hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Միջազգային գիտաժողով

Մրցույթ Erasmus+ «Միջազգային կրեդիտային շարժունություն» կրթաթոշակային ծրագրի շրջանակներում Վառնայի կառավարման համալսարանում սովորելու համար

varnaԵվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող Erasmus+ ՀԳ1 «Միջազգային կրեդիտային շարժունություն» ծրագրի շրջանակներում ՀԱԱՀ-ը հայտարարում է մրցույթ՝ ուսումը Վառնայի կառավարման համալսարանում (Բուլղարիա) շարունակելու համար: Ուսման տևողությունը 3-4 ամիս է: Եվրոպական հանձնաժողովը հոգալու է ուսանողների ճանապարհածախսը՝ ամսական տրամադրելով 750 եվրո կրթաթոշակ։
Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի ազգային ագրարային համալսարանի տնտեսագիտական, ագրոբիզնեսի և շուկայաբանության ֆակուլտետների, Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնի 1-ին կուրսը հաջողութամբ ավարտած, բարձր առաջադիմություն ունեցող և անգլերենին լավ տիրապետող բակալավրիատի ուսանողները: Դիմելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.
• Դիմում հայտ՝ լրացված ուսանողի և հաստատված՝ ուղարկող համալսարանի կողմից
• Անձնագրի պատճեն
• Ապացույց ՀԱԱՀ-ի ուսանող լինելու վերաբերյալ (տեղեկանք դեկանատից)
• Ակադեմիական տեղեկանք (անգլերեն)
• Մոտիվացիոն նամակ (անգլերեն)
• Ինքնակենսագրություն/CV (անգլերեն)
• Ագլերենի իմացությունը հաստատող վկայական (B1 մակարդակ):
Վերոնշյալ փաստաթղթերի բնօրինակները մինչև սույն թվականի հուլիսի 18-ը անհրաժեշտ է հանձնել Արտաքին կապերի դեպարտամենտ, իսկ էլեկտրոնային տարբերակները (PDF ֆորմատով) ուղարկել հետևյալ էլեկտրոնային հասցեին` Այս էլ.փոստի հասցեն պահպանված է spam bots-երից, պետք է JavaScript-ին հնարավորություն տալ դիտելու համար :
Մրցույթի առաջին փուլն անցած ուսանողները կհրավիրվեն Skype հարցազրույցի:
Մանրամասն տեղեկատվության համար դիմել Արտաքին կապերի դեպարտամենտ (1-ին մասնաշենք, 127 սենյակ)՝ Սաթիկ Ավագյանին:

 

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Հայտարարություն

Երկարաձգվել է 2016թ. ապրիլին մարտական հերթապահություն իրականացրած ուսանողների ուս. վարձի փոխհատուցման հայտերի ընդունման վերջնաժամկետը

Երկարաձգվել է 2016թ. ապրիլին մարտական հերթապահություն իրականացրած ուսանողների ուս. վարձի փոխհատուցման հայտերի ընդունման վերջնաժամկետը

Հայաստանի երիտասարդական հիմնադրամը (ՀԵՀ) մինչև փետրվարի 28-ը երկարաձգում է 2016թ. ապրիլի 2-6-ը մարտական հերթապահություն իրականացրած, ՀՀ բուհերի բակալավրիատի առկա վճարովի համակարգում ընդգրկված ուսանողների 2017-2018 ուստարվա երկրորդ կիսամյակի ուսման վարձի փոխհատուցման համար ընդունվող փաստաթղթերի վերջնաժամկետը։

...
Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Փետրվար 2018
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
28 29 30 31 1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 1 2 3

Գրանցվեք նորությունների համար

10