hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
Երեքշաբթի, Նոյեմբեր 06

Միացյալ դաս «Իրավագիտություն» առարկայից 

«Իրավագիտություն» առարկայի միացյալ դասի անցկացումը նախաձեռնել էին ՀԱԱՀ Իրավագիտության և քաղաքագիտության ամբիոնի վարիչ Լուսինե Նուրբեկյանը, ամբիոնի դասախոսներ Աշխեն Այվազյանն ու Աստղիկ Մելքումյանը: «Հողաշինարարություն, հողային կադաստր» մասնագիտության 3-րդ,

«Ապրանքագիտություն և ապրանքի որակի փորձաքննություն» մասնագիտության 2-րդ, ինչպես նաև հեռակա ուսուցման դեպարտամենտի «Կաթի, կաթնամթերքի ևIMG_6405-06-11-18-04-33 ֆունկցիոնալ սննդի տեխնոլոգիա» մասնագիտության 4-րդ և «Ագրոէկոլոգիա» մասնագիտության 3-րդ կուրսերի ուսանողների համար այսօրվա՝ «Քրեական իրավունք» թեմայով դասը վարեց հանրապետության փաստաբանների պալատի անդամ, «Զեյնալյան» փաստաբանական գրասենյակի ղեկավար, «Հասարակություն, արդարություն, իրավունք» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ, փաստաբան Լուսինե Զեյնալյանը: Նա հանգամանորեն անդրադարձավ քրեական իրավունքի հասկացությանը, պատմությանը, համանուն գիտությանը, պատմական տարբեր փուլերում դրա զարգացմանը, քրեական իրավունքի՝ հասարակական հարաբերությունները կարգավորող նորմերին:
Առանձնակի հետաքրքիր էր Լուսինե Զեյնալյանի անդրադարձը նորագույն (արդի) ժամանակաշրջանի քրեական իրավունքին և իրավական դաշտին: Խոսելով քրեական իրավունքի սկզբունքների մասին՝ Լ. Զեյնալյանը հատկապես շեշտեց օրինականության, օրենքի առջև հավասարության և մարդասիրության սկզբունքները: Նա կարևորեց նաև քրեական իրավունքի պահպանիչ, կանխիչ և դաստիարակիչ ֆունկցիաները: Ուսանողները հետաքրքրությամբ լսեցին նաև Երևանի հիմնադրման 2800 ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության 100 ամյակի առթիվ վերջերս հայտարարված համաներման մասին, որը, ինչպես նշեց բանախոսը, շատ մասնագետների կարծիքով Հայաստանի պատմության մեջ ամենածավալունն է:
Դասի ընթացքում ուսանողներն իրենց հարցերն ուղղեցին փաստաբանին, ով ամենայն պատրաստակամությամբ պատասխանեց դրանց: Ինչպես վերջում նշեցին ուսանողները, դասն իրոք տպավորիչ էր ու հետաքրքիր:

 

Մրցույթ գիտության և տեխնոլոգիայի ոլորտի ձեռնարկատերերի համար

Կրթաթոշակային մրցույթ

Կրթությունը շարունակելու հնարավորություն Իտալիայի Տուշայի համալսարանում

Կրթությունը շարունակելու հնարավորություն Իտալիայի Տուշայի համալսարանում 

Էրազմուս+ ՀԳ1 «Միջազգային կրեդիտային շարժունություն» ծրագրի շրջանակում հայտարարվում է մրցույթ ՀԱԱՀ բակալավրիատի ուսանողների և մագիստրանտների համար 2018-2019 ուսումնական տարվա առաջին կիսամյակում ուսումը Տուշայի համալսարանում շարունակելու համար: Ծրագրին կարող են դիմել ՀԱԱՀ Տնտեսագիտական, Ագրոբիզնես և շուկայաբանություն ֆակուլտետների և Պարենամթերքի տեխնոլոգիաների և խմորման արտադրությունների տեխնոլոգիա և գինեգործություն մասնագիտությունների բակալավրիատի երրորդ և չորրորդ կուրսի ուսանողները և մագիստրանտները:
Ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերն են.

...
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Նոյեմբեր 2018
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
28 29 30 31 1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 1

Գրանցվեք նորությունների համար

10