքային խմբի կողմից:

Միջոցառմանը ներկա էին նաև գյուղատնտեսության փոխնախարարներ Աշոտ Հարությունյանը, Ռոբերտ Մակարյանը և ֆրանսիական «Սոդիալ» ընկերության ներկայացուցիչ Թոնի Բերգոն, ով Հայաստան է ժամանել անասնաբուծության ոլորտում ներդրումներ իրականացնելու մտադրությամբ:
Նախարար Իգնատի Առաքելյանը, ողջունելով ներկաներին և ներկայացնելով հյուրին, նշել է, որ «Սոդիալ» ընկերությունը Ֆրանսիայում անասնապահության և կաթի վերամշակման ոլորտում մասնագիտացված խոշոր կոոպերատիվ է, որը նպատակադրված է Հայաստանում տեղայնացնել իր փորձը` հույս հայտնելով, որ ներկայացվելիք ծրագիրը հիմք կդառնա հետագա համագործակցության համար:
«Մենք առաջարկում ենք անասնաբուծության զարգացմանն ուղղված մի շարք ռազմավարական քայերից բաղկացած համալիր ծրագիր, որով ոլորտը կդառնա եկամտաբեր փոքր և միջին տնտեսությունների և գրավիչ` ներդրողների համար»,- նշել է նախարարը:
Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի փորձագետ Աշոտ Գրիգորյանը, ներկայացնելով աշխատանքային խմբի մշակած ծրագիրը, նշել է, որ ոլորտում ունենք զարգացման միտումներ` նախորդ տարվա համեմատ 2016 թվականին արձանագրվել է մսամթերքի և կաթնամթերքի արտադրության ծավալների աճ, բացի ներքին սպառումից Հայաստանը լուրջ հավակնություններ ունի դեպի արաբական երկրներ և Իրան ոչխարի մսի արտահանման հարցում, իսկ բարձրորակ պանրի արտադրության պարագայում Ռուսաստանը կարող է լավ շուկա հանդիսանալ: Փորձագետը հավելել է, որ ոլորտում, սակայն, կան մի շարք մարտահրավերներ, մասնավորապես ցածր է արդյունավետությունն ու արտադրողականությունը, ինչն այսօր անասնաբուծությունն ոչ գրավիչ ոլորտ է դարձնում ներդրողների և գյուղացիական տնտեսությունների համար:
Ռազմավարությամբ առաջարկվող առաջին ուղղությունը տոհմային տնտեսությունների զարգացումն է, դրանց չափորոշիչների հստակեցումը: Ծրագրի շրջանակում նախատեսվում է տոհմային տնտեսություններում բուծվող մաքրացեղ կենդանիների սերունդներ մատակարարել փոքր և միջին տնտեսություններին: Հաջորդ քայլով առաջարկվում է ստեղծել արհեստական սերմնավորման կայան, որը հնարավորություն կտա արհեստական սերմնավորման միջոցով բարելավել խոշոր եղջերավոր կենդանիների գենոֆոնդը:
Նախատեսվում է տավարաբուծությունը և ոչխարաբուծությունը զարգացնել ինչպես ներկրված, այնպես էլ՝ տեղական ցեղատեսակներով: Արդյունքում` էականորեն կբարձրանա կենդանիների մթերատվությունը, կավելանան գյուղացիական տնտեսությունների եկամուտները, կաճի արտահանումը, կզարգանան հարակից ենթակառուցվածքները:
Մասնագետների կատարած հաշվարկների համաձայն` տավարաբուծությունը կարող է ապահովել բարձր եկամտաբերություն փոքր և միջին տնտեսությունների համար:
Ամփոփելով քննարկումը՝ Իգնատի Առաքելյանը դրական է գնահատել ծրագիրը և ընդգծել է, որ ոչխարաբուծության զարգացմանն ուղղված նախագիծը պետք է սկսել պիլոտային ծրագրից՝ արդյունավետության դեպքում խոշորացնելու ակնկալիքով մասնավոր ներդրողների հետ համատեղ: Արհեստական սերմնավորման կայանի ստեղծման մանրամասներին նախարարն առաջարկել է անդրադառնալ եվրոպացի փորձագետների հետ համատեղ քննարկումներից հետո, իսկ փոքր և միջին տնտեսությունների համար նախատեսված փորձնական ծրագիրը` վերջնական տեսքի բերել և զեկուցել արդյունքների մասին:

ԱՂԲՅՈՒՐԸ՝ hetq.am

 
Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Դեկտեմբեր 2017
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
26 27 28 29 30 1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31 1 2 3 4 5 6

Գրանցվեք նորությունների համար

10