hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Միջազգային գիտաժողով

Պատմական ակնարկ

Հայաստանի ազգային ագրարային համալսարանը հանրապետության խոշոր բուհերից մեկն է և ագրարային բնագավառի միակ բարձրագույն ուսումնական հաստատությունը: Որպես Հայկական գյուղատնտեսական ակադեմիա` կազմավորվել է 1994թ. Հայկական գյուղատնտեսական և Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտների միավորման արդյունքում, որոնք հիմնադրման օրվանից (1930թ.) բացառիկ դեր են խաղացել ինչպես հանրապետության ագրարային ոլորտի զարգացման, այնպես էլ նախկին Խորհրդային Միության այլ հանրապետությունների համար որակյալ մասնագետների պատրաս-տման ու բազմաբնույթ գիտական հետազոտությունների իրականացման գործում:

Հայկական ԽՍՀ Հողժողկոմատը 1930թ. մայիսի 6-ին (արձանագրություն 9) որոշում է ընդունում պետհամալսարանի գյուղատնտեսական ֆակուլտետը վերակազմավորել գյուղատնտեսական ինստիտուտի երեք` այգեգործական-բանջարաբուծական, խաղողագործական և գինե-գործական, դաշտավարական ֆակուլտետներով:

bd5544ff9b

Հիմք ընդունելով ներկայացված առաջարկությունները` ԽՍՀՄ Կենտ-գործկոմը և Ժողկոմխորհը 1930թ. հուլիսի 23-ին որոշում են ընդունում (N 40/237) Երևանի պետական համալ-սարանի գյուղատնտեսական ֆակուլ-տետի բազայի վրա հիմնադրել Երևանի գյուղատնտեսական ինստիտուտը:

Սկզբնական շրջանում պարապմունքները վարել են շուրջ 50 դասախոսներ, որոնց ճնշող մեծամասնությունը` պրոֆեսորներ Ս.Պ.Ղամբարյանը, Հ.Գ.Գյուլիքևխյանը, Խ.Ա.Երիցյանը, Պ.Բ.Քալանթարյանը, Ա.Զ.Թամամշևը (Թամամշյան), Ա.Գ.Տեր-Պողոսյանը, Հ.Ա.Նավակատիկյանը, Մ.Գ.Թումանյանը, Ն.Ա.Տրոիցկին, Բ.Գ.Մասինոն, դոցենտներ Գ.Փ.Գրձելյանը, Հ.Հ.Ակունյանը, Տ.Ա.Ջրբաշյանը, Դ.Գ.Հակոբջանյանը և ուրիշներ, ինստիտուտ էր տեղափոխվել համալսարանից:

6a56e370ed

1931թ. սեպտեմբերին գյուղա-տնտեսական ինստիտուտի դիրեկտորի N91 հրամանով ամբիոնի վարիչներ են հաստատվում Հ.Հ.Ակունյանը (անօրգա-նական և անալիտիկ քիմիա), Հ.Ա.Նավակատիկյանը (ֆիզիկա), Ս.Աղամալյանը (բույսերի անատոմիա և ֆիզիոլոգիա), Ա.Գ.Արարատյանը (բույ-սերի սիստեմատիկա և մորֆոլոգիա), Ա.Գ.Տեր-Պողոսյանը (կեդանաբանություն), Վ.Մարտիրոսյանը (պատմական մատերիալիզմ), Պ.Բ.Քալանթարյանը (ագրոքիմիա, բակտերիոլոգիա և հողի պարարտացում), Գ.Խ.Աղաջանյանը (ընդհանուր երկրագործություն և բամբակի մշակություն), Մ.Գ.Թումանյանը (մասնավոր երկրագործություն) և Գ.Փ.Գրձելյանը (այգեգործություն և պարտեզագործություն): Այդ նույն հրամանով տարբեր ամբիոններում դոցենտի պաշտոնում են նշանակվում Ա.Գ.Ներսիսյանը, Տ.Ա.Ջրբաշյանը, Խ.Պ.Միրիմանյանը, Դ.Ն.Բաբայանը, Ա.Պետրոսյանը, Ն.Ա.Մալաթյանը, Ս.Ավետյանը, Ա.Վերմիշյանը, Ս.Ս.Սահակյանը, իսկ դոցենտի պաշտոնակատար` Ե.Մ.Մովսիսյանը, Ա.Մ.Հակոբյանը, Ա.Վարդանյանը, Ս.Ս.Խաչատրյանը և ուրիշներ:



 

Ի գիտություն

Հայ-ֆրանսիական գիտահետազոտական ծրագրերի օր

Հայ և ֆրանսիացի գիտաշխատողների գործունեությունը և ուսանողների փոխանակման ծրագրերն արժևորելու նպատակով 2017թ. սեպտեմբերի 19-ին ժամը 10:00-ին Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը Գիտություների ազգային ակադեմիայի գիտաժողովների դահլիճում կազմակերպում է «Հայ-ֆրանսիական գիտահետազոտական ծրագրերի օր»: Այս գիտաժողովը հայ ուսանողներին հնարավորություն կտա տեղեկանալու Ֆրանսիայում և Հայաստանում դոկտորանտուրայի շարժունակության հնարավորությունների մասին և ավելի մոտիկից ծանոթանալու հայ-ֆրանսիական գիտահետազոտական ծրագրերին:

...

Հայտարարություն

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Սեպտեմբեր 2017
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
27 28 29 30 31 1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30

Գրանցվեք նորությունների համար

10