hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Սիսիանի մասնաճյուղ

Ա.Ռ.Կոստանդյան

Տնօրեն` տ.գ.թ., դոցենտ
Կոստանդյան Արթուր Ռուբենի

ՀՀ Կառավարության 2004թ. հունիսի 25-ի թիվ 976-Ն որոշմամբ ստեղծվեց Հայաստանի պետական ագրարային համալսարանի Սիսիանի մասնաճյուղը: Ռազմավարական նշանակություն ունեցավ մասնաճյուղի բացումը հանրապետության այնպիսի հեռավոր շրջանի համար, ինչպիսին Սիսիանն է:
2006 թ-ին մասնաճյուղին տրամադրվեց ուսումնական մասնաշենք:

Մասնաճյուղի կառավարման մարմիններն են գիտամեթոդական և տնօրինության խորհուրդները:

2005-2006 ուստարում կազմակերպվեց առաջին ընդունելությունը յոթ մասնագիտությունների գծով.

  • ագրոնոմիա
  • կաթի և կաթնամթերքի տեխնոլոգիա
  • հողաշինարարություն և հողային կադաստր
  • ագրարային արտադրության էկոնոմիկա և կառավարում
  • ագրոպարենային համակարգի հաշվապահական հաշվառում և աուդիտ
  • անասնաբուժական սանիտարական փորձաքննություն
  • անասնաբուծություն

Ինքնակառավարման մարմինն է ուսանողա-կան խորհուրդը, որը ներկայացնում է ուսանողների շահերը, զբաղվում հասարակա-կան գործունեությամբ, կազմակերպում մշակութային և սպորտային միջոցառումներ: 

2012-2013 ուստարվա դրությամբ մասնաճյուղում սովորում է 322 ուսանող տարբեր մարզերից: Մասնաճյուղում գործում է ուսման վարձերի փոխհատուցման (զեղչ) համակարգ:
2007-2008 ուստարում իր գործունեությունն է սկսել մասնաճյուղի հենակետային քոլեջն` առկա ուսուցմամբ, որը բարձր առաջադիմություն ունեցող ուսանողներին հնարավորություն է տալիս ուսումը շարունակել ՀԱԱՀ-ի համապատասխան մասնագիտությունների բարձր կուրսերում:
Մասնաճյուղն ունի մասնագիտական, գեղարվեստական գրականությամբ հագեցած գրադարան: Գրադարանային ֆոնդը պարբերաբար համալրվում է վերջին հրատարակության մասնագիտական գրքերով:

2009թ. մասնաճյուղում ձևավորվել է 4 բաժին.

  • Հումանիտար և տնտեսագիտական առարկաների բաժին,  վարիչ` Կ. Գ. Հունանյան
  • Մաթեմատիկական և տեխնիկական առարկաների բաժին, վարիչ` Մ. Օ. Խաչատրյան
  • Ագրոկենսաբանական և տեխնոլոգիական առարկաների բաժին, վարիչ` Ա. Բ. Շողունց
  • Բնագիտական կենսաբանական առարկաների բաժին, վարիչ` Հ. Թ. Հարությունյան:

Ուսանողներն իրենց նախադիպլոմային արտա-դրական պրակտիկան անցկացնում են պետական և մասնավոր կազմակերպություններում, ինչպես նաև մասնաճյուղի ուսումնափորձնական տնտե-սությունում: Մասնաճյուղում պարբերաբար անցկացվում են դասախոսություններ օնլայն ռեժիմով:
Մասնաճյուղն ունի ուսումնափորձնական տնտեսություն, որտեղ ուսանողներն ու ասիստենտներն անցկացնում են իրենց լաբորատոր, ուսումնական, հետազոտական աշխատանքները: 

Մասնաճյուղի տարածքում, «Վորլդ Վիժն» ՄԲԿ Սիսիանի տարածքային զարգացման ծրագրի ֆինանսավորմամբ, կառուցվել և շահագործման է հանձնվել 100մ2 ջերմոցը, որտեղ իրենց գործնական ու պրակտիկ գիտելիքներն են հարստացնում մասնաճյուղի ուսանողները:

Հետադարձ կապ
ՀՀ, ք. Սիսիան, Շիրվանզադեի 7
Հեռ. (02832) 36-71, ներքին`2-36-71

Արթուր Կոստանդյանի ֆեյսբուքյան էջ
 

Հայտարարություն

Հայտարարություն

Հայտարարություն

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Հունիս 2017
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
28 29 30 31 1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 1

Գրանցվեք նորությունների համար

10