hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Միջազգային գիտաժողով

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
Չորեքշաբթի, Դեկտեմբեր 20

Ամփոփվեցին ուսանողների 18-րդ հանրապետական խաղերի արդյունքները

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը դեկտեմբերի 19-ին պարգևներ է հանձնել ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների 18-րդ հանրապետական մարզական խաղերին ակտիվ մասնակցություն ցուցաբերած բուհերին:

Նախարարը շնորհակալություն է հայտնել հանդիպմանը ներկա բոլոր մարզիկներին և նրանց մարզիչներին՝ արձանագրած հաջողության համար: «Այս տարվա ուսանողական մարզական հաջողությունները իսկապես գոհացուցիչ են, որը համատեղ աշխատանքի արդյունք է: Ուսանողական սպորտը ոչ միայն պահպանվել է այս տարիների ընթացքում, այլ նաև գրանցել է շատ լավ արդյունքներ: Ուսանողական սպորտի և ֆիզկուլտուրայի ոլորտում, իհարկե, անելիքներ շատ կան՝ մարզադահլիճների և գույքի, ուսանողության շրջանում սպորտի մասսայականացման ապահովման խնդիրներ: Հույս ունենք, որ ձեռք բերված հաջողությունները կարևոր դեր կխաղան երիտասարդների շրջանում, որպեսզի նրանք հետագայում հասնեն ավելի բարձր և լուրջ բարձունքների: Ձեր տպավորիչ արդյունքներով դուք ոչ միայն մեր համակարգի ցուցանիշներն ուղղեցիք, այլ նաև լուրջ ներդրում ունեցաք սպորտի տարվա ամփոփիչ ցուցանիշներում», - նշել է նախարարը:
Նշենք, որ 2017 թվականին կազմակերպվել և անցկացվել են ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների 18-րդ հանրապետական մարզական խաղերը: Ծրագրում ընդգրկված տաս` շախմատ, սեղանի թենիս, հրաձգություն, լող, աթլետիկական կրոս, ձյուդո, բասկետբոլ, վոլեյբոլ, ֆուտզալ և հանդբոլ մարզաձևերի մրցումներին մասնակցել են 20 բուհի 1200 ուսանող-մարզիկներ, 150 դասախոս-մարզիչներ, 343 մրցավար և սպասարկող անձնակազմի անդամներ: Ընդհանուր առմամբ` մրցումներում խաղարկվել են հաղթողի 12 գավաթ և 388 մեդալ, այդ թվում՝ 127 ոսկի, 127 արծաթ և 134 բրոնզ: Գավաթներ և մեդալներ են նվաճել 16 բուհերի թիմեր և մարզիկներ: ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների 18-րդ հանրապետական մարզական խաղերին ակտիվ մասնակցություն ցուցաբերելու համար հանրապետության բարձրագույն ուսումնական մի շարք հաստատությունների ներկայացուցիչները խրախուսվել են ՀՀ կրթության և գիտության նախարարության շնորհակալագրով: Նրանց թվում է նաև Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ֆիզիկական կուլտուրայի ամբիոնի վարիչ, մանկավարժական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր Սուրեն Հակոբյանը:

 

Ուշադրությու´ն

Կյանքի և բիզնես հմտությունների դասընթացներ

Ուսման հնարավորություն Իտալիայի Սալերնոյի համալսարանում

ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Հոկտեմբեր 2018
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
30 1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31 1 2 3

Գրանցվեք նորությունների համար

10