hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

«Չմոռացվող ցավ» խորագիր

Միջազգային գիտաժողով

Ուրբաթ, Ապրիլ 06

20.03.2012թ.

ՀՀ գյուղնախարարը հանդիպեց ՀՊԱՀ ուսանողադասախոսական կազմի հետ

3

Ֆոտոլուր


Յուրաքանչյուր երկրի տնտեսության զարգացման համար խիստ կարեւոր է գյուղատնտեսության դերը։ Հայաստանի համար այդ դերն առավել մեծ է, քանզի համախառն ներքին արդյունքի մոտ 20 տոկոսը կազմում է գյուղատնտեսական արտադրանքը։ Սակայն ոլորտի կայուն զարգացում առանց ժամանակակից գիտության ձեռքբերումների կիրառման հնարավոր չէ։ Ահա այս մասին խոսք գնաց ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի` Հայաստանի պետական ագրարային համալսարանի ուսանողադասախոսական կազմի հետ հանդիպման ժամանակ:

 

Նախարարը շեշտեց, որ ներկայումս գյուղատնտեսության ոլորտի և գիտության միջև կապը խաթարված է, և գիտական մտքի նորամուծությունները ոլորտի զարգացման գործում չնչին չափով են կիրառվում։ Այնինչ Հայաստանում կան գիտնականներ, որոնց գյուտերը արտադրությունում ներդնելիս կարող են մեծ օգուտներ բերել ոլորտին։
«Ես գնահատում եմ ձեր տրամադրվածությունն այս հարցում, եւ մենք համատեղ պետք է ջանքեր գործադրենք, որպեսզի գիտական աշխատանքները չմնան թղթի վրա, այլ կյանքի կոչվեն, ինչը զգալիորեն կթեթևացնի գյուղացու աշխատանքը»,— հանդիպման ժամանակ ասաց Ս. Կարապետյանը։
Ապա անդրադառնալով 2011թ. ոլորտում կատարված աշխատանքներին՝ նախարարը նշեց, որ ՀՀ նախագահի` գյուղատնտեսությունը որպես տնտեսության գերակա ոլորտ հռչակելուց հետո առաջընթաց ինչ խոսք, նկատելի է։ Մեկ տարվա ընթացքում գյուղատնտեսությունն արձանագրեց աննախադեպ աճ, մի շարք բարեփոխումներ հնարավորություն տվեցին գյուղացուն ավելի վստահ լինել սեփական ապագայի հանդեպ. «Էժան եւ ցածր տոկոսով գյուղատնտեսական վարկերը հնարավորություն տվեցին բազմաթիվ գյուղացիների շահավետ կազմակերպել իրենց աշխատանքները։ ԱԱՀ-ից ազատվեցին գյուղատնտեսական ոլորտի հետ առնչվող գրեթե բոլոր արտադրատեսակներն ինչպես սահմանի վրա, այնպես էլ ներքին շրջանառությունում։ Հայկական արտադրության բարձրորակ ազոտական պարարտանյութը բավականին ցածր գներով այսօր էլ բաժանվում է համայնքներին, ինչը հնարավորություն է տալիս գյուղացուն զերծ մնալ այլ երկրներում արտադրված թանկարժեք ու անորակ պարարտանյութ գնելուց։ Մեծ են ձեռքբերումները նաեւ հացահատիկային մշակաբույսերի ցանքատարածությունների ավելացման առումով. Ռուսաստանից ներկրված բարձրորակ և առաջին վերարտադրության ցորենի սերմացուն զգալի ձեռքբերումներ կապահովի նաև այս ոլորտում։
Ընթացիկ տարում մեր առջեւ դրել ենք երեք գերակա խնդիր, որոնք անպայման պետք է իրականացնենք։ Առաջինն արտադրական կոոպերատիվների ստեղծումն է համայնքներում, ինչը հնարավորություն կտա գյուղացիներին համատեղ օգտագործել գյուղատնտեսական տեխնիկան, բոլոր աշխատանքներն իրականացնել համատեղ ջանքերով՝ միաժամանակ պահպանելով սեփական հողատարածքը եւ սեփական արտադրանքը։ Այսինքն, էապես կկրճատվեն գյուղացու կատարած ծախսերը և կավելանան եկամուտները։
Հաջորդ խնդիրը ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը կից սննդի անվտանգության պետական տեսչության գործունեության համար համապատասխան օրենսդրական հիմքերի մշակումն է, որը կընդլայնի կառույցի լիազորություններն ու կիրառվող գործիքակազմը: Այստեղ էականը միայն մեր պարտավորությունը չէ` հասարակությանն ապահովել անվտանգ սննդամթերքով։ Այլ, քանի որ մենք մեր առաջ խնդիր ենք դրել ստեղծել արտահանման վրա հենված գյուղատնտեսություն, ապա մեր արտադրանքը պետք է միանշանակ անվտանգ և որակյալ լինի։ Այլապես այն մրցունակ չի կարող լինել միջազգային շուկաներում»։
Երրորդ գերակա ուղղությունը գյուղատնտեսական նոր տեխնիկայի ներկրումն է, որը պետք է փոխարինի մեծամասամբ հնացած տեխնիկային: Արդեն իսկ հայկական կողմը պայմանագիր է կնքել բելառուսական «Բելագրոլիզինգ» ընկերության հետ ցածր տոկոսադրույքներով նոր տեխնիկական միջոցներ ձեռք բերելու համար։
Հանդիպման ավարտին նախարարը ՀՊԱՀ ուսանողներին` գյուղատնտեսության ոլորտի վաղվա պատասխանատուներին հորդորեց նպատակային օգտագործել գիտելիքներ ձեռք բերելու իրենց ընձեռված հնարավորությունները: «Ապագան գիտելիքներինն է: Առանց հիմնարար գիտելիքների չկա զարգացում: Մեր գյուղատնտեսությունն այսօր ձեզանից նպատակային և գերազանց ուսում է ակնկալում, որպեսզի վաղը այն վերածվի զարգացման ծրագրերի ու առաջընթացի: Սիրեցեք ձեր ընտրած մասնագիտությունը»,- ասաց Ս. Կարապետյանը:

 
Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Դեկտեմբեր 2017
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
26 27 28 29 30 1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31 1 2 3 4 5 6

Գրանցվեք նորությունների համար

10