hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Միջազգային գիտաժողով

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը

Մոսկվայի Կ.Ի.Սկրյաբինի անվան անասնաբուժական բժշկագիտության և կենսատեխնոլոգիայի պետական ակադեմիայի և Կ.Ա.Տիմիրյազևի անվան Ռուսաստանի պետական ագրարային համալսարանի երևանյան մասնաճյուղեր


Ռուսական մասնաճյուղերի տնօրեն՝
Ալբերտ Վիրաբի Վարդանյան

«Կ.Ի.Սկրյաբինի անվան Մոսկվայի անասնաբուժական բժշկագիտության և կենսատեխնոլոգիայի պետական ակադեմիա» /ՄԱԲԿՊԱ/ և «Կ.Ա. Տիմիրյազևի անվան Ռուսաստանի պետական ագրարային համալսարան» /ՌՊԱՀ/ երևանյան մասնաճյուղերը բացվել են Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության Կառավարությունների համատեղ որոշման համաձայն (լիցենզիա N 0003673, սերիա 90П01 առ 14.11. 2011թ.): Մասնաճյուղերի բացումը կխթանի կրթական գործընթացի հետագա ինտեգրմանը ԱՊՀ երկրներում:

Մասնաճյուղերը գործում են Հայաստանի ազգային ագրարային համալսարանի բազայի հիման վրա: Հայաստանի Հանրապետության Կառավարության 25.02.2010 թ. № 171-Ա որոշման համաձայն Հայաստանի պետական ագրարային համալսարանը համատեղ, անհատույց օգտագործման իրավունքով հանձնում է նշված մասնաճյուղերին ուսումնական լաբորատորիաներ, լսրաններ և օժանդակ տարածքներ ուսումնական գործընթացը կազմակերպելու համար: Նախկինում բացման օրից՝ 2011-2016թթ. մասնաճյուղերի տնօրեն է եղել ՀԱԱՀ Կենսագործունեության ամբիոնի նախկին պրոֆեսոր Հ. Սարգսյանը, իսկ 2017 թվականից մասնաճյուղերը ղեկավարում է ՀԱԱՀ Անասնաբուժական-բժշկագիտության և անասնաբուծության ֆակուլտետի դեկան պրոֆեսոր Ա.Վ. Վարդանյանը:

Դաշնային պետական բյուջետային կրթական հաստատությունների երևանյան մասնաճյու-ղերը` «Կ.Ի.Սկրյաբինի անվան Մոսկվայի անասնա-բուժական բժշկագիտության և կենսատեխնոլոգիայի պետական ակադեմիա» (ՄԱԲԿՊԱ) և «Կ.Ա.Տիմիրյազևի անվան Ռուսաստանի պետական ագրարային համալսարան» (ՌՊԱՀ) հայտարարում են 2015-2016 ուս.տարվա ընդունելություն առկա ուսուցման հետևյալ մասնագիտությունների գծով.

  • 35.03.06 - Ագրոինժեներիա (մասնագիտացումը – Տեխնիկական համակարգերը ագրոբիզնեսում), բակալավրի որակավորմամբ (ՌՊԱՀ)
  • 35.03.01 – Անասնաբուժություն, դիպլոմավորված մասնագետ որակավորմամբ (ՄԱԲԿՊԱ)
  • 36.03.01 – Անասնաբուժական սանիտարական փորձաքննություն, բակալավրի որակավորմամբ (ՄԱԲԿՊԱ)

«Անասնաբուժություն» և «Անասնաբուժական սանիտարական փորձա-քննություն» մասնագիտությունների համար ընդունելության քննություններն են` կենսաբանություն, ռուսաց լեզու և մաթեմատիկա: Ագրոինժեներիա (մասնագիտացումը – Տեխնիկական համակարգերը ագրոբիզնեսում) մասնագիտության համար ընդունելության քննություններն են` մաթեմատիկա, ֆիզիկա և ռուսաց լեզու: ՄՊՔ հանձնող դիմորդներն ազատվում են ընդունելության քննություններից (Ռուսաստանի Դաշնության օրենսդրության համաձայն):

