hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Միջոցառումների ցանկ

Փոքր գյուղացիական տնտեսությունների զարգացումը շարունակում է հրատապ խնդիր մնալ Հայաստանում

Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում կատարվող կարևոր բարեփո-խումներին զուգահեռ փոքր ֆերմերային և ընտանեկան գյուղացիական տնտե-սությունների հզորացումը դասվում է առաջնահերթ խնդիրների շարքին։

Կարևորելով նրանց դերը՝ Միավորված ազգերի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը (ՊԳԿ) ապրիլի 19-ին տարածաշրջանային ծրագրի շրջանակում կազմակերպում է աշխատաժողով՝ խնդրին առնչվող նախարարությունների, միջազգային և տեղական կազմակերպությունների, ԳԱՄԿ-երի, ֆերմերների և այլ շահագրգիռ կողմերի ներկայացուցիչների մասնակցությամբ: 1990-ական թվականներին Հայաստանում տեղի ունեցած հողի սեփականաշնորհման արդյունքում ձևավորվել են 340,000 փոքր գյուղացիական տնտեսություններ՝ միջինում 1,4 հա հողատեսքով։ Մշակաբույսերի արտադրությունն իրականացվում է մասնատված հողակտորների վրա, ինչի արդյունքում առաջանում են բազմաթիվ խնդիրներ ինչպես մշակության, այնպես էլ ինքնարժեքի գոյացման հարցերում։ «Աջակցություն տարածաշրջանային նախաձեռնության իրականացմանը՝ ուղղված փոքր ֆերմերային և ընտանեկան գյուղացիական տնտեսությունների հզորացմանը» ծրագրի նպատակն է հավաքագրել բավարար գիտական հիմք նրանց կարիքների, խոչընդոտների և մարտահրավերների վերաբերյալ։ Ծրագիրն իրականացվում է տարածաշրջանի 7 երկրներում։ «Այս աշխատաժողովը հնարավորություն է տալիս բոլոր շահագրգիռ կողմերին մասնակցել քննարկմանը և ներկայացնել իրենց տեսակետը այն հարցի վերաբերյալ թե ինչպես պետք է զարգանան փոքր ֆերմերային և ընտանեկան գյուղացիական տնտեսությունները։ Աշխատաժողովի ընթացքում կուսումնասիրվեն այն քաղաքականությունները, որոնք պետք է հետագայում մշակվեն։»,- նշում է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության Հայաստանյան ներկայացուցչի օգնական Գայանե Նասոյանը։ Աշխատաժողովի հիմնական նպատակն է բարձրացնել շահագրգիռ կողմերի իրազեկվածությունը և նրանց հետ քննարկել փոքր ֆերմերային եւ ընտանեկան գյուղացիական տնտեսությունների զարգացման խոչընդոտները և մարտահրավերները, ինչպես նաև դրանց վերաբերող և ներկայումս գործող քաղաքականությունը:

ԱՂԲՅՈՒՐԸ՝ http://www.aravot.am

 

Հայտարարություն

Հայտարարություն

Հայտարարություն

Հունիսի 5-ին ՀԱԱՀ-ի I մասնաշենքի 425 սենյակում տեղի կունենա հանդիպում Նյու Ջերսիի Սննդի, սնուցման և առողջության ինստիտուտի առաջատար մասնագետ, «Պրոբիոտիկներ և հակամանրէալ պրոտեիններ» միջազգային ամսագրի գլխավոր խմբագիր պրոֆեսոր Միքայել Չիկինդասի, Ռուսաստանի Դաշնության Կրթության և գիտության նախարարության Հարավային դաշնության համալսարանի կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտի առաջատար գիտաշխատող պրոֆեսոր Վլադիմիր Չիստյակովի և ՌԴ Էպիդեմիոլոգիայի ինստիտուտի գիտական ծրագրերի կոորդինատոր կ.գ.դ. Վյաչեսլավ Մելնիկովի հետ:

...
Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Ապրիլ 2017
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
26 27 28 29 30 31 1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 1 2 3 4 5 6

Գրանցվեք նորությունների համար

10