hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
Շաբաթ, Նոյեմբեր 03

Գիտությունն արտադրությանը 

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի էկոլոգիայի և օրգանական գյուղատնտեսության պրոբլեմային լաբորատորիայի և ԱՄՆ-ի Նյու Ջերսի նահանգի Գյուղատնտեսական համալսարանի Միջավայրային գիտությունների ամբիոնի դոկտոր, պրոֆեսոր Աննա Շիրինյանի համագործակցությունը

սկսվել է դեռևս 2015 թվականին՝ Արարատյան արտեզյան ավազանից խորքային հորերի միջոցով դուրս եկած ջրերը տարածաշրջանի ձկնաբուծական տնտեսությունների կողմից օգտագործելուց հետո նորից օգտագործման հնարավորությունների ուսումնասիրման շրջանակներում: IMG_5356
Շուրջ երկու տարի տևած հետազոտություններից պարզվեց, որ ձկնաբուծարանների հարևանությամբ գտնվող ագրոէկոլոգիական համակարգերը հնարավոր է ոռոգելի դարձնել, իսկ ձկնաբուծարանների կողմից օգտագործված ջուրը ոռոգման համար ոչ միայն պիտանի է, նաև սննդարար, ուստի կարելի է օգտագործել գյուղմշակաբույսերի ցանքերը ոռոգելու նպատակով:
Ուսումնասիրությունների արդյունքում հիմնավորված առաջարկությունները ներկայացվեցին տարբեր կազմակերպությունների Մասիսի տարածաշրջանի Սայաթ-Նովա համայնքին պատկանող շուրջ 190 հա տարածքները «Մասիս ձուկ» ձկնաբուծարանի օգտագործած ջրերի հաշվին ոռոգելի դարձնելու համար նախագծման ու շինարարական աշխատանքներ կատարելու նպատակով:
ԱՄՆ-ի միջազգային զարգացման գործակալության (USAID), Հայաստանի փոքր և միջին ձեռնարկություների զարգացման ազգային կենտրոնի, Հայ օգնության ֆոնդի (Աննա Շիրինյան – Օրլանդոյի նվիրատվությամբ) և Սայաթ-Նովա համայնքի (ղեկավար Ռազմիկ Ալավերդյան) համատեղ ջանքերով նորագույն տեխնոլոգիաներով կառուցվեց ու հոկտեմբերի 22-ին շահագործման հանձնվեց ոռոգման նոր պոմպակայանը, որի հզորությունը կբավականացնի ավելի քան 190 հա հողատարածքներին ոռոգման նպատակով անհրաժեշտ քանակի ջուր մղելուն:

Պոմպակայանի և ոռոգման ցանցի բացման արարողությանը մասնակցում էին հանրապետության գյուղատնտեսության և բնապահպանության նախարարությունների, ջրային տնտեսության պետական կոմիտեի պատասխանատու աշխատակիցներ, Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը, Մասիսի տարածաշրջանի համայնքների ղեկավարներ, ՋՕՄ-երի պատասխանատու աշխատողներ, Սայաթ-Նովա համայնքի ֆերմերներ և հանրապետության կրթության ու գիտության բնագավառի ներկայացուցիչներ: Ներկաները, շնորհավորելով համայնքի բնակիչներին ու ծրագրի իրականացման համար շնորհակալություն հայտնելով բոլոր բարերարներին, իրենց ելույթներում հատկապես շեշտեցին գիտության և արտադրության կապի մասին, որի որի վառ վկայությունը համայնքի պոմպակայանի և ոռոգման ցանցի շահագործումն էր:

Մ.Հ. Գալստյան
ՀԱԱՀ էկոլոգիայի և օրգանական գյուղատնտեսության
պրոբլեմային լաբորատորիայի վարիչ, պրոֆեսոր

 

Մրցույթ գիտության և տեխնոլոգիայի ոլորտի ձեռնարկատերերի համար

Կրթաթոշակային մրցույթ

Կրթությունը շարունակելու հնարավորություն Իտալիայի Տուշայի համալսարանում

Կրթությունը շարունակելու հնարավորություն Իտալիայի Տուշայի համալսարանում 

Էրազմուս+ ՀԳ1 «Միջազգային կրեդիտային շարժունություն» ծրագրի շրջանակում հայտարարվում է մրցույթ ՀԱԱՀ բակալավրիատի ուսանողների և մագիստրանտների համար 2018-2019 ուսումնական տարվա առաջին կիսամյակում ուսումը Տուշայի համալսարանում շարունակելու համար: Ծրագրին կարող են դիմել ՀԱԱՀ Տնտեսագիտական, Ագրոբիզնես և շուկայաբանություն ֆակուլտետների և Պարենամթերքի տեխնոլոգիաների և խմորման արտադրությունների տեխնոլոգիա և գինեգործություն մասնագիտությունների բակալավրիատի երրորդ և չորրորդ կուրսի ուսանողները և մագիստրանտները:
Ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերն են.

...
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Նոյեմբեր 2018
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
28 29 30 31 1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 1

Գրանցվեք նորությունների համար

10