Ուսուցումն անցկացվում է ռուսերեն լեզվով:
Ավարտողները ստանում են ՌԴ պետական նմուշի դիպլոմներ:

Մրցույթն անցկացվում է ընդունելության քննությունների արդյունքների հիման վրա: Տարբեր պայմանների դեպքում հաշվի են առնվում ատեստատի և միջին մասնագիտական կրթության դիպլոմի գնահատականները:
Ռուսաստանի Դաշնության քաղաքացիները ստանում են զորակոչման տարկետում:

Դիմումներն ընդունվում են 2018 թ. հունիսի 20-ից մինչև հուլիսի 28-ը:

Դիմորդը ներկայացնում է հետևյալ փաստաթղթերը.

  1. հաստատված ձևով դիմում ՄԱԲԿՊԱ-ի և ՌՊԱՀ-ի ռեկտորների անունով,
  2. միջին /լրիվ/ կրթության (ատեստատ) կամ միջին մասնագիտական կրթության վերաբերյալ փաստաթուղթ,
  3. 8 լուսանկար (3х4 սմ չափի),
  4. անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր, զին.գրքույկ, ծննդյան վկայական կամ անձը հաստատող ժամանակավոր փաստաթուղթ, տրված ՀՀ Ոստիկանության ծառայության կողմից, փախստականի վկայական և բնակության վայրի մասին տեղեկանք),
  5. զին.ծառայության վերաբերյալ փաստաթուղթ (զին.գրքույկ կամ գրանցման վկայական,
  6. դիպլոմ միջազգային և հանրապետական մրցույթներում (օլիմպիադաներում) մասնակցության վերաբերյալ:

Դիմորդները, ովքեր ունեն հատուկ կարգավիճակ ներկայացնում են նաև հետևյալ փաստաթղթերը.

  1. փաստաթուղթ մինչև 23 տարեկանը առանց ծնողական խնամքի մնալու մասին,
  2. զինվորական ծառայության ժամանակ մահացած զինծառայողի մահվան վկայականը, զինվորական ծառայության ժամանակ հաշմանդամության վերաբերյալ փաստաթուղթ,
  3. 1-ին և 2-րդ կարգի հաշմանդամության և մինչև 18 տարեկան բնածին հաշմանդամի մասին փաստաթուղթ:

Տեսանյութ Մոսկվայի Կ.Ի.Սկրյաբինի անվան անասնաբուժական բժշկագիտության և կենսատեխնոլոգիայի պետական ակադեմիայի երևանյան մասնաճյուղի մասին

Մոնիտորինգի պահանջներ

Լրացուցիչ տեղեկություններ կարելի է ստանալ հետևյալ հասցեով.
0009, ք.Երևան, Տերյան, 74,
ՀԱԱՀ,2-րդ մասնաշենք, 533 սենյակ,
հեռ. (+37412) 52-38-94, (+37410) 52-23-90
բջջ. (+37498) 40-35-85
էլ.փոստ` Այս էլ.փոստի հասցեն պահպանված է spam bots-երից, պետք է JavaScript-ին հնարավորություն տալ դիտելու համար

 

Ուսման հնարավորություն Ռուսեի Անգել Կանչևի անվան համալսարանում

Ուսման հնարավորություն Ռուսեի Անգել Կանչևի անվան համալսարանում 

Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող Erasmus+ ՀԳ1 «Միջազգային կրեդիտային շարժունություն» ծրագրի շրջանակներում ՀԱԱՀ-ն հայտարարում է մրցույթ Ռուսեի Անգել Կանչևի անվան համալսարանում (Բուլղարիա) ուսումը 4 ամսով շարունակելու համար: Վերոնշյալ համալսարանում ուսումը 2018-2019 ուսումնական տարվա 2-րդ կիսամյակում շարունակելու հնարավորություն կստանան ՀԱԱՀ-ի 2 ուսանող։ Նրանց կտրամադրվի ամսական 800 եվրո կրթաթոշակ և 275 եվրո գումար`

...

Ուշադրությու´ն

Կյանքի և բիզնես հմտությունների դասընթացներ

ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Հոկտեմբեր 2018
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
30 1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31 1 2 3

Գրանցվեք նորությունների համար

10