hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Միջազգային գիտաժողով

Ոռոգման համակարգի շուկայի մեծացում և ստվերի կտրուկ ավելացում

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ջրային տնտեսության պատաս-խանատուների առջև դրեց ոռոգման համակարգը ﬕնչ տարեվերջ բերել իդելական մակարդակի: Կառավարության նիստում անդրադառնալով այս ոլորտին՝ վարչապետն ասաց, որ ջրամատակարար ընկերության սպասարկման տարածքից 

դուրս ﬓացած ՀՀ 560 բնակավայրեր ընդգրկված չեն «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի վարձակալության պայմանագրի սպասարկման տարածքում, չունեն ջրամատակարարման ու ջրահեռացման որակյալ համակարգեր և համարվում են բարձր ռիսկային:
Ըստ գործադիրի ղեկավարի, նշված 560 բնակավայրերի ջրամատակարարման ու ջրահեռացման ծառայությունների նպատակով պետության քաղաքականությունը պետք է ուղղված լինի պետություն-մասնավոր տնտեսավարող փոխշահավետ համագործակցությանը։ «Ոռոգման համակարգի ﬔխանիկական ջրարտադրությունը պայմանավորված է էլեկտրաէներգիայի անարդյունավետ, ﬔծաքանակ սպառման, ինչպես նաև շահագործման և պահպանման ﬔծ ծախսերի հետ: Ակնհայտ է, որ խիստ անհրաժեշտ է համակարգում օր առաջ իրականացնել ֆինանսական առողջացման հստակ ﬕջոցառուﬓեր։ Միաժամանակ ուսուﬓասիրությունների արդյունքում պարզվել է, որ մայր և ﬕջտնտեսային համակարգերում ոռոգման ջրի ջրաչափությունը և հաշվառումը իրականացվում է մասամբ: Այդ ենթատեքստւմ կարևոր ենք համարում ոռոգման համակարգում ամբողջական հաշվառման համակարգերի ներդրումը,-ասել է Կարեն Կարապետյանը: Հաշվի առնելով նշվածը՝ վարչապետը ՀՀ ջրային տնտեսության պետական կոﬕտեի նախագահին հանձնարարեց եռամսյա ժամկետում ուսուﬓասիրել 560 բնակավայրերից բիզնես հետաքրքրություն ներկայացնող համայնքների խմբաքանակը և ﬕնչև սույն թվականի դեկտեմբերի 31- ը հայտարարել պետություն-մասնավոր գործընկերության շրջանակներում բնակավայրերի 1- ին խմբի մրցույթի հրավերը: 2-ամսյա ժամկետում էլ պետք է մշակվի և կառավարության աշխատակազմ ներկայացվի ոռոգման համակարգի ֆինանսական առողջացման ծրագիր հստակ ﬕջոցառուﬓերով և իրականացման ժամանակացույցով, ներկայացվի հաշվառման համակարգի բարելավմանն ուղղված ﬕջոցառուﬓերի ծրագիր, որի իրականացման արդյունքում կունենանք 2100-ից ավելի հաշվառման կետերից ստացվող առցանց տեղեկատվություն ջրի հոսքի և մակարդակի վերաբերյալ։ «Խոսքն ինչի մասին է. 560 բնակավայր ջրամատակարարման խնդիրները կարգավորում է յուրաքանչյուրն իր պատկերացրած ձևով՝ որակ, ժամկետ, սպասարկում և այլն: Ամբողջը պետք է վերլուծենք և յուրաքանչյուրի վերաբերյալ ունենանք հստակ ծրագիր: Եթե նույնիսկ հետագայում համայնքն է կառավարելու ,հստակ պետք է ձևակերպենք, թե համայնքն ինչ չափորոշիչներով և ինչպես պետք է այդ գործընթացը կազմակերպի: Իսկ ոռոգման համակարգն այս տարվա վերջին պետք է ուղղակի իդեալական լինի, ստորակետից հետո երրորդ թիվ բաց թողնել պետք է չլինի, որովհետև այն ծախսը, որն անելու ենք հաշվառման համար, բերելու է տնտեսական արդյունքի»,- ընդգծեց վարչապետը՝ հավելելով, որ Ջրային տնտեսության պետական կոﬕտեից ակնկալում է նաև շուկայի կտրուկ ﬔծացում, կոշտ կերպով ստվերի վերացում:

ԱՂԲՅՈՒՐԸ՝ armenpress.am

 

Վերապատրաստման հնարավորություն Բարսելոնայի ավտոնոմ համալսարանում

Ուսումը Ալմերիայի համալսարանում շարունակելու հնարավորություն

Էստոնիա

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Նոյեմբեր 2017
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
29 30 31 1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 1 2

Գրանցվեք նորությունների համար

10