hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Միջազգային գիտաժողով

Շուշիի մասնաճյուղ

kharabakh
Տնօրեն` կ.գ.դ., դոցենտ
Վահրամ Տորիկի Հայրապետյան

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Ստեփանակերտի մասնաճյուղը հիմնադրվել է Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունների որոշումներով 2008թ. օգոստոսին՝ Արցախի պետական համալսարանի գյուղատնտեսական ֆակուլտետի և Ստեփանակերտի պետական գյուղատնտեսական քոլեջի բազաների հիման վրա: 2015 թվին մասնաճյուղը տեղափոխվել է Շուշի և վերանվանվել Շուշիի մասնաճյուղ:  
Ուսուցումն իրականացվում է կրթության երկաստիճան համակարգով` բակալավրի, մագիստրոսի կրթական ծրագրերով:
2009 թ. օգոստոսին բացվել են հեռակա ուսուցման և մագիստրատուրայի բաժինները: Հիմնադրման պահին մասնաճյուղն ուներ 860 ուսանող և սովորող` կրթական երկու համակարգում (բակալավրային և միջին մասնագիտական կրթական համակարգեր), դասավանդում էր 80 դասախոս: 2015 թվին մասնաճյուղն ունի շուրջ 1500 ուսանող և սովորող, մասնաճյուղում դասավանդում է 100-ից ավելի դասախոս:
Մասնաճյուղի միջին մասնագիտական կրթության առկա և հեռակա ուսուցման համակարգերում ընդգրկված են հետևյալ մասնագիտությունները.

  • Ֆինանսներ
  • Էկոնոմիկա, հաշվապահական հաշվառում և աուդիտ
  • Մենեջմենթ
  • Ագրոէկոլոգիա
  • Անասնաբուժություն
  • Գյուղատնտեսության մեքենայացում
  • Գյուղատնտեսագիտություն
  • Հողաշինարարություն
  • Շրջակա միջավայրի պահպանում և բնական պաշարների արդյունավետ օգտագործում
  • Ապրանքագիտություն
  • Փոխադրումների կազմակերպումը և կառավարումը տրանսպորտում:

Բակալավրիատի առկա և հեռակա ուսուցման համակարգերում պատրաստվում են մասնագետներ՝ հետևյալ մասնագիտությունների գծով.

  • Ագրոնոմիա
  • Անասնաբուժություն
  • Խմորման արտադրության տեխնոլոգիա և գինեգործություն
  • Ագրարային արտադրության էկոնոմիկա և կառավարում
  • Ագրոպարենային համակարգի հաշվապահական հաշվառում և աուդիտ
  • Գյուղատնտեսության մեքենայացում
  • Հողաշինարարություն և հողային կադաստր
  • Անասնաբուժական սանիտարական փորձաքննություն
  • Ագրոպարենային համակարգի ֆինանսների կառավարում
  • Ագրոէկոլոգիա
  • Փոխադրումների և ճանապարհային երթևեկության կազմակերպումը և կառավարումը:

Մասնաճյուղում ուսումնական գործընթացը կազմակերպվում է ՀԱԱՀ-ի և պետական գյուղատնտեսական քոլեջի կրթական չափորոշիչներին համապատասխան:
Դասավանդվող բոլոր առարկաների համար կազմվել են առարկայական ծրագրեր, հրատարակվել մեթոդական ցուցումներ և ուսումնական ձեռնարկներ:
ՀԱԱՀ ռեկտորատի աջակցությամբ մասնաճյուղի գրադարանային ֆոնդը համալրվել է 6518 միավոր մասնագիտական գրականությամբ:
Անցած տարիների ընթացքում ՀԱԱՀ մասնաճյուղի համար պատրաստվել է գիտության 14 թեկնածու և 2 դոկտոր, այս գործընթացը շարունակական է: Համալսարանը հետևողական է մասնաճյուղի կահավորման, լաբորատոր բազայի ամրապնդման ու նորացման ծրագրերի իրականացման հարցերում:
Հիմնադրման օրվանից մասնաճյուղի տնօրենն է Վ.Ա. Ալեքսանյանը, իսկ 2011 թվի օգոստոսից՝ Վ.Տ. Հարությունյանը:
Մասնաճյուղն ունի 103 հիմնական դասախոս, որոնցից 2-ը` դոկտոր-պրոֆեսոր, 2-ը՝ գիտությունների դոկտոր, 16-ը՝ գիտությունների թեկնածու (13-ը՝ դոցենտ):

Հետադարձ կապ
ԼՂՀ, ք. Շուշի, Ա. Բեկորի 4
Հեռ. (097) 25-62-52, (097)23-56-23




 

Ամբողջությամբ ֆինանսավորվող ծրագիր ԱՄՆ-ում

Հայտարարություն

ԱՇԽԱՏԱՆՔ - Ռեգիոնալ Մենեջեր

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Հուլիս 2017
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
25 26 27 28 29 30 1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31 1 2 3 4 5

Գրանցվեք նորությունների համար

10