hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Միջազգային գիտաժողով

120 մլն դոլար ներդրումների 40 տոկոսն արդեն իրականություն է

Գյուղատնտեսության ոլորտում շարունակվում են մասնավոր ներդրումային ծրագրերը, մասնավորապես հիմնվում են ինտենսիվ այգիներ, կառուցվում են նոր ժամանակակից ջերմատներ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը՝

հավելելով, որ տարեսկզբին հայտարարված 120 մլն դոլար ներդրումների 40 տոկոսն արդեն իրականություն է:
Անդրադառնալով կաթիլային համակարգին, կարկտապաշտպան ցանցերի ներդրման և ապահովագրության ծրագրերին, որոնց մեկնարկը նախատեսված է 2018 թվականից, նախարարն ասաց, որ կաթիլային համակարգի ներդրման համար տրամադրվող վարկերի սուբսիդավորման ծրագրով նախատեսվում է խթանել բազմամյա տնկարկներում՝ պտղատու և խաղողի այգիներում, բարձրարժեք մշակաբույսերի դաշտերում ոռոգման արդյունավետ եղանակների ներդրման գործընթացը: Արդյունքում, ըստ նրա, կունենանք հանրապետության ջրային, էներգետիկ և հողային ռեսուրսների առավել արդյունավետ օգտագործում, բերքի որակի բարելավում, մշակովի հողատարածքների ընդլայնում` պոտենցիալ ոռոգելի, սակայն փաստացի չմշակվող տարածքների մշակման խթանում:
Գյուղատնտեսությունում հակակարկտային ցանցերի ներդրման պետական աջակցության ծրագրով նույնպես նախատեսվում է վարկային տոկոսադրույքի սուբսիդավորման կիրառում, որով գրեթե կբացառվեն կարկտահարության վնասները, կբարձրանա ապահովագրության համար գրավչությունը, կբարելավվի բերքի որակը, կավելանան տնտեսավարողների եկամուտները:
Նախարարն առանձնահատուկ կարևորել է ապահովագրական համակարգի ներդրումը ոլորտում, որով հնարավորություն կտրվի ճիշտ և թիրախային ներդրումների հոսք ապահովել, ինչպես նաև բարձրացնել ոլորտի արդյունավետությունը: Նախատեսվում է ապահովագրական համակարգի փորձնական ծրագրի կիրառումը սկսել 2018 թվականից:
Իգնատի Առաքելյանը ներկայացնելով իրականացվող պետական աջակցության ծրագրերի արդյունքները, ինչպես նաև անդրադառնալով ոլորտի զարգացմանն ուղղված նոր ծրագրերին՝ նշեց, որ ընդհանուր առմամբ պետական բյուջեից առանց լրացուցիչ ֆինանսական միջոցներ ներգրավելու` կատարված տնտեսումների հաշվին, այս տարի 3 նոր ծրագիր են նախաձեռնել, որոնցից գյուղտեխնիկայի ձեռքբերման լիզինգային ծրագիրն արդեն մեկնարկել է: Բացի այդ, արդեն այս տարի որոշակի փոփոխություններ կլինեն սուբսիդավորվող վարկերի ծրագրում. կբարձրանա տրամադրվող գումարի շեմը, տոկոսադրույքները կդառնան առավել մատչելի: Նախարարի խոսքով` պարարտանյութերի սուբսիդավորման ծրագրից, որի համար 2017 թվականի պետական բյուջեով նախատեսված էր 2 մլն 110 մլն դրամ, օգտագործվել է ընդամենը 878 մլն-ը, ընդ որում ձեռքբերված պարարտանյութի քանակը չի նվազեցվել և բավարարվել է մարզերի կողմից ներկայացված ամբողջական պահանջարկը: Բյուջետային միջոցներ են տնտեսվել նաև դիզվառելիքի սուբսիդավորման ծրագրից, նախատեսված 330 մլն դրամից օգտագործվել է շուրջ 171 մլն դրամ գումար: Ինգատի Առաքելյանը հավելել է, որ դիզելային վառելիքի սուբսիդավորում ի սկզբանե նախատեսված չէր իրականացնել, սակայն հետագայում կատարված վերլուծությունները, ինչպես նաև մարզերից ստացված պահանջարկը ցույց են տվել, որ ծրագիրն այս տարի անհրաժեշտ է շարունակել, տրամադրված մատչելի դիզվառելիքը գյուղացիական տնտեսությունները կարող են օգտագործել աշնանացանի աշխատանքների համար: Անդրադառնալով նոր նախաձեռնություններին` նախարարը նշեց, որ գյուղտեխնիկայի ձեռքբերման լիզինգային ծրագրի շրջանակում արդեն տրամադրվել է 23 տրակտոր, ինչպես նաև այլ գյուղտեխնիկա: Ծրագիրն այս տարի փորձնական էր, սակայն կառավարությունը նաև հաջորդ տարիներին այն շարունակելու մտադրություն ունի. քննարկվում է գնման առարկաների անվանացանկն ընդլայնելու հարցը: Որպեսզի նաև լիզինգային ծրագրի շահառու դառնալու համար ֆինանսական միջոցներ չունեցող փոքր տնտեսությունները կարողանան օգտվել ժամանակակից գյուղտեխնիկայից, Գյուղատնտեսության նախարարությունը շուտով կսկսի մեքենատրակտորային կայանների ստեղծման փորձնական ծրագիրը:
Հաջորդ խնդրահարույց հարցի` մթերումների դիմաց վճարումների խնդիրը կարգավորելու նպատակով օգոստոս ամսից կմեկնարկի մատչելի պայմաններով` 3% տոկոսադրույքով, վերամշակող ընկերություններին մթերման վարկերի տրամադրման ծրագիրը: Նախարարի պարզաբանմամբ` վարկը տրամադրվելու է վերամշակողին, սակայն գումարը փաստացի ստանալու է գյուղացիական տնտեսությունը, որի բերքը կնքված պայմանագրի համաձայն մթերել է տվյալ կազմակերպությունը: «Այս ծրագիրը հնարավորություն կտա` նախ արմատավորել պայմանագրերի կնքման մշակույթը, ինչպես նաև հնարավորություն տալ վերամշակողներին ժամանակին կատարել վճարումները»,- նշեց գյուղնախարարը:
Նա նաև հայտնեց, որ առավել մատչելի կդառնան սուբսիդավորվող վարկերի տոկոսադրույքները. նախատեսվում է ավելացնել սուբսիդավորման գումարները` հնարավորություն ընձեռելով գյուղացիական տնտեսություններին ֆինանսական կառույցից վարկը ստանալ տարեկան 5 % տոկոսադրույքով, տրամադրվող գումարի շեմ կսահմանվի 3-10 մլն դրամը` նախկին մինչև 3 մլն-ի փոխարեն: Ծրագրում կներառվի բաղադրիչ, ըստ որի, տնտեսությունները վարկային միջոցներ ստանալու համար պետք է ծրագիր ներկայացնեն, ինչը նպատակ ունի սուբսիդավորվող միջոցներն ուղղել բացառապես գյուղոլորտի զարգացմանը:

Աղբյուրը՝ http://www.panorama.am

 

Ամբողջությամբ ֆինանսավորվող ծրագիր ԱՄՆ-ում

Հայտարարություն

ԱՇԽԱՏԱՆՔ - Ռեգիոնալ Մենեջեր

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Հուլիս 2017
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
25 26 27 28 29 30 1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31 1 2 3 4 5

Գրանցվեք նորությունների համար

10