hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Միջազգային գիտաժողով

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
Չորեքշաբթի, Հոկտեմբեր 10

Հանդիպում Գյուղատնտեսության մեքենայացման և ավտոմոբիլային տրանսպորտի ու Անասնաբուժական բժշկագիտության և անասնաբուծության ֆակուլտետների աշխատակիցների հետ

IMG_2826Հոկտեմբերի 9-ին Ագրարային համալսարանի մեծ դահլիճում հավաքվել էին Գյուղատնտեսության մեքենայացման և ավտոմոբիլային տրանսպորտի ու Անասնաբուժական բժշկագիտության և անասնաբուծության ֆակուլտետների աշխատակիցները՝ հանդիպելու ՀԱԱՀ ռեկտորի պաշտոնակատար Վարդան

Ուռուտյանի և պրոռեկտոր Ռոբերտ Մակարյանի հետ:
Հանդիպման նպատակը նույնն էր՝ անմիջականորեն ծանոթանալ ֆակուլտետների աշխատակիցների խնդիրներին, նրանց հետ քննարկել ուսանողների կողմից բարձրացված հարցերն ու առաջարկները, ներկայացնել բուհում իրականացվող բարեփոխումներն ու դասախոսից պահանջվող նոր որակները: 
Մեր աշխատանքի արդյունավետության ցուցանիշը լինելու է մեր ուսանողների հաջողությունը»,-հանդիպման ընթացքում ասաց Վ. Ուռուտյանը՝ նշելով, որ Ագրարային համալսարանի դասախոսը պետք է կարողանա մատուցել այնպիսի կրթություն, որը բխի ժամանակի և ագրարային արտադրության պահանջերից, ինչի համար հարկավոր է պարբերաբար արդիականացնել առարկայական ծրագրերը, մասնակցել վերապատրաստումների և պրակտիկաների, լինել նախաձեռնող:
Երկու ֆակուլտետների աշխատակիցներին հուզող հարցերից էին տեխնոլոգիապես զինված, արդիական, մասնագիտական լաբորատորիաների բացակայությունը, որոնք խիստ անհրաժեշտ են տեսական նյութերը գործնականում ամրապնդելու համար: Անասնաբուժական բժշկագիտության և անասնաբուծության ֆակուլտետը բարձրացրեց նաև Նոր Արեշի մասնաշենքի ինտերնետի և հեռախոսակապի բարելավման, ինչպես նաև մասնաշենքին փոխադրամիջոց հատկացնելու հարցերը: Քննարկվեց Բալահովիտի և Ոսկեհատի ուսումնափորձնական տնտեսությունների ոչ շահավետ գործունեության հարցը: Առաջարկ եղավ նաև համալսարանի կայքէջում և «Հասկ» պաշտոնաթերթում լուսաբանել գիտական նվաճումներ ունեցող և հաջողությունների հասած դասախոսների գործունեությունը, որպեսզի ուսանողն ավելի լավ ճանաչի իրեն դասավանդողներին: Քննարկվեցին այլ հարցեր ևս՝ կապված աշխատավարձերի բարձրացման ու դասախոսների խրախուսման, պրակտիկաների արդյունավետության բարձրացման, մասնագիտական կողմնորոշման և կրթության որակի բարելավման հետ:


Նազելի Ավագյան

 

Ուսման հնարավորություն Ռուսեի Անգել Կանչևի անվան համալսարանում

Ուսման հնարավորություն Ռուսեի Անգել Կանչևի անվան համալսարանում 

Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող Erasmus+ ՀԳ1 «Միջազգային կրեդիտային շարժունություն» ծրագրի շրջանակներում ՀԱԱՀ-ն հայտարարում է մրցույթ Ռուսեի Անգել Կանչևի անվան համալսարանում (Բուլղարիա) ուսումը 4 ամսով շարունակելու համար: Վերոնշյալ համալսարանում ուսումը 2018-2019 ուսումնական տարվա 2-րդ կիսամյակում շարունակելու հնարավորություն կստանան ՀԱԱՀ-ի 2 ուսանող։ Նրանց կտրամադրվի ամսական 800 եվրո կրթաթոշակ և 275 եվրո գումար`

...

Ուշադրությու´ն

Կյանքի և բիզնես հմտությունների դասընթացներ

ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Հոկտեմբեր 2018
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
30 1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31 1 2 3

Գրանցվեք նորությունների համար

10