hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Միջազգային գիտաժողով

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
Չորեքշաբթի, Հունվար 10

«Ոսկե հասկ» 11-րդ մրցանակաբաշխություն

Հայաստանի ազգային ագրարային համալսարանում արդեն 11-րդ անգամ տարին ամփոփվում է ավանդույթ դարձած «Ոսկե հասկ» մրցանակաբաշխությամբ, որն ասես ամբողջ տարվա «հունձքն» ամբարելու և դրանից լավագույն ոսկե հասկերն ընտրելու խորհուրդ ունի:

Մրցանակաբաշխությանը ներկա էին ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Կարեն Ավագյանը, համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմը, ուսանողներ, շրջանավարտներ, հյուրեր: Մրցանակաբաշխությունը նախաձեռնել էին ՀԱԱՀ ռեկտորատը և ուսանողական խորհուրդը՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ ՝ նպատակ ունենալով գնահատել և խրախուսել տարվա ընթացքում համալսարանի ուսումնագիտական, արտադրական, ուսանողական ու հասարակական ոլորտներում ակտիվ մասնակցություն և նշանակալի ներդրում ունեցած անձանց ու կառույցներին: «Ոսկե հասկ»-ում այս տարի ներկայացված էր 10 անվանակարգ, որից 3-ն՝ առաջին անգամ:

«Լավագույն գիտահետազոտական աշխատանք» անվանակարգում հաղթող ճանաչվեց Տնտեսագիտական ֆակուլտետի «Ագրարային արտադրության էկոնոմիկա և կառավարում» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանող Հովհաննես Ասատրյանը, ում աշխատանքը վերջերս ներկայացվել է նաև Կուբայի համալսարանում: Համալսարանի«Լավագույն կառուցվածքային ստորաբաժանում»անվանակարգում հաղթող ճանաչվեց ՀԱԱՀ հաշվապահությունը, «Լավագույն ամբիոն»՝ Բարձրագույն մաթեմատիկայի և տեսական մեխանիկայի ամբիոնը, «Լավագույն ֆակուլտետ»՝ Անասնաբուժական բժշկագիտության և անասնաբուծության ֆակուլտետը, իսկ «Լավագույն ֆակուլտետային ուսանողական խորհուրդ»՝ Ագրոնոմիական ֆակուլտետի ուսանողական խորհուրդը: 2017թ. Ագրարային համալսարանի «Լավագույն գործընկեր կազմակերպություն»-ը «Հովսեփյանների մսի պահածոների գործարան»-ն է, «Լավագույն կուրս»-ը՝ Պարենամթերքի տեխնոլոգիաների ֆակուլտետի «Գյուղատնտեսական հումքի և պարենամթերքի փորձաքննություն, ստանդարտացում և սերտիֆիկացում» մասնագիտության 4-րդ կուրսը:

«Ոսկե հասկ» մրցանակ շնորհվեց «Օգնություն ֆերմերներին» ձեռնարկի աշխատանքային խմբին՝ որպես «Գյուղատնտեսության վարման քաղաքականության մշակման լավագույն աշխատանքային խումբ»: Երիտասարդ հետազոտողներին ոգեշնչելու համար այս տարի առաջին անգամ մրցանակ շնորհվեց «Երիտասարդ հետազոտող»անվանակարգում, որին արժանացավ Բուսաբուծական մթերքների վերամշակման ամբիոնի դասախոս Նարինե Հովսեփյանը:

«Ոսկե հասկ» -ի 11-ամյա պատմության մեջ առաջին անգամ էր նաև «Համալսարանի հետ համագործակցող շրջանավարտների լավագույն կուրս» անվանակարգը, որին արժանացավ Հայկական գյուղատնտեսական ինստիտուտի «Գյուղատնտեսության մեքենայացում» մասնագիտության 1992թ. շրջանավարտների կուրսը: Կուրսի 125 շրջանավարտներից ավելի քան 25-ը ներկա էին միջոցառմանը: ՀԱԱՀ ռեկտոր, ՀՀ ԳԱԱ իսկական անդամ Արշալույս Թարվերդյանը, մրցանակը հանձնելով կուրսի ներկայացուցիչներին, նշեց. «Ագրարային համալսարանի լավագույն վարկանիշի երաշխիքներից մեկն էլ նրա շրջանավարտներն են: Իր գործունեության 87 տարիների ընթացքում համալսարանը տվել է շուրջ 70.000 շրջանավարտ, ովքեր իրենց ներդրումն են ունեցել երկրի գյուղատնտեսության և ագրարային ոլորտի զարգացման մեջ: Այս կուրսի շրջանավարտների 35%-ը գերազանցիկներ էին և այսօր էլ, գերազանց գործունեություն ծավալելով Հայաստանի և աշխարհի ծայրերում, ժամանակ են գտնում տարին մեկ անգամ հավաքվելու և համալսարան այցելելու համար»: Կուրսի ներկայացուցիչները շնորհակալություն հայտնեցին պարտավորեցնող մրցանակի համար՝ ներկայիս ուսանողներին հորդորելով մշտապես պահել սերտ կապը հարազատ բուհի հետ:

Միջոցառման տոնական տրամադրությունն ապահովեցին հայկական ժողովրդական և էստրադային երգիչ-երգչուհիներ Սոնա Ռոբենյանը, Դավիթ Սասունցին, Սոֆի Մխեյանը, Սյուզաննա Մելքոնյանը, տարբեր պարային համույթներ: Ամփոփելով մրցանակաբաշխությունն ու օրացուցային տարին՝ ռեկտոր, ՀՀ ԳԱԱ իսկական անդամ Ա. Թարվերդյանը նախ շնորհավորեց մրցանակակիրներին, ապա բոլորին՝ գալիք տոների առթիվ. «Մաղթում եմ ձեր ընտանիքներում առողջություն, երջանկություն ու հաջողություն, որոնք կարևոր երաշխիք են թե՛ ուսանողերի, թե՛ աշխատակիցների համար՝ համալսարանում իրենց առաքելությունը լավագույնս կատարելու գործում»:

Նազելի Ավագյան

 

Վերապատրաստվելու հնարավորություն Նիտրայի գյուղատնտեսական համալսարանում

Հովնանյան կրթաթոշակ ուսանողներին. մրցույթը կկայանա նոյեմբերին

Մրցույթ ուսումը Կրակովի Յագելլոնիան համալսարանում շարունակելու նպատակո

ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Հուլիս 2018
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31 1 2 3 4

Գրանցվեք նորությունների համար

10