hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Միջոցառումների ցանկ

Առաքելություն

Հայաստանի ազգային ագրարային համալսարանը՝ Հայկական գյուղատնտեսական և Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտների իրավահաջորդն ու ավանդույթների կրողը, հանրապետությունում ագրարային ոլորտի բարձրագույն կրթությամբ մասնագետներ պատրաստող միակ կրթական օջախն է:
Հայաստանի ազգային ագրարային համալսարանի առաքելությունը նրանում է, որ համակենտրոնացնելով կրթության և գիտության կադրային և նյութական ռեսուրսները, ինտեգրելով գիտական հիմնարար հետազոտությունների արդյունքները և բարձր նվաճումները, հետազոտական ներուժի ինտենսիվ ավելացման և որակյալ կրթություն ապահովելու միջոցով Հայաստանում և տարածաշրջանում դառնա ագրարային ոլորտի աշխատաշուկայի ժամանակակից պահանջները բավարարող և դրանց դինամիկ փոփոխությունները հաշվի առնող առաջատար կրթական, գիտահետազոտական և խորհրդատվական ծառայություններ մատուցող կենտրոն:
Իր առաքելությունն  իրականացնելիս համալսարանը, օգտագործելով իր մարդկային և նյութական ողջ ներուժն ու կարողությունները, պետք է կարողանա իրագործել.

  • Կրթության և գիտության բնագավառում ազգային ընդհանուր շահերի ապահովում
  • Աշխատաշուկայի հարափոփոխ պահանջներին համապատասխան ուսանողների գիտելիքների, հմտությունների և կարողությունների ձևավորմանը նպաստող կրթական միջավայրի ստեղծում
  • Մասնագիտական կրթության արդյունավետության բարձրացում և հասարակության առաջ հաշվետվողակաության ապահովում 
  • Կրթության որակի, կրթական չափանիշների, չափորոշիչների և մակարդակի պահպանում ու զարգացում, ժամանակակից պահանջներին համահունչ կրթության բովանդակության անընդհատ համալրում, համալսարանում որակի մշակույթի ձևավորում
  • Գիտական հետազոտությունների և կրթական գործընթացի առաջընթաց զարգացում ու ինտեգրում, կրթական և գիտահետազոտական գործընթացներում ինովացիոն տեխնոլոգիաների ներդրում
  • Կրթության մատչելիության լայն ապահովում
  • Համաշխարհային բարձրագույն կրթական համակարգին համալսարանի կրթական համակարգի ինտեգրում, հիմնարար և կիրառական գիտական հետազոտությունների բնագավառում միջազգային հանրության հետ համագործակցության ապահովում
  • Ազգային և միջազգային մակարդակներում համալսարանի կողմից մատուցվող ծառայությունների համադրելիության և մրցունակության, ինչպես նաև թափանցիկության ապահովում
  • Բարձրագույն, հետբուհական և լրացուցիչ մասնագիտական կրթության ոլորտում հասարակության և քաղաքացիների պահանջները բավարարող որակյալ կրթության մատուցում
  • Գիտելիքների և առաջավոր տեխնոլոգիաների տարածման խթանում ու շուկայական ենթակառուցվածքների ինովացիոն գործունեության ձևավորում
  • Համալսարանը՝ որպես ուսանողակենտրոն կրթական միջավայրի ձևավորում, ապագա մասնագետի բազմակողմանի զարգացում, բարձր արհեստավարժությամբ, կուլտուրայով, կրթվածությամբ, սոցիալական ակտիվությամբ և հայրենասիրությամբ օժտվածության ապահովում:

Համալսարանն իր ապագան պետք է կառուցի` հաշվի առնելով երկրի սոցիալ-տնտեսական զարգացման բարձր դինամիկան, Հայաստանի ակտիվ մուտքը համաշխարհային տնտեսական հարթություն, արտադրության, կրթության և հասարակական կյանքի այլ ոլորտներում նոր տեխնոլոգիաների հանդես գալը, ինչպես նաև Հայաստանում ինֆորմացիոն հասարակության ձևավորումը:
Իր առաքելությունն իրականացնելու ճանապարհին համալսարանը պետք է կատարելագործի ու զարգացնի կրթական, գիտական, խորհրդատվական ու տեղեկատվական, կառավարման համակարգի, նյութատեխնիկական բազայի, սոցիալական ոլորտի և միջազգայնացման ոլորտներում իրականացվող գործընթացները:

 

Հայտարարություն

Հայտարարություն

Հայտարարություն

Հունիսի 5-ին ՀԱԱՀ-ի I մասնաշենքի 425 սենյակում տեղի կունենա հանդիպում Նյու Ջերսիի Սննդի, սնուցման և առողջության ինստիտուտի առաջատար մասնագետ, «Պրոբիոտիկներ և հակամանրէալ պրոտեիններ» միջազգային ամսագրի գլխավոր խմբագիր պրոֆեսոր Միքայել Չիկինդասի, Ռուսաստանի Դաշնության Կրթության և գիտության նախարարության Հարավային դաշնության համալսարանի կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտի առաջատար գիտաշխատող պրոֆեսոր Վլադիմիր Չիստյակովի և ՌԴ Էպիդեմիոլոգիայի ինստիտուտի գիտական ծրագրերի կոորդինատոր կ.գ.դ. Վյաչեսլավ Մելնիկովի հետ:

...
Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Ապրիլ 2017
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
26 27 28 29 30 31 1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 1 2 3 4 5 6

Գրանցվեք նորությունների համար

10