hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Միջազգային գիտաժողով

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
Ուրբաթ, Հոկտեմբեր 05

Արդյունավետ հանգստյան օրեր Ագրոնոմիական ֆակուլտետի ուսանողների համար 

Ագրոնոմիական ֆակուլտետի ուսանողներն անցած կիրակի օրը՝ սեպտեմբերի 30-ին, մեկնել էին էքսկուրսիա դեպի Հաղարծին և Պարզ լիճ: Նրանց հետ էր նաև ֆակուլտետի դեկան Գագիկ Սանթրոսյանը: Նախաձեռնությունը ֆակուլտետի ուսանողական խորհրդինն էր, նպատակը՝ ոչ միայն ծանոթանալ տարածաշրջանի պատմամշակութային

հուշարձաններին ու բնության առանձնահատկություններին, այլև առաջին կուրսեցիներին ինտեգրել ակտիվ ուսանողական կյանք:
Հագեցած և բովանդակալից օրվա ընթացքում ուսանողները եղան 12-13-րդ դարերում կառուցված Հաղարծին վանական համալիրում, մոտիկից ծանոթացան ժամանակաշրջանի հայկական ճարտարապետությանը, որից հետո օրը շարունակվեց անտառներով շրջապատված Պարզ լճի շրջակայքում: Սողանքաարգելափակոցային ծագում ունեցող Պարզ լիճն իր հարակից տարածքով ապագա ագրոնոմների համար իսկական հետաքրքրությունների և ուսումնասիրություների աղբյուր էր: Օգտակարին ավելացավ նաև հաճելի ժամանցը՝ երեկոյան խարույկի շուրջ ուրախ երգ ու պար, ասմունք ու անկեղծ զրույցներ, և տպավորություններով հագեցած հանգստյան օրն այլևս ուսանողական կյանքի անմոռաց հուշերի շարքում է:
Ագրոնոմիական ֆակուլտետի ուսանողական խորհրդի նախագահ Արմեն Բաբայանի խոսքով՝ էքսկուրսիայի ընթացքում շատ կարևոր էր, որ առաջին կուրսեցիներն անմիջականորեն շփվեցին բարձր կուրսեցիների հետ և ավագ ընկերների հետ միասին բացահայտեցին տարածաշրջանի բնության հրաշքները: Ֆակուլտետի «Ագրոնոմիա, սելեկցիա, գենետիկա» մասնագիտության առաջին կուրսի ուսանողուհի Մարիամ Մագթաղյանը, մեզ հետ կիսվելով էքսկուրսիայի տպավորություններով, նշեց. «Այդ օրը ես ձեռք բերեցի ավագ ընկերներ, որոնց հետ շփումն այնքան անմիջական էր ու հետաքրքիր, որ կարծես վաղուցվա ընկերներ լինեինք: Էքսկուրսիայի ընթացքում, նրանց հետ լինելով բնության գրկում, ես նորովի արժևորեցի ագրոնոմի մասնագիտությունը՝ հասկանալով, որ մասնագիտական ընտրության հարցում չեմ սխալվել»:
Հետաքրքիր և արդյունավետ հանգստյան օրեր ենք մաղթում բոլորին:

Նազելի Ավագյան

 

Ուսման հնարավորություն Ռուսեի Անգել Կանչևի անվան համալսարանում

Ուսման հնարավորություն Ռուսեի Անգել Կանչևի անվան համալսարանում 

Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող Erasmus+ ՀԳ1 «Միջազգային կրեդիտային շարժունություն» ծրագրի շրջանակներում ՀԱԱՀ-ն հայտարարում է մրցույթ Ռուսեի Անգել Կանչևի անվան համալսարանում (Բուլղարիա) ուսումը 4 ամսով շարունակելու համար: Վերոնշյալ համալսարանում ուսումը 2018-2019 ուսումնական տարվա 2-րդ կիսամյակում շարունակելու հնարավորություն կստանան ՀԱԱՀ-ի 2 ուսանող։ Նրանց կտրամադրվի ամսական 800 եվրո կրթաթոշակ և 275 եվրո գումար`

...

Ուշադրությու´ն

Կյանքի և բիզնես հմտությունների դասընթացներ

ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Հոկտեմբեր 2018
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
30 1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31 1 2 3

Գրանցվեք նորությունների համար

10