hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Միջազգային գիտաժողով

Հայաստանում կարտադրվի նոր ֆրանսիական կաթնամթերք 

Հայաստանում կաթնամթերքի նոր արտադրություն կհիմնվի: Այս մասին նշվել է ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանի եւ «Սոդիալ» ֆրանսիական ընկերության ներկայացուցիչ Տոնի Զարեհ Բերգոյի հանդիպման ժամանակ։

Նախարարությունից հայտնում են, որ Տոնի Զարեհ Բերգոն հայտնել է, որ ընկերությունը մտադիր է Հայաստանում կաթնամթերքի արտադրություն հիմնել։ Այստեղ պատրաստված արտադրանքը կարտահանվի Հայաստանի արտահանման հիմնական թիրախային շուկաներ։ Նախարարի հետ գործարարը քննարկել է նեդրումային ծրագրի փուլերը։
Սուրեն Կարայանը հայտնել է, որ կառավարությունն արդյունավետ ներդրումային ծրագրերի դեպքում պատրաստ է անհատական մոտեցում ցուցաբերել՝ տրամադրելով աջակցության անհրաժեշտգործիքակազմ։
«Ձեր այս այցը եւ մեր երկխոսությունըվկայում են այն մասին, որ Փարիզում մեր ձեռք բերած պայմանավորվածությունները իրականություն են դառնում»,- նշել է նախարարը։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ նախարարությունը հանդիպումներ կկազմակերպի տարբեր գերատեսչությունների հետ՝ քննարկելու ներդրումային ծրագրի իրականացման համար անհրաժեշտ գործընթացները։ Հանդիպումներ կլինեն նաեւ շահագրգիռ գործարար շրջանակների հետ։
«Սոդիալի» ներկայացուցիչ Տոնի Զարեհ Բերգոն նշել է, որ հիմնական նպատակը Հայաստանում կաթնամթերքի արտադրության հիմնումն ու զարգացումն է եւ հայկական կաթնամթերքի որակի բարելավումը։ «Մենք ուզում ենք արտահանել կաթնամթերքը՝ բարձրացնելով նաեւ Հայաստանի իմիջը եւ «Արտադրված է Հայաստանում պիտակը»։ Շնորհակալ եմ արդյունավետ հանդիպման եւ ջերմ ընդելունելության համար։ Մենք զգում ենք պետության աջակցությունը»,- նշել է նա։
Մարտին ՀՀ նախագահի՝ Ֆրանսիա կատարած այցի շրջանակներում Սուրեն Կարայանը եւ Եվրոպական Միությունում Հայաստանի Հանրապետության առեւտրական կցորդը հանդիպել էին տասնյակից ավելի գործարարների հետ, քննարկել Հայաստանում ներդրումներ իրականացնելու հեռանկարները։ Նրանց թվում էր նաեւ «Սոդիալ» ֆրանսիական ընկերության ներկայացուցիչ Տոնի Զարեհ Բերգոն։

ԱՂԲՅՈՒՐԸ՝ news.am

 

Էթիկայի կանոնագրքի քննարկում

Ուսումը Կրակովի Յագիելլոնիան համալսարանում շարունակելու հնարավորություն

Հայտարարություն

ACE Armenia կազմակերպությունը հայտարարում է Work&Travel USA 2018 ծրագրի մեկնարկը, որը տալիս է հնարավորություն ուսանողներին իրենց ամառային արձակուրդներն անցկացնել ԱՄՆ-ում, ձեռքբերել միջմշակութային և աշխատանքային փորձառություն, առաջնորդական հմտություններ և ունենալ անմոռանալի հիշողություններ: Մասնակիցները հնարավորություն ունեն նաև մասնակցելու Վաշինգտոնի համալսարանի «Քաղաքացիական առաջնորդության դասընթացներին» ՝ ստանալով հավաստագիր: Տեղերը սահմանափակ են: Մանրամասներն՝ այստեղ:

...
Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Հոկտեմբեր 2017
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31 1 2 3 4

Գրանցվեք նորությունների համար

10