hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Միջազգային գիտաժողով

ՄԱԿ Պարենի եւ գյուղատնտեսության կազմակեպության ջանքը Հայաստանում խաղողագործությունն ընդլայնելու համար

Հուլիսի 20-ին ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպութ-յունը (ՊԳԿ) Երևանում կազմակերպել էր աշխատաժողով, որի նպատակն է քննարկել խաղողագործության ոլորտը կարգավորող դաշտը և ուսումնասիրել Եվրոպական երկրներում խաղողագործության ոլորտում կիրառվող նորարար եղանակները։ Աշխատաժողովին մասնակցում էին ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար

Աշոտ Հարությունյանը, ՊԳԿ-ի ներկայացուցիչները, խորհրդատվական ծառայության մասնագետները և խաղողագործներ, ովքեր քննարկեցին Հայաստանում խաղողագործության հնարավորությունները, բացերը և խնդիրները։
«Խաղողագործները հաճախ չունեն բավարար գիտելիքներ խաղողի ճիշտ էտման տեխնիկայի, ոռոգման, հիվանդությունների և վնասատուների դեմ պայքարի, ինչպես նաև խաղողագործության ոլորտում նորագույն տեխնոլոգիաների կիրառության վերաբերյալ»,- նշում է ՊԳԿ-ի գյուղատնտեսության գծով պատասխանատու Ավետիք Ներսիսյանը։
Գենետիկական ռեսուրսների պահպանման և լավ կառավարման համար ՊԳԿ-ն Հայաստանում հիմնել է 3 խաղողի այգիներ ՝ խաղողի կոլլեկցիոն այգի, մայրուտ և կրթական նպատակներով օգտագործվող ցուցադրական տեղամաս, որտեղ կիրառվում են ինտենսիվ խաղողագործության ժամանակակից տեխնոլոգիաները։
Հայաստանում խաղողագործության հիմնական վտանգը ֆիլոքսերան է։ Վերջին մի քանի տարիների ընթացքում ֆիլոքսերան խաղողի մի փոքր այգուց տարածվեց ամբողջ Արարատյան դաշտավայրում։ Ֆիլոքսերայի դեմ պայքարին է ուղղված ՊԳԿ-ի տեխնիկական աջակցության նոր ծրագիրը, որը մեկնարկեց աշախատաժողովի ընթացքում։ «Հայաստանում խաղողի այգիների 90%-ը ստեղծվել են սեփական արմատակալներից։»,- նշեց ՊԳԿ-ի փորձագետ Ներսիսյանը։ Միայն 10 տոկոսի դեպքում է օգտագործվել ֆիլոքսերադիմացկուն արմատակալ։ Ֆիլոքսերայի հետագա տարածումը կանխելու համար ֆերմերներն ապագա 3-7 տարիների ընթացքում ստիպված պիտի լինեն տնկել նոր ֆիլոքսերադիմացկուն պատվաստակալներ։ ՊԳԿ-ի նոր ծրագիրն այդ առումով ունի երկու հիմնական նպատակ՝ օգնել հավաստագրված ֆիլոքսերադիմացկուն տնկանյութի արտադրությանը և տրամադրել աջակցություն՝ մշակելու խաղողի տնկանյութի հավաստագրման նոր համակարգ։

ԱՂԲՅՈՒՐԸ՝ http://www.lragir.am

 

Ամբողջությամբ ֆինանսավորվող ծրագիր ԱՄՆ-ում

Հայտարարություն

ԱՇԽԱՏԱՆՔ - Ռեգիոնալ Մենեջեր

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Օգոստոս 2017
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
30 31 1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31 1 2

Գրանցվեք նորությունների համար

10