hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
Չորեքշաբթի, Նոյեմբեր 07

Հոգաբարձուների խորհուրդը հաստատեց ՀԱԱՀ նոր կառուցվածքը

Նոյեմբերի 6-ին Հայաստանի ազգային ագրարային համալսարանում տեղի ունեցավ հոգաբարձուների խորհրդի նիստ, որը վարեց խորհրդի նախագահ Արմեն Հարությունյանը: ՀԱԱՀ ռեկտորի պաշտոնակատար Վարդան Ուռուտյանը ներկայացրեց վերջին շրջանում համալսարանում իրականացված աշխատանքները՝

անդրադարձ կատարելով բուհում ընթացող բարեփոխումներին, բացահայտված թերություններին և դրանց լուծման ուղիներին: Այնուհետև հոգաբարձուների խորհրդի անդամներն անցան օրակարգային հարցերի քննարկմանը:
Օրակարգի առաջին հարցով հաստատվեց Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտորի ընտրության կանոնակարգը՝ նոր խմբագրությամբ: Որոշվեց նաև ՀԱԱՀ ռեկտորի ընտրությունն անցկացնել 2018թ. դեկտեմբերի 25-ին:
Օրակարգի երկրորդ հարցը վերաբերում էր բուհի կառուցվածքային փոփոխություններին: Հոգաբարձուների խորհրդի անդամները քննարկեցին և հաստատեցին Ագրարային համալսարանի նոր կառուցվածքն ու հաստիքացուցակը: Ըստ այդ փոփոխությունների՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանը կունենա 5 ֆակուլտետ՝ հետևյալ ամբիոններով.

Ագրոնոմիական ֆակուլտետ
• Անտառագիտության և ագրոէկոլոգիայի ամբիոն
• Այգեպտղաբուծության և բույսերի պաշտպանության ամբիոն
• Բուսաբուծության և բանջարաբուծության ամբիոն
• Ընդհանուր երկրագործության ամբիոն
• Ընդհանուր կենսաբանության ամբիոն
• Հայոց և օտար լեզուների ամբիոն

Ագրարային ճարտարագիտության ֆակուլտետ
• Բարձրագույն մաթեմատիկայի և տեսական մեխանիկայի ամբիոն
• Ավտոտրակտորների և գյուղատնտեսական մեքենաների ամբիոն
• Գյուղատնտեսության ավտոմատացման և տեխնիկայի շահագործման ամբիոն
• Կենսագործունեության անվտանգության ամբիոն
• Կիրառական մեխանիկայի և գրաֆիկայի ամբիոն
• Ջրային ռեսուրսների կառավարման ամբիոն
• Հողաշինարարության և հողային կադաստրի ամբիոն

Ագրոբիզնեսի և տնտեսագիտության ֆակուլտետ
• Ագրոբիզնեսի կառավարման ամբիոն
• Տվյալագիտության ամբիոն
• Ֆինանսների և հաշվապահության ամբիոն
• Ագրարային էկոնոմիկայի ամբիոն
• Ագրարային քաղաքականության և խորհրդատվության ամբիոն
• Հասարակական գիտությունների ամբիոն

Պարենամթերքի տեխնոլոգիաների ֆակուլտետ
• Անասնաբուծական մթերքների վերամշակման տեխնոլոգիաների ամբիոն
• Բուսաբուծական մթերքների վերամշակման տեխնոլոգիաների ամբիոն
• Ընդհանուր քիմիայի ամբիոն
• Ֆիզիկայի և ջերմատեխնիկայի ամբիոն
• Սննդի արդյունաբերության սարքավորումների ամբիոն
• Ֆիզիկական կուլտուրայի ամբիոն

Անասնաբուժական բժշկագիտության և անասնաբուծության ֆակուլտետ
• Անասնաբուժական սանիտարական փորձաքննության, սննդամթերքի անվտանգության և հիգիենայի ամբիոն
• Գյուղատնտեսական կենդանիների մորֆոլոգիայի, ֆիզիոլոգիայի և ախտաբանական անատոմիայի ամբիոն
• Թերապիայի, վիրաբուժության և ծննդագիտության ամբիոն
• Կենսաքիմիայի, մանրէակենսաբանության և վիրուսաբանության ամբիոն
• Համաճարակաբանության և մակաբուծաբանության ամբիոն
• Անասնաբուծության ամբիոն:

Նիստի ընթացքում հոգաբարձուների խորհուրդը քննարկեց այլ հարցեր ևս՝ միտված ագրարային բարձրագույն կրթության որակի բարելավմանն ու արդիականացմանը:

 

Մրցույթ գիտության և տեխնոլոգիայի ոլորտի ձեռնարկատերերի համար

Կրթաթոշակային մրցույթ

Կրթությունը շարունակելու հնարավորություն Իտալիայի Տուշայի համալսարանում

Կրթությունը շարունակելու հնարավորություն Իտալիայի Տուշայի համալսարանում 

Էրազմուս+ ՀԳ1 «Միջազգային կրեդիտային շարժունություն» ծրագրի շրջանակում հայտարարվում է մրցույթ ՀԱԱՀ բակալավրիատի ուսանողների և մագիստրանտների համար 2018-2019 ուսումնական տարվա առաջին կիսամյակում ուսումը Տուշայի համալսարանում շարունակելու համար: Ծրագրին կարող են դիմել ՀԱԱՀ Տնտեսագիտական, Ագրոբիզնես և շուկայաբանություն ֆակուլտետների և Պարենամթերքի տեխնոլոգիաների և խմորման արտադրությունների տեխնոլոգիա և գինեգործություն մասնագիտությունների բակալավրիատի երրորդ և չորրորդ կուրսի ուսանողները և մագիստրանտները:
Ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերն են.

...
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Նոյեմբեր 2018
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
28 29 30 31 1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 1

Գրանցվեք նորությունների համար

10