hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Միջազգային գիտաժողով

ՀԱԱՀ հիմնադրամի «Ագրոկենսատեխնոլոգիայի գիտական կենտրոն» մասնաճյուղ

Մասնաճյուղի տնօրեն՝
Սահակյան Աղվան Ջումշուդի

Ագրոկենսատեխնոլոգիայի գիտական կենտրոնը կազմավորվել է 2004թ.-ի հոկտեմբերի 25-ին` «Երկրագործության և բույսերի պաշտպանության գիտական կենտրոն»-ի կենսատեխնոլոգիայի լաբորա-տորիայի բազայի վրա: Առաձնահատուկ ուշադրության արժանացնելով բույսերի բազմազանության պահպանման կարևորու-թյանը, 2005թ.-ին, ՀՀ Ագրոկենսատեխնոլոգիայի գիտական կենտրոնում, ՀՀ Գյուղատնտեսության նախարարության աջակցությամբ ստեղծվել է Բույսերի գենետիկական ռեսուրսների ազգային բանկը: 2012թ. գիտական կենտրոնը միավորվել է «Հայաստանի պետական ագրարային համալսարան ՊՈԱԿ»-ին, որպես մասնաճյուղ: Ներկայումս գիտական կենտրոնը ՀԱԱՀ (Հայաստանի ազգային ագրարային համալսարան) հիմնադրամի մասնաճյուղ է: Հիմնադրման օրվանից կենտրոնը ղեկավարում է Աղվան Սահակյանը:  

Գիտական կենտրոնն աշխատանքներ է իրականացնում հետևյալ հիմնական ուղղություններով`

  • հյուսվածքային կուլտուրայի եղանակով կարտոֆիլի վիրուսազերծ տնկանյութի արտադրություն,
  • բույսերի վիրուսազերծ տնկանյութի միկրոբազմացման բարձր արդյունավետ տեխնոլոգիաների մշակում,
  • բույսերի in vitro դիֆֆերենցիացիայի և աճի առաձնահատկությունների ուսումնասիրում,
  • ավանդական եղանակով դժվար բազմացող մշակաբույսերի և բույսերի եզակի նմուշների արագ բազմացում,
  • բույսերի Ex situ (սերմերով) և in vitro պահպանություն ( in vitro գենբանկ), բույսերի in vitro սելեկցիա,
  • վիրուսների իմունոֆերմենտային անալիզ (ELISA թեսթ): 

Գիտական կենտրոնը կիրառական բնույթի հետազոտություններ է իրագործում ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից ֆինանսավորվող բազային և գիտական ու գիտատեխնիկան գործունեություն պայմանագրային (թեմատիկ) մեկական ծրագրերով: Առաջին անգամ լայնածավալ գործունեություն է իրականացվել ՀՀ-ում շրջանացված կարտոֆիլի (Նևսկի, Իմպալա, Աուսունիա, Մարֆոնա, Կուրաժ և այլն) և հեռանակարային (հիմնականում CIP-ից ներկրված) սորտերի առողջացված տնկանյութի ստացման և մասսայական արտադրություն կազմակերպելու ուղղությամբ: Կարտոֆիլի ուսումնասիրած մի քանի սորտերի համար արդեն մշակված են ամբողջական տեխնոլոգիաներ, ինչը հնարավորություն կտա կազմակերպել միջազգային չափորոշիչներին համապատասխան կարտոֆիլի բարձրորակ տնկանյութի արտադրություն, օժանդակել կարտոֆիլի որակյալ տնկանյութի հանդեպ հանրապետության սերմ արտադրողների պահանջի բավարարմանը և խթանել կարտոֆիլաբուծության զարգացումը հանրապետությունում: Կարտոֆիլի միջազգային կենտրոնից (CIP) ներկրված կարտոֆիլի սորտանմուշներից ՀՀ պայմաններում առանձնացվել են առավել բարձր արդյունավետություն ապահովողները: Այս ուղղությամբ աշխատանքները կատարվել են հիմնականում ԳԱՄԿ-երի հետ համատեղ: 2014թ. մայիսին կենտրոնում գործարկվեց աերոպոնիկայի մեթոդով կարտոֆիլի վիրուսազերծ տնկանյութի արտադրության լաբորատորիա: Աերոպոնիկան արհեստական պայմաններում, առանց հողի բույսերի աճեցման բարձր տեխնոլոգիական մեթոդ է: Այն հնարավորություն է տալիս առավելագույնս արագացնել բույսերի աճն ու զարգացումը և լավագույն ձևով բացահայտել բույսերի գենետիկական պոտենցիալը: Մեթոդը կիրառելի է նաև այլ մշակաբույսերի համար (վարունգ, ելակ, պոմիդոր և այլն):

 

Ամբողջությամբ ֆինանսավորվող ծրագիր ԱՄՆ-ում

Հայտարարություն

ԱՇԽԱՏԱՆՔ - Ռեգիոնալ Մենեջեր

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Հուլիս 2017
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
25 26 27 28 29 30 1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31 1 2 3 4 5

Գրանցվեք նորությունների համար

10