hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
Երեքշաբթի, Նոյեմբեր 06

Էրազմուս+ ծրագրի ամենամյա տեղեկատվության օրերը ՀԱԱՀ-ում 

Այսօր՝ նոյեմբերի 6-ին, Երևանում մեկնարկեցին Էրազմուս+ ծրագրի ամենամյա տեղեկատվության օրերը, որն այս տարի անցկացվում է Հայաստանի ազգային ագրարային համալսարանում: Միջոցառման կազմակերպիչն է Հայաստանում Էրազմուս+ ծրագրի ազգային գրասենյակը:

Վաղ առավոտից Ագրարային համալսարանն իր հյուրընկալ դռներն էր բացել Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատությունների ղեկավարների, աշխատակիցների և ուսանողների, երիտասարդական տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչների առջև: Տեղեկատվական օրերին նվիրված միջոցառմանը մասնակցում էին ներկայացուցիչներ ՀՀ կրթության և գիտության նախարարությունից, «Էրազմուս+» ծրագրի ազգային գրասենյակից Erasmus + Yout տեղեկատվական կենտրոնից, միջազգային խոսնակներ Լեհաստանի Էրազմուս+ ազգային գործակալությունից, Բելառուսի պետական համալսարանից: Էրազմուս+ ծրագրի տեղեկատվական օրերին նվիրված միջոցառումների կազմակերպչական աշխատանքներն Ագրարային համալսարանում համակարգում էր ՀԱԱՀ արտաքին կապերի դեպարտամենտը:
Բացման խոսքում ՀԱԱՀ ռեկտորի պաշտոնակատար Վարդան Ուռուտյանը ողջունեց բոլոր հյուրերին՝ մաղթելով արդյունավետ տեղեկատվական օրեր: Նա կարևորեց Էրազմուս + ծրագրի դերը հանրապետության բարձրագույն կրթության և առհասարակ երիտասարդության ոլորտում, ներկայացրեց ՀԱԱՀ-ի մասնակցությունը Էրազմուս + ծրագրերում: Ի դեպ, 2017-2018 ուսումնական տարում իրականացված Էրազմուս+ ծրագրերի քանակով ՀՀ բուհերի շարքում Ագրարային համալսարանը երկրորդն է. մեկ տարվա ընթացքում ՀԱԱՀ-ն ունեցել է Էրազմուս+ միջազգային կրեդիտային շարժունություն 27 ծրագիր, որոնց շրջանակներում իրականացվել են բազմաթիվ դասավանդումներ, վերապատրաստումներ, ուսուցման և փոխանակման ծրագրեր՝ համագործակցելով Եվրամիության Էրազմուս+ ցանցային ծրագրերի շուրջ 20 տարբեր համալսարանների հետ: Վ. Ուռուտյանը նշեց, որ 2017թ.-ից ՀԱԱՀ-ն առաջին անգամ ունի ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանն ուղղված 2 նոր ծրագրեր՝ TOPAS («Տեսական ուղղվածությունից անցում դեպի գործնական կրթության ագրարային ուսուցման ոլորտում») և AbioNet («Կենսաարտադրանքների տեխնոլոգիայի ոլորտում գերազանցության հայկական ցանց»), որոնք իրականացվում են Էրազմուս+ Հիմնական Գործողություն-2 ծրագրի շրջանակներում:
Ողջույնի խոսք ասացին նաև ՀՀ կրթության և գիտության նախարարի խորհրդական Սամվել Կարաբեկյանը (ով նաև Էրազմուս+ ծրագրի բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագետների ազգային թիմի համակարգողն է) և Էրազմուս+ ծրագրի ազգային գրասենյակի ղեկավար Լանա Կառլովան: Վերջինս կարևորեց երկօրյա տեղեկատվական այս միջոցառման դերը, որի ընթացքում հանրությունը կիրազեկվի Հայաստանի և Եվրամիության միջև բարձրագույն կրթության և երիտասարդության ոլորտում հասանելի դրամաշնորհային և ռազմավարական համագործակցության հնարավորություններին, 2019թ. Էրազմուս+ առաջարկների ներկայացման մրցույթի պայմաններին, ծրագրերի իրականացման արդյունավետությանն ու շարունակականությանը, առհասարակ ծրագրի նորություններին: IMG_3617Նախարարի խորհրդականն էլ կարևորեց ծրագրի դերը հանրապետության բարձրագույն կրթության համակարգում իրականացվող բարեփոխումների տեսանկյունից՝ նշելով, որ տարիներ շարունակ իրականացվող բարեփոխումները հիմնականում կրել են կառուցվածքային բնույթ, սակայն ժամանակն է անցնելու բովանդակային փոփոխություններ՝ բուհերում ձևավորելով համապատասխան ակադեմիական միջավայր, որը կխթանի իրականացվող բարեփոխումներին:IMG_3619
Այնուհետև Էրազմուս+ գրասենյակի պատասխանատու Անի Թորոսյանը խոսեց Եվրոպական միության կողմից իրականացվող Էրազմուս+ միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի մասին՝ միտված բարձրագույն կրթության և երիտասարդության հնարավորությունների զարգացմանը: Ծրագրի ընդհանուր բյուջեն 14.774 միլիարդ եվրո է, տևողությունը՝ 2014-2020թթ.: Ակադեմիական շարժունության և Էրազմուս+ բարձրագույն կրթության ոլորտի ծրագրերի կառավարման և իրականացման իրենց փորձով լսարանի հետ կիսվեցին Լեհաստանի Էրազմուս+ ազգային գործակալության ներկայացուցիչ Դոռոտա Ռիտվինսկայան և Բելատուսի պետական համալսարանի միջազգային ծրագրերի բաժնի ղեկավար Ալեքսանդր Ռիտովը: Այնուհետև ՀՀ ԳԱԱ Էկոկենտրոնի սննդի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար Դավիթ Պիպոյանը խոսեց շարժունության ծրագրերի միջոցով ասպիրանտական հետազոտությունները խթանելու մասին, իսկ Էրազմուս+ գրասենյակի ծրագրի պատասխանատու Էդիթ Սողոմոնյանը, Էրազմուս Մունդուս ուսանողների և շրջանավարտների ասոցիացիայի հայաստանյան համակարգող Արմեն Գրիգորյանը ներկայացրեցին Էրազմուս Մունդուս համատեղ մագիստրոսական ծրագրերի հնարավորությունները:
Էրազմուս+ ծրագրի վերաբերյալ երկօրյա տեղեկատվական օրերի առաջին, հագեցած օրն ավարտվեց «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն», Հայաստանում «Erasmus+ Youth. Տեղեկատվական կենտրոն»-ի համակարգող Արթուր Նաջարյանի բանախոսությամբ. նա ներկայացրեց Էրազմուս+ Երիտասարդություն ծրագրի հնարավորությունները: 
Ի դեպ, Էրազմուս+ ծրագրի մեկնարկից ի վեր առաջին անգամ Երևանում ծրագրի համապարփակ հնարավորությունները ներկայացվեցին երկու պաշտոնական ներկայացուցիչների՝ Էրազմուս+ ազգային գրասենյակի և «Erasmus+ Youth. Տեղեկատվական կենտրոն»-ի կողմից: ՀԱԱՀ-ում Էրազմուս+-ի Տեղեկատվական օրերը կշարունակվեն նաև վաղը՝ նոյեմեբերի 7-ին՝ տեղեկատվություն փոխանցելով բարձրագույն կրթության ոլորտում իրականացվող կարողությունների զարգացման ծրագրերի վերաբերյալ:

