hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
Չորեքշաբթի, Նոյեմբեր 07

Էրազմուս+ ծրագրի տեղեկատվական օրերի շրջանակներում ՀԱԱՀ-ում տեղի ունեցավ հայաստանյան մի քանի բուհերի ռեկտորների հանդիպում

Ագրարային համալսարանում շարունակվում են Էրազմուս + ծրագրի ամենամյա տեղեկատվության օրերը: Եթե նախօրեին ներկայացված տեղեկատվության մեծ մասն առնչվում էր միջազգային կրեդիտային շարժունության ծրագրերին, ապա այսօրվա՝ նոյեմբերի 7-ի տեղեկատվական օրը կարելի է որակել որպես բուհերի կարողությունների

զարգացմանը միտված ծրագրերի տեղեկատվական օր:
Ագրարային համալսարանի նիստերի դահլիճում վաղ առավոտից ընթացքի մեջ էր տեղեկատվական հանդիպումների շարքը Էրազմուս+ ծրագրի հայաստանյան և արտասահմանյան տարբեր ներկայացուցիչների մասնակցությամբ, ովքեր ներկայացրեցին բարձրագույն կրթության ոլորտում Էրազմուս+-ի կարողությունների զարգացման ծրագրերը՝ անդրադառնալով դրանց մշակմանն ու արդյունավետ կառավարմանը: ՀՀ պետական կառավարման ակադեմիայի Էրազմուս+ LNSS ծրագրի համակարգող Թերեզա Խեչոյանը կիսվեց Կարողությունների զարգացման ծրագրի կառավարման լավագույն փորձով, իսկ Բելառուսի պետական համալսարանի միջազգային ծրագրերի բաժնի ղեկավար Ալեքսանդր Ռիտովն անդրադարձավ Էրազմուս+-ի Կարողությունների զարգացման ծրագրերի 5-րդ մրցույթի հայտերի մշակման չափորոշիչներին:
Օրվա երկրորդ կեսը նշանավորվեց Էրազմուս+ ծրագրի շահառու հայաստանյան մի քանի բուհերի ռեկտորների հանդիպում-քննարկումով: Մոդերացված քննարկման ընթացքում ՀԱԱՀ ռեկտորի պաշտոնակատար Վարդան Ուռուտյանը, ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ռեկտոր Արսեն Լոքյանը, Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտոր Ժան-Մարկ Լավեսթը, Գավառի պետական համալսարանի ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը և Գորիսի պետական համալսարանի ռեկտոր Արտյուշա Ղուկասյանը ներկայացրեցին իրենց ղեկավարած համալսարաններում Էրազմուս+ -ի շրջանակներում իրականացված կարողությունների զարգացման ծրագրերի լավագույն փորձը, դրանց ունեցած ազդեցությունը բուհերի, ինչու չէ նաև համայնքների վրա, անդրադարձան ծրագրերի շարունակականության ապահովման մեխանիզմներին, արդյունավետության բարձրացմանը՝ կարևորելով Էրազմուս+ -ի շրջանակներում իրականացվող տարբեր ծրագրերի դրական ազդեցությունը Հայաստանի բարձրագույն կրթության համակարգի զարգացման հարցում:  Քննարկմանը մասնակցում էին նաև Էրազմուս+ ծրագրի բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագետներ Սամվել Կարաբեկյանը և Արկադի Պապոյանը: Բարձրագույն կրթության ոլորտի ներկայացուցիչները համատեղ արդյունավետ քննարկման արդյունքում վեր հանեցին ոլորտում առկա մի շարք խնդիրներ՝ կապված բուհերի ոչ միայն արտաքին, այլև ներքին շարժունության, ակադեմիական կրեդիտային համակարգի և ուսումնական ծրագրերի բարելավման, հայաստանյան բուհերի միջև համագործակցության խորացման հետ: Ներկաներն իրենց հուզող հարցերն ուղղեցին բարձրագույն կրթության ոլորտի փորձագետներին և համալսարանների ղեկավարներին՝ ստանալով սպառիչ պատասխաններ: Որոշվեց նման հանդիպումները դարձնել շարունակական:
Էրազմուս+-ի տեղեկատվական օրերն Ագրարային համալսարանում ավարտվեցին հայ-լեհական կոնտակտային նիստով, որի ընթացքում Լեհաստանի Սլուպսկի պոմերանյան համալսարանի Էրազմուս+ ծրագրի համակարգողներ Դոմինիկա Լեմիսկան և Էմիլիա Տռեշչինսկան ներկայացրեցին Էրազմուս+ ծրագրի շրջանակներում լեհական բարձրագույն ուսումնական հաստատությունների հետ համագործակցության հնարավորությունները: Նիստն ավարտվեց Լեհաստանի և Հայաստանի բուհերի ներկայացուցիչների միջև կապերի հաստատմամբ և հետագա համագործակցության վերաբերյալ պայմանավորվածությունների ձեռքբերմամբ: 
Ամփոփելով Էրազմուս+ի ամենամյա տեղեկատվության օրերն Ագրարային համալսարանում՝ Էրազմուս+ հայաստանյան գրասենյակի համակարգող Լանա Կառլովան այն որակեց արդյունավետ և տեղեկատվությամբ լի օրեր՝ միտված հայաստանյան բուհական համակարգի զարգացմանը: Նա շնորհակալություն հայտնեց երկօրյա տեղեկատվական հանդիպումների բոլոր ներկաներին ակտիվ մասնակցության, իսկ Հայասատանի ազգային ագրարային համալսարանին՝ նաև հյուրընկալության ու միջոցառման կազմակերպչական աշխատանքներին աջակցելու համար:

 

Մրցույթ գիտության և տեխնոլոգիայի ոլորտի ձեռնարկատերերի համար

Կրթաթոշակային մրցույթ

Կրթությունը շարունակելու հնարավորություն Իտալիայի Տուշայի համալսարանում

Կրթությունը շարունակելու հնարավորություն Իտալիայի Տուշայի համալսարանում 

Էրազմուս+ ՀԳ1 «Միջազգային կրեդիտային շարժունություն» ծրագրի շրջանակում հայտարարվում է մրցույթ ՀԱԱՀ բակալավրիատի ուսանողների և մագիստրանտների համար 2018-2019 ուսումնական տարվա առաջին կիսամյակում ուսումը Տուշայի համալսարանում շարունակելու համար: Ծրագրին կարող են դիմել ՀԱԱՀ Տնտեսագիտական, Ագրոբիզնես և շուկայաբանություն ֆակուլտետների և Պարենամթերքի տեխնոլոգիաների և խմորման արտադրությունների տեխնոլոգիա և գինեգործություն մասնագիտությունների բակալավրիատի երրորդ և չորրորդ կուրսի ուսանողները և մագիստրանտները:
Ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերն են.

...
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Նոյեմբեր 2018
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
28 29 30 31 1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 1

Գրանցվեք նորությունների համար

10