hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Միջազգային գիտաժողով

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
Ուրբաթ, Հոկտեմբեր 05

«Միասին ընդդեմ կոռուպցիայի» միջազգային երիտասարդական մրցույթ

ՀՀ գլխավոր դատախազությունը ԱՊՀ կոռուպցիայի հակազդման միջպետական խորհրդի գործունեության շրջանակներում Հայաստանում հայտարարել է «Միասին ընդդեմ կոռուպցիայի» թեմայով սոցիալական հակակոռուպցիոն գովազդի երիտասարդական մրցույթ՝ հանդես գալով իբրև վերջինիս կազմակերպիչ: Մրցույթն անցկացվում է կոռուպցիայի՝ որպես բացասական սոցիալական երևույթի դեմ պայքարում համատեղ արդյունավետ միջոցներ ձեռնարկելու,

կոռուպցիայի ցանկացած դրսևորման նկատմամբ հասարակության անհանդուրժողականության ձևավորման և ամրապնդման նպատակով:
Մրցույթի շրջանակում 14-ից մինչև 35 տարեկան մասնակիցները կարող են պաստառների և տեսանյութերի ձևաչափով պատրաստել «Միասին ընդդեմ կոռուպցիայի» թեմայով հակակոռուպցիոն սոցիալական գովազդ, որը պետք է արտացոլի հասարակության գործունեության՝ մասնակիցների համար նախընտրելի ոլորտներում կոռուպցիայի դեմ պայքարի անհրաժեշտության գաղափարը, այդ նպատակով պետության ժամանակակից մեխանիզմենրը կամ հակակոռուպցիոն պայքարում միջազգային համագործակցության դերն ու նշանակությունը:
Աշխատանքներն ընդունվում են www.anticorruption.life-ի պաշտոնական կայքում մինչև 2018թ. հոկտեմբերի 19-ը: Մրցույթի անցկացման կանոններին կարելի է ծանոթանալ ՀՀ գլխավոր դատախազության պաշտոնական կայքի (www.prosecutor.am) «Կոռուպցիայի դեմ պայքար» բաժնի «Միջազգային երիտասարդական մրցույթ/ Միասին ընդդեմ կոռուպցիայի/» ենթաբաժնում:
Հայաստանյան մասնակիցների կողմից ներկայացված աշխատանքների մրցույթի արդյունքները կիսաեզրափակիչ փուլում ազգային ժյուրիի կողմից կամփոփվեն հոկտեմբերի 19-ից մինչև նոյեմբերի 10-ը: Հայաստանից, Ռուսաստանի Դաշնությունից, Բելառուսից, Ղազախստանից, Ղրղզստանից և Տաջիկստանից ներկայացված լավագույն աշխատանքների մրցույթի արդյունքները եզրափակիչ փուլում կամփոփվեն միջազգային ժյուրիի կողմից: Հաղթողների և մրցանակակիրների մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը տեղի կունենա Մոսկվայում՝ Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրը՝ դեկտեմբերի 9-ին:
Մրցույթի կազմակերպիչներն են նաև Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության գլխավոր դատախազությունները, Ղազախստանի Հանրապետության պետական ծառայության և կոռուպցիայի հակազդման գործակալությունը, Տաջիկստանի Հանրապետության պետական ֆինանսական վերահսկողության և կոռուպցիայի դեմ պայքարի գործակալությունը:
Ագրարային համալսարանը կարևորում է ուսանողների ակտիվ մասնակցությունը «Միասին ընդդեմ կոռուպցիայի» թեմայով երիտասարդական մրցույթին:

 

Ուսման հնարավորություն Ռուսեի Անգել Կանչևի անվան համալսարանում

Ուսման հնարավորություն Ռուսեի Անգել Կանչևի անվան համալսարանում 

Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող Erasmus+ ՀԳ1 «Միջազգային կրեդիտային շարժունություն» ծրագրի շրջանակներում ՀԱԱՀ-ն հայտարարում է մրցույթ Ռուսեի Անգել Կանչևի անվան համալսարանում (Բուլղարիա) ուսումը 4 ամսով շարունակելու համար: Վերոնշյալ համալսարանում ուսումը 2018-2019 ուսումնական տարվա 2-րդ կիսամյակում շարունակելու հնարավորություն կստանան ՀԱԱՀ-ի 2 ուսանող։ Նրանց կտրամադրվի ամսական 800 եվրո կրթաթոշակ և 275 եվրո գումար`

...

Ուշադրությու´ն

Կյանքի և բիզնես հմտությունների դասընթացներ

ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Հոկտեմբեր 2018
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
30 1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31 1 2 3

Գրանցվեք նորությունների համար

10