 

Մրցույթ գիտության և տեխնոլոգիայի ոլորտի ձեռնարկատերերի համար

Կրթաթոշակային մրցույթ

Կրթությունը շարունակելու հնարավորություն Իտալիայի Տուշայի համալսարանում

Կրթությունը շարունակելու հնարավորություն Իտալիայի Տուշայի համալսարանում 

Էրազմուս+ ՀԳ1 «Միջազգային կրեդիտային շարժունություն» ծրագրի շրջանակում հայտարարվում է մրցույթ ՀԱԱՀ բակալավրիատի ուսանողների և մագիստրանտների համար 2018-2019 ուսումնական տարվա առաջին կիսամյակում ուսումը Տուշայի համալսարանում շարունակելու համար: Ծրագրին կարող են դիմել ՀԱԱՀ Տնտեսագիտական, Ագրոբիզնես և շուկայաբանություն ֆակուլտետների և Պարենամթերքի տեխնոլոգիաների և խմորման արտադրությունների տեխնոլոգիա և գինեգործություն մասնագիտությունների բակալավրիատի երրորդ և չորրորդ կուրսի ուսանողները և մագիստրանտները:
Ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերն են.

...
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Նոյեմբեր 2018
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
28 29 30 31 1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 1

Գրանցվեք նորությունների համար

10