hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
Երկուշաբթի, Նոյեմբեր 05

Գյուղմեքենայացման ֆակուլտետի դասախոսների ճանաչողական այցը Հրաշք Այգի ՍՊԸ 

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Գյուղատնտեսության մեքենայացման և ավտոմոբիլային տրանսպորտի ֆակուլտետի ամբողջ անձնակազմը, ֆակուլտետի դեկան Արամայիս Եսոյանի գլխավորությամբ օրերս ճանաչողական այցով Հրաշք այգի ՍՊԸ-ում էր:

Տեղեկատվություն. Հրաշք Այգի

ՍՊԸ-ն Հայաստանում գործող գյուղատնտեսության սպասարկման առաջատար ընկերություններից մեկն է: Այն հիմնադրել է Արթուր Իվանյանը (Ագրարային համալսարանի շրջանավարտ), 1996 թվականին: Ընկերությունը հանրապետության ֆերմերային տնտեսություններին և անհատ ֆերմերներին առաջարկում է բույսերի պաշտպանության միջոցների, պարարտանյութերի, սերմերի, գյուղատնտեսական տեխնիկայի և գործիքների մեծ ընտրանի:
Գյուղատնտեսության մեքենայացման և ավտոմոբիլային տրանսպորտի ֆակուլտետի կոլեկտիվը մեծ հետաքրքրությամբ շրջեց ընկերության չորսհարկանի շենքում և բացօթյա տաղավարում, որտեղ խնամքով ցուցադրված են ամերիկյան, իտալական, իսպանական, չինական, դանիական հանրահայտ ֆիրմաների արտադրության գյուղատնտեսության նորագույն մեքենաները, տեխնիկան և տեխնոլոգիաները:

Նշենք, որ յուրաքանչյուր տեխնիկային կից տեղադրված էկրանի վրա տրվում է տեղեկատվություն այդ մեքենայի մասին, ցուցադրվում են դրա աշխատանքի առանձնահատկությունները հողակլիմայական տարբեր պայմաններում: Հրաշք Այգի ՍՊԸ-ի տնօրեն Արթուր Իվանյանը հատկապես շեշտեց, որ ընկերությունը, հաշվի առնելով հանրապետության ագրարային ոլորտի առանձնահատկությունները, ծառացած խնդիրների մասշտաբներն ու հրատապությունը, ինչպես նաև ոլորտի զարգացման առաջնահերթությունը, կարևոր ուշադրություն է դարձնում գիտական նվաճումների և նոր տեխնոլոգիաների ներդրմանն ու մասնագիտական խորհրդատվության տրամադրմանը:
Հաճելի էր, որ ընկերության կողմից Ագրարային համալսարանի դասախոսներին տրամադրվեցին տեսաերիզներ, որոնցում ներկայացվում են գյուղատնտեսական նոր տեխնիկայի ու տեխնոլոգիաների աշխատանքային գործընթացները: Այդ տեսաերիզները կօգտագործվեն ֆակուլտետի մասնագիտական առարկաների դասապրոցեսներում՝ ուսանողներին ծանոթացնելով հանրահռչակ ֆիրմաների արտադրած մեքենաներին ու տեխնիկային, որոնք, ի դեպ, գործածության մեջ են աշխարհում և առաջիկայում մասամբ կներդրվեն նաև Հայաստանի գյուղատնտեսությունում: Այցը միանշանակ ծառայեց իր նպատակին՝ առավել մոտիկից ու հանգամանորեն ճարտարագետ դասախոսներին իրազեկելով գյուղատնտեսության տեխնիկայի և տեխնոլոգիաների նորագույն նվաճումներին:
Ուրախությամբ ավելացնենք, որ Հրաշք Այգի ՍՊԸ-ի աշխատողների գերակշռող մասը ՀԱԱՀ շրջանավարտներ են:

 

Մրցույթ գիտության և տեխնոլոգիայի ոլորտի ձեռնարկատերերի համար

Կրթաթոշակային մրցույթ

Կրթությունը շարունակելու հնարավորություն Իտալիայի Տուշայի համալսարանում

Կրթությունը շարունակելու հնարավորություն Իտալիայի Տուշայի համալսարանում 

Էրազմուս+ ՀԳ1 «Միջազգային կրեդիտային շարժունություն» ծրագրի շրջանակում հայտարարվում է մրցույթ ՀԱԱՀ բակալավրիատի ուսանողների և մագիստրանտների համար 2018-2019 ուսումնական տարվա առաջին կիսամյակում ուսումը Տուշայի համալսարանում շարունակելու համար: Ծրագրին կարող են դիմել ՀԱԱՀ Տնտեսագիտական, Ագրոբիզնես և շուկայաբանություն ֆակուլտետների և Պարենամթերքի տեխնոլոգիաների և խմորման արտադրությունների տեխնոլոգիա և գինեգործություն մասնագիտությունների բակալավրիատի երրորդ և չորրորդ կուրսի ուսանողները և մագիստրանտները:
Ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերն են.

...
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Նոյեմբեր 2018
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
28 29 30 31 1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 1

Գրանցվեք նորությունների համար

10