hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Վարդան Ուռուտյանի ողջույնի խոսքը

Ողջունում եմ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի պաշտոնական կայքի բոլոր այցելուներին և շնորհակալություն հայտնում համալսարանի նկատմամբ ցուցաբերած հետաքրքրության համար:
Խորը հարգանքով արժևորելով երկրի միակ ագրարային բուհի գրեթե 90-ամյա պատկառելի պատմությունը և այդ պատմությունը կերտողների գործը, Համալսարանը թևակոխում է բարեփոխումների ակտիվ ժամանակաշրջան՝ ելնելով երկրի ագրոպարենային ոլորտի առջև ծառացած այսօրվա կոնկրետ խնդիրների լուծման անհրաժեշտությունից: Մենք վճռական և հետևողական ենք լինելու ուսումնական պլանները բուն արտադրության կարիքներին ծառայեցնելու, ուսանող-դասախոս հարաբերությունները որակապես նոր մակարդակի բարձրացնելու, դասավանդման մեթոդներն ու ուսանողների գնահատման համակարգը արմատապես փոխելու գործում:
Հայաստանի ազգային ագրարային համալսարանը, որը միջազգային համագործակցության առումով արդեն առաջատար դիրքերում է, շարունակելու և զարգացնելու է այն՝ համաշխարհային կրթական տարածքում մշտապես ավելացնելով սեփական դերն ու կշիռը: Համալսարանն ունի արդիական ագրարային կրթություն ապահովող տարածաշրջանային նշանակության բուհ դառնալու բոլոր հնարավորությունները՝ դասավանդման ու ուսումնառության ուսանողակենտրոն միջավայրով:
Մենք վճռական ենք նաև թե´ հիմնարար և թե´ կիրառական գյուղատնտեսական գիտությունը Համալսարանի համակարգում ամրապնդելու և համալսարանական մշակույթի անքակտելի մաս դարձնելու հարցում:
Պատրաստ ենք համագործակցել գյուղատնտեսական հանրության բոլոր շահակիցների հետ՝ ոլորտում առկա հիմնախնդիրների լուծումները կրթական մակարդակում միասին գտնելու նպատակով:

 

ՀԱԱՀ ռեկտորի մրցույթին մասնակցելու համար դիմել է մեկ թեկնածու

ՀԱԱՀ ռեկտորի մրցույթին մասնակցելու համար դիմել է մեկ թեկնածու 

Դեկտեմբերի 14-ին, աշխատանքային օրվա ավարտին, լրացավ «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի ռեկտորի թափուր պաշտոնի համար հայտարարված բաց մրցույթին մասնակցելու համար հայտերի ընդունման վերջնաժամկետը: Նշված ժամկետում մրցույթին մասնակցելու համար դիմում է ներկայացրել մեկ հավակնորդ՝ Համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Վարդան Էդիկի Ուռուտյանը:


«Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի քարտուղար Կարեն Ղարախանյան

...

Նիդերլանդների կրթաթոշակային ծրագիր

Ծրագիր ԱՄՆ-ում առաջնորդական հմտություններով ուսանողների համար

ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Դեկտեմբեր 2018
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
25 26 27 28 29 30 1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31 1 2 3 4 5

Գրանցվեք նորությունների համար

10