hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Միջազգային գիտաժողով

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
Հինգշաբթի, Հունիս 28

Ոսկե հուշամեդալ Էմիլիա Թոփչյանին

Թոփչյան Էմիլիա Ալեքսանդրի՝ Ագրարային համալսարանի անխտիր բոլոր աշխատակից-ների համար Էմմա Ալեքսանդրովնա: Եվ անչափ հարգված ու սիրված համալսարանի դարձյալ անխտիր բոլոր աշխատակիցների կողմից: Մարդ, ով իր աշխատանքային երկա-րամյա գործունեության ընթացքում միշտ աչքի է ընկել իր կարգապահությամբ, պար-տաճանաչությամբ, իր գործին իրոք անսահ-ման նվիրվածությամբ: Եվ մարդկային ամե-նակարևոր հատկանիշներով՝ բարությամբ ու համեստությամբ:

Էմմա Ալեքսանդրովնան… Ուսումնամեթոդական կենտրոնի ուսումնական գործընթացի պլանավորման և կազմակերպման բաժնի երկարամյա վարիչը: Ասում են՝ աշխատասեղանի տեսքն ու դասավորվածությունն արդեն իսկ բնութագրում է մարդուն որպես աշխատող: Էմմա Ալեքսանդրովնայի աշխատանքային սեղանը միշտ կոկիկ է և հավաք, իսկ իր կողմից վարվող փաստաթղթերը գեղեցիկ դասավորված ու համակարգված՝ մինչև իսկ «նախանձելու» աստիճան: Էմմա Ալեքսանդրովնայի մասին միանշանակ կարելի է ասել գերազանց մասնագետ. բանիմաց է, սիրում է իր գործը, կուտակած գիտելիքներն ու փորձը սիրով փոխանցում է երիտասարդներին:
Խիստ պատասխանատու և ծանրաբեռնված է Էմմա Ալեքսանդրովնայի աշխատանքը, ինչը նա կատարում է անթերի:
Համալսարանի ղեկավարությունը քանիցս շնորհակալություն է հայտնել վաստակաշատ Էմմա Ալեքսանդրովնային բարեխիղճ աշխատանքի համար: Ահա այդ բազմաթիվ պարգևներին ու շնորհակալագրերին ավելացավ ևս մեկը... Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Արշալույս Թարվերդյանի հրամանում ասվում է՝ «Ուսումնամեթոդական կենտրոնի ուսումնական գործընթացի պլանավորման և կազմակերպման բաժնի վարիչ Էմիլիա Ալեքսանդրի Թոփչյանին երկարամյա և բարեխիղճ անբասիր աշխատանքի և ծննդյան օրվա կապակցությամբ հայտնել շնորհակալություն և պարգևատրել Հայաստանի ազգային ագրարային համալսարանի «Ոսկե հուշամեդալով»»:
ՀԱԱՀ աշխատակիցները ի սրտե շնորհավորում են Էմիլիա Թոփչյանին բարձր պարգևի արժանանալու կապակցությամբ:

 

Հայտարարություն

Շվեյցարիայի կառավարության «Գերազանցության կրթաթոշակներ» ծրագիրը` հայ դիմորդների համար

Շվեյցարիայի կառավարությունը ներկայացնում է 2019–2020 թթ. «Գերազանցության կրթաթոշակներ» ծրագիր` հայ դիմորդների համար, որին մասնակցելու պայմաններն ամբողջությամբ ներկայացնում ենք․
Ամբողջական կրթաթոշակներ Շվեյցարիայում ասպիրանտական, հետդոկտորական ծրագրով սովորելու կամ հետազոտություններ իրականացնելու համար։
All disciplines taught in the mentioned Universities are accepted, except artistic disciplines
Դիմումներն ընդունվում են նշված համալսարաններում դասավանդվող բոլոր մասնագիտություններով, բացառությամբ արվեստի բնագավառի մասնագիտությունների։

...

Միջազգային դասընթացներ գյուղատնտեսության ոլորտում

Օքսֆորդի համալսարանում սովորելու հնարավորություն

ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Սեպտեմբեր 2018
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
26 27 28 29 30 31 1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 1 2 3 4 5 6

Գրանցվեք նորությունների համար

10