hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
Շաբաթ, Նոյեմբեր 03

Այցելություն Հռոմի Սապիենցա համալսարան

Եվրամիության կողմից ֆինանսավորվող Էրազմուս+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակներում 2018 թ. հոկտեմբերի 21-27-ը ՀԱԱՀ ԱՊՀ Էկոնոմիկայի ամբիոնի դոցենտ Սերգեյ Մելոյանը վերապատրաստման նպատակով Հռոմի Սապիենցա համալսարանում էր:

Համալսարանն ուսանողների թվով ամենախոշորն է Եվրոպայում, ունի 100 հազարից ավելի ուսանողներ, որոնք սովորում են 11 ֆակուլտետներում: Ունի նաև անգլերենով դասավանդվող ծրագրեր, որը շատ լավ հնարավորություններ է ընձեռում դասախոսների և ուսանողների փոխանակման առումով:
Սապիենցա համալսարանում Ս. Մելոյանին ընդունեց Տնտեսագիտական ֆակուլտետի Կառավարման ամբիոնի պրոֆեսոր Ֆրանցեսկո Զեկկոն, ով այցելության ամբողջ ընթացքում, ըստ անհրաժեշտության, աջակցում էր հանդիպումների կազմակերպմանը ու համաձայնությունների ձեռքբերմանը: Այցի ընթացքում հանդիպումներ տեղի ունեցան ընդունող համալսարանի միջազգային կապերի բաժնի աշխատակիցների, մասնավորապես Էրազմուս+ բաժնի ղեկավար Գրացիելլա Գալիոնեի, Տնտեսագիտական ֆակուլտետի աշխատակիցների՝ Կառավարման ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Սերջիո Բարիլեի, Տնտեսագիտական ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Ֆաբրիցիո Դ՝Ասցենզոյի հետ: Հանդիպումների ժամանակ քննարկվեցին ու պարզաբանվեցին երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր ու խնդիրներ:
Ս. Մելոյանը մասնակցեց նաև միջազգային ծրագրով մագիստրոսական կուրսերի հետ անցկացվող դասախոսություններին, դրանց վարման ընթացքին, ծանոթացավ համալսարանում իրականացվող ուսումնական գործընթացի առանձնահատկություններին, դասավանդման և ուսումնառության մեթոդներին, հետազոտական գործընթացների կազմակերպմանը:
Սերգեյ Մելոյանը ներկայացրեց նաև Ագրարային համալսարանի կառուցվածքը, գործառույթները, իրականացվող բարեփոխումները:
Այցը հնարավորություն ընձեռեց նոր ծանոթությունների ստեղծման, հյուրընկալող համալսարանի փորձի ուսումնասիրման, ինչպես նաև փորձով ու գիտելիքներով կիսվելու և սկիզբ դնելու նոր գործընկերային հարաբերությունների:
Վերապատրաստման ընթացքում ձեռք բերված նոր հմտություններն իրենց կիրառությունը կգտնեն աշխատանքային գործունեության ընթացքում՝ ՀԱԱՀ-ում իրականացվող բարեփոխումներին համահունչ:


Արտաքին կապերի դեպարտամենտ

 

Մրցույթ գիտության և տեխնոլոգիայի ոլորտի ձեռնարկատերերի համար

Կրթաթոշակային մրցույթ

Կրթությունը շարունակելու հնարավորություն Իտալիայի Տուշայի համալսարանում

Կրթությունը շարունակելու հնարավորություն Իտալիայի Տուշայի համալսարանում 

Էրազմուս+ ՀԳ1 «Միջազգային կրեդիտային շարժունություն» ծրագրի շրջանակում հայտարարվում է մրցույթ ՀԱԱՀ բակալավրիատի ուսանողների և մագիստրանտների համար 2018-2019 ուսումնական տարվա առաջին կիսամյակում ուսումը Տուշայի համալսարանում շարունակելու համար: Ծրագրին կարող են դիմել ՀԱԱՀ Տնտեսագիտական, Ագրոբիզնես և շուկայաբանություն ֆակուլտետների և Պարենամթերքի տեխնոլոգիաների և խմորման արտադրությունների տեխնոլոգիա և գինեգործություն մասնագիտությունների բակալավրիատի երրորդ և չորրորդ կուրսի ուսանողները և մագիստրանտները:
Ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերն են.

...
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Նոյեմբեր 2018
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
28 29 30 31 1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 1

Գրանցվեք նորությունների համար

10