hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

ՀԱԱՀ 85 ամյակ

HAAH_85_10

Լրացավ Հայաստանի ագրոպարե-նային ոլորտի միակ բարձրագույն ուսումնական հաստատության` Հայաստանի պետական ագրարա-յին համալսարանի 85 տարին:
Հայաստանում գյուղատնտեսական բարձրագույն կրթության հիմքը դրվել է 1921թ., երբ Երևանի ժողովրդական համալսարանի բնագիտական ֆակուլտետի բազա-յի վրա ստեղծվեց գյուղատնտե-սական ֆակուլտետը, իսկ արդեն 1930թ. Լուսժողկոմին հանձնարարվեց մեկ ամսվա ընթացքում ուսումնասիրել և իրականացնել ԵՊՀ-ի գյուղատնտեսական ֆակուլտետը գյուղատնտեսական ինստիտուտի վերակազմավորելու գործընթացը: Այսպիսով, կազմավորվեց գյուղատնտեսական ինստիտուտ` իր երեք ֆակուլտետներով` երկրագործական, զոոտեխնիկական և այգեգործական:

Համկ(բ)կ Անդրկովկասի երկրկոմի 1928թ. հունիսի 28-ի որոշմամբ Երևանում հիմնադրվել էր Անդրկովկասյան անասնաբուժական ինստիտուտը, որը կադրեր էր պատրաստում նաև միջինասիական հանրապետությունների համար: 1931թ. հոկտեմբերին Անդրկովկասյան անասնաբուժական ինստիտուտի և գյուղատնտեսական ինստիտուտի զոոտեխնիկական ֆակուլտետի բազայի վրա հիմնադրվեց Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտը:
Հայաստանի Հանրապետության կառավարության 1994թ. հուլիսի 7-ի որոշմամբ Հայկական գյուղատնտեսական և Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտների բազայի վրա կազմավորվեց Հայկական գյուղատնտեսական ակադեմիան, որը 2005թ. հոկտեմբերին վերանվանվեց Հայաստանի պետական ագրարային համալսարան, իսկ 2012թ-ից՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարան:

Նախկին երկու բուհերը, հետա-գայում` ակադեմիան, այժմ` հա-մալսարանը, կերտել են փառավոր կենսագրություն: Մեծագույն պա-տասխանատվությամբ են կատա-րել իրենց գլխավոր առաքելու-թյունը` հանրապետության ագրո-պարենային համակարգն ապահո-վելով բարձրակարգ կադրերով: 55000-ից ավելի շրջանավարտներ իրենց անգնահատելի ավանդն ունեն հանրապետության, ինչպես նաև նախկին Խորհրդային Միության գյուղատնտեսության, սննդարդյունաբերության, մեքենայացման, ջրատեխնիկական շինարարության և այլ ոլորտների կայացման ու զարգացման գործում: Նրանցից 23-ն արժանացել են Խորհրդային Միության Սոցիալիստական աշխատանքի հերոսի բարձր կոչման:
Երբ անհրաժեշտ է եղել թողնել խաղաղ ստեղծագործ աշխատանքն ու զենքը ձեռքին պաշտպանել հայրենիքը, համալսարանի շրջանավարտները, ուսանողները և դասախոսներն անձնվիրաբար կատարել են իրենց սրբազան պարտքը. նրանցից 4-ն արժանացել են Խորհրդային Միության հերոսի բարձր կոչման: Շատ շատերն իրենց կյանքը զոհաբերել են հանուն ազատության և լուսավոր ապագայի: Համալսարանի բազմաթիվ ուսանողներ ու դասախոսներ մասնակցել են Արցախի ազատագրական պայքարին և փառքով պսակել հարազատ կրթօջախի անունը: Նրանցից 7-ը զոհվել է պատերազմում:



 

Հայտարարություն

Հայտարարություն

Հայտարարություն

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Հունիս 2017
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
28 29 30 31 1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 1

Գրանցվեք նորությունների համար

10