hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
Երեքշաբթի, Հոկտեմբեր 09

Այցելություն ՀԱԱՀ Վանաձորի և Շիրակի մասնաճյուղեր 

Կարևորելով ոչ միայն մայր բուհի, այլև մասնաճյուղերի խնդիրներին քաջատեղյակ լինելը՝ ՀԱԱՀ ռեկտորի պաշտոնակատար Վարդան Ուռուտյանը և պրոռեկտոր Ռոբերտ Մակարյանն օրերս այցելեցին ՀԱԱՀ Վանաձորի մասնաճյուղ և Շիրակի՝ ակադեմիկոս Մ. Գ. Թումանյանի անվան պետական

գյուղատնտեսական քոլեջ:
Շրջայցի ընթացքում նրանք ծանոթացան մասնաճյուղերի շենքային պայմաններին, նյութատեխնիկական հնարավորություններին, առկա խնդիրներին ու ձեռքբերումներին:

Վանաձորի մասնաճյուղ

Շիրակի մասնաճյուղ


Վ. Ուռուտյանն ու Ռ. Մակարյանը հանդիպումներ ունեցան մասնաճյուղերի աշխատակիցների հետ, լսեցին նրանց մտահոգող խնդիրները՝ հիմնականում կապված աշխատավարձերի հետ, ինչը բավարար չէ առկա սոցիալական խնդիրները հաղթահարելու համար:
Վ. Ուռուտյանը խոսեց կադրային օպտիմալացման արդյունքում աշխատավարձերի հնարավոր բարձրացման, համալսարանում իրականացվող կրթական բարեփոխումների և ուսումնական գործընթացի արդիականացման մասին, որին պետք է ինտեգրվեն նաև մասնաճյուղերը: Խոսելով կրթական ոլորտում առկա խնդիրների հաղթահարման և կրթության որակի բարելավման մասին՝ Վ. Ուռուտյանը հորդորեց լինել ակտիվ և նախաձեռնող, պարբերաբար հանդես գալ ուսանողների առաջընթացին ու հաջողություններին նպաստող առաջարկություններով:


Նազելի Ավագյան

 

ՀԱԱՀ ռեկտորի մրցույթին մասնակցելու համար դիմել է մեկ թեկնածու

ՀԱԱՀ ռեկտորի մրցույթին մասնակցելու համար դիմել է մեկ թեկնածու 

Դեկտեմբերի 14-ին, աշխատանքային օրվա ավարտին, լրացավ «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի ռեկտորի թափուր պաշտոնի համար հայտարարված բաց մրցույթին մասնակցելու համար հայտերի ընդունման վերջնաժամկետը: Նշված ժամկետում մրցույթին մասնակցելու համար դիմում է ներկայացրել մեկ հավակնորդ՝ Համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Վարդան Էդիկի Ուռուտյանը:


«Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի քարտուղար Կարեն Ղարախանյան

...

Նիդերլանդների կրթաթոշակային ծրագիր

Ծրագիր ԱՄՆ-ում առաջնորդական հմտություններով ուսանողների համար

ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Դեկտեմբեր 2018
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
25 26 27 28 29 30 1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31 1 2 3 4 5

Գրանցվեք նորությունների համար